Ամանորը այլ երկրներում :)

images

Ամանորը միջազգային տոն է, բայց տարբեր երկրներում այն յուրօրինակ կերպով են տոնում։

Իտալիայում Ամանորը տոնում են հունվարի 6-ին։ Իսկ Ձմեռ պապիկին իտալացիները անվանում են Բաբբո Նատալե։ Այդ երկրում բնակիչները կարծում են, որ Նոր տարին պետք է սկսել ձերբազատվելով հին իրերից։ Այդ պատճառով գիշերը ընդունված է պատուհանից դեն նետել հին իրերը․արդուկները, աթոռները և մնացած անպետք իրերը։
Սեղանին նրանք դնում են ընկույզ, որը երկարակեցության խորհրդանիշն է, ոսպը՝ առողջության և խաղողը՝ բարեկեցության։

Ճապոնիայում Ամանորը տոնում են հունվարի մեկին։ Որպեսզի չար ոգիներին ներս չթողնեն, նրանք տան մուտքի դիմաց փնջաձև ծղոտներ են կախում, որը, ինչպես նրանք են համարում, հաջողություն է բերում։ Նոր տարվա պահին ճապոնացիները սկսում են ծիծաղել։ Նրանք հավատում են, որ ծիծաղը նրանց հաջողություն կբերի գալիք տարում։

Վիետնամում Ամանորը անվանում են «տետ»։ Այն դիմավորում են հունվարի 21-ի և փետրվարի 19-ի միջև։ Այսինքն տոնի հստակ ամսաթիվը փոփոխվում է ամեն տարի։ Նրանք կարծում են, որ յուրաքանչյուր տանը աստված է ապրում, և Ամանորին այդ աստվածը բարձրանում է երկինք, որպեսզի պատմի, թե ինչպես են տան անդամներից յուրաքանչյուրը անցկացրել արդեն նախանցած տարին։

Նոր տարին Ավստրալիայում սկսվում է հունվարի մեկից։ Սակայն այնտեղ շոգ է, և Ձմեռ պապն ու Ձյունանուշը ստիպված են լինում նվերները տանել լողազգեստով։

Հրեական Ամանորը կոչվում է «Rosh Hashanah»։ Դա սուրբ ժամանակ է, երբ մարդիկ մտածում են մեղքերի մասին և խոստանում են հաջորդ տարի իրենց մեղքերը քավել բարի գործեր կատարելով։ Ամանորին երեխաներին նոր հագուստ են գնում։ Մարդիկ հաց են թխում և մրգեր ուտում։

Փաստեր ամանորի մասին :)

501523168291896576

Ամանորը թերևս բոլորի սիրված տոններից է: Տոն որը ազգ ու ռասսա չի ճանաչում, տոն որը միավորում է շատ ու շատ ազգերի: Իսկ գիտե՞ք երբվանից է սկսել կրառվել Նոր տարին տոնելու սովորույթը:Պարզվում է որ տարվա սկզբիբ նշվող Նոր տարին, կամ  Նավասարդը նշելու սովորույթը գոյություն ուներ դեռևս Մ.Թ.Ա. 3-րդ հազարամյակում այն էլ  Միջագետքում։

Հունվարի 1-ը տարվա սկիզբ անվանելու  պատիվը վերապահված էր  հռոմի կայսր Հուլիոս Կեսարըին:Նա  այդ օրը ամանոր սկիզբ է հռչակել դեռևս   Մ.թ.ա. 46թ.-ին։Տարեգրության մեջ, ժամանակի ընթացքում ստեղծվել էին երկու տոմարներ, որոնք հիմնվում էին աստղաբաշխական հաշիվների վրա։ Դրանցից մեկը կոչվում էր Հին կամ Հուլյան, մյուսը՝ Նոր կամ Գրիգորյան։

Նոր տոմար մեր երկրում մտցվել է Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո՝ 1918 թվականին Վ Ի. Լենինը դեկրետ ստորագրեց Սովետական Ռուսաստանում Գրիգորյան օրացույց մտցնելու մասին։Այդտեղ որոշված էր 1918 թվականի հունվարի չորեքշաբթի օրվան հաջորդող հինգշաբթի օրը հաշվել ոչ թե փետրվարի 1-ը, այլ փետրվարի 13-ը։Աշխարհի երկրների մեծ մասը , ինչես հայերը ամանորը տոնում  են հունվարի 1-ին, որը, ըստ Գրիգորյան օրացույցի, տարվա առաջին օրն է։ Որոշ երկրներ տոնում են Ամանորը ըստ Լուսնային օրացույցի։

6Sc3yUhFyiLCXg7EG4y-hRMd25Y

Հին Նոր տարին դա Նոր տարին է ըստ հուլյան՝ հին տոմարի։ Հին և նոր տոմարների միջև 20 և 21-րդ դարի առաջին կեսին տարբերությունը 13 օր է։ Հունվարի 13-ը համարժեք էդեկտեմբերի 31-ին։ Նոր՝ Գրիգորյան տոմարը, հաստատվել է 1582 թվականի հոկտեմբերին։ Մի շարք երկրներում ըստ ավանդույթի, ոչ պաշտոնական նշվում է հին տոմարով Նոր տարին։

Տարբեր երկրներում ամենից հայտնի ամանորյա ավանդույթը հրավառությունն է։ Այն ծագել է սնահավատությունից։ Օրինակ, Չինաստանում հրավառության և պայթյունի ձայները ամբողջ ամանորյա գիշերվա ընթացքում չեն դադարում։ Չնայած վառոդը և հրավառության համար անհրաժեշտ նյութերը ոչ այնքան վաղուց են հայտնագործվել, Ամանորը ձայներով ու աղմուկով դիմավորելու ավանդույթը գոյություն է ունեցել դեռևս հազարամյակներ առաջ։

PPzanFulWnSzM0gixUJxVfjKOoE

Ամանորը պայթուցիկ նյութերով ու հրավառությամբ դիմավորելու ավանդույթը եկել է Ասիայի ժողովուրդներից, առաջին հերթին՝ Չինաստանից։ Այնտեղ կարծում էին, որ վառոդի պայթյունի բարձր ձայնն ու արձակած պայծառ լույսը վանում են չար ոգիներին։ Ավելի ուշ այս ավանդույթը տարածվեց ամբողջ աշխարհում:

Դեկտեմբերի 7. Ողբերգությունից 25 տարի անց :(

67798_175095829187264_7812246_n

Ընդհամենը 25 տարի առաջ մի շարք մարդիկ մնացին անտուն, մի մասը դարձավ որբ իսկ մյուս մասը… Մյուս մասը զոհվեց՝ զոհվեց ակնթարթային, րոպեների ընթացքում, դարձավ դիակ՝ դաժան ու ավերիչ երկրաշարժի ցմահ գերի: Մի ամբողջ ժողովուրդ այդ օրը մնաց անշիրիմ: Այսօր լրանում է Սպիտակի Երկրաշարժի 25-րդ տարին: Թեպետ այսքան տարի է անցել, բայց ոչ մի գյումրեցու հիշողություններից չի ջնջվի այն ամենը ինչ կատարվել է՝ մարդկանց վերջին ճչոցները, անօգնական և վերջին հայացքները,   երեխաների արցունքները, որոնք թափվում էին իրենց ծնողների հետևից: Այդ աղմուկ աղաղակը նրանց հավերժ փակել է իր դռների հետևում և կուղեկցի  նրանց մինչև իրենց կյանքի վերջ: Դաժան է հիշել այդ ամենը, դաժան է վերապրել այն: Հիմա Գյումրին իսկապես գեղեցկացել է: Փոխվել է ամեն ինչ, դարձել նոր ու գեղեցիկ: Բայց դա ոչինչ չի փոխում՝ գնալով Գյումրի չկա այնպիսի մեկը, որ չհիշի Սպիտակի Երկրաշարժը: Հավատացե՛ք դա միշտ այդպես կլինի…Ու հիմա 25 տարի անց ամբողջ հայ ազգը՝ այդ թվում ես ծնկի ենք գալիս զոհվածների, նրանց ընտանիքների և նորաստեղծ, բայց տառապած ու արնոտ սրտով «Մեծն» Գյումրիի առջև:

ԻՄ ՏԱՌԱՊՅԱԼ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ԹՈ՛Ղ ԱՅՍ ՑԱՎԸ ԼԻՆԻ ՁԵ՛Ր «ՄԻԱԿԸ», ՁԵ՛Ր «ԱՌԱՋԻՆՆ ՈՒ  ՎԵՐՋԻՆԸ» :

ԱՍՏՎԱ՛Ծ, ՊԱՀՊԱՆԻՐ ԻՄ ՀԱՅ ԱԶԳԸ: ՆՐԱՆՔ ՇԱՏ ՑԱՎ ԵՆ ՏԵՍԵԼ, ԱՊՐԵԼ ԵՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՈՒ ԱՆՀՆԱՐԻՆ ԴԱԺԱՆ ՐՈՊԵՆԵՐԸ: ԵԿԵԼ Է ԺԱՄԱՆԱԿԸ ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼՈՒ: ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ՀԱՅ ԵՆՔ, ՄԵՆՔ ՀՊԱՐՏ ՀԱՅ ԵՆՔ, ՄԵՆՔ ՈՒՂՂԱԿԻ ՀԱՅ ԵՆՔ!

Սարսափելի կադրեր Գյումրիի երկրաշարժից.

34879_139520959411418_1740960_n35481_175095699187277_330777_n 37912_139521102744737_480963_n 65813_175095849187262_4407539_n

155781_175095712520609_4486012_n156822_175095735853940_7365823_n162687_175095655853948_1939994_n162767_175095905853923_2031235_n163016_175095782520602_2163160_n302242_311874535509392_2019392314_n386457_314332878596891_109491242_n388485_311874868842692_276240501_n388604_311875028842676_1451855646_n390708_311874188842760_263356000_n1378161_691115800918595_429055938_n

Հովհաննես Թումանյան

Tumanyan2

Մեծն Լոռեցի, ամենայն հայոց բանաստեղծ, գրականության մեծ դեմք՝ Հովհաննես Թադևոսի Թումանյան: Բանաստեղծ, ով ինձ համար դարձել է գրականության հիմք, մարդ, ով իր կյանքը գտել է իր իսկ բանաստեղծությունների մեջ: Նա ծնվել է 1896 թվականի փետրվարի 19-ին: Ով կպատկերացներ, որ 1896  Լոռվա Դսեղ գյուղում լույս աշխարհ կգա մի հրաշք, ով կդառնա մեր՝ հայերիս ապագան:

Թումանյանի գործերն ու հատկապես նրա լեգենդները շատ եմ սիրում, բայց նրա քառյակներից կարողանում ես ճանաչել նրան, ինչպես հիմա են ասում, Հովհաննես Թումանյան մարդուն` անուղղելի ռոմանտիկ և բարի, ինչպես ինքն է գրում` վատի մեջ լավը տեսնող: Նրա ամբողջ գրական աշխատանքը չի կորցնում ոչ հմայքը, ոչ էլ իմաստը:

Թումանյանը գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ: Թումանյանը գրել է իր առաջին պոեմը 12 տարեկան հասակում, երբ սովորում էր Ջալալօղլու դպրոցում։ Նա սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից։ Լայն ճանաչում է ձեռք բերում «Բանաստեղծություններ» հավաքածուի (1-2 հատոր, 1890-92) լույս տեսնելուց հետո։

Թումանյանն իր ստեղծագործություններով հեղաշրջում է կատարել հայ բազմադարյան գրականության մեջ։ Նրա լեզուն և մտածողությունը պարզ են, ժողովրդական։ Նա խորությամբ է արտացոլել հայ ժողովրդի հոգեբանությունը, մտքերն ու ձգտումները։ Թումանյանն իր քնարերգության մեջ արծարծել է հայրենասիրական, սոցիալական, քաղաքական, փիլիսոփայական, սիրային թեմաներ։ Ինչպես նաև իրական կյանքի պատկերն ու սոցիալական անարդարության դեմ խտացված բողոքը:

1899 թ-ին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Պերճ Պռոշյանը, Նիկոլ Աղբալյանը և ուրիշներ։

1912-1921 թթ. եղել է Հայ գրողների կովկասյան միության նախագահը։ Հայաստանի խորհրդայնացումից հետո դառնում է Հայաստանի օգնության կոմիտեի նախագահ (1921-22)։

1921 թ-ի աշնանը Թումանյանը մեկնում է Կոստանդնուպոլիս՝ հայ գաղթականների համար օգնություն գտնելու նպատակով։ Մի քանի ամիս մնալով այնտեղ նա վերադառնում է հիվանդացած։ 1922 թ-ին տարած վիրահատությունից հետո Թումանյանի ինքնազգացողությունը լավանում է, սակայն սեպտեմբերին հիվանդությունը դարձյալ իրեն զգացնել է տալիս։ Թումանյանին տեղափոխում են Մոսկվայի հիվանդանոցներից մեկը, սակայն 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում Հովհաննես Թումանյանը վախճանվում է։

ՔԱՌՅԱԿՆԵՐ

Անց կացա՜ն…
Օրերս թըռան, ա՜նց կացա՜ն.
Ախ ու վախով, դարդերով
Սիրտըս կերա՜ն, ա՜նց կացա՜ն:

* * *

Վերջացա՜վ…
Կյանքս մաշվեց, վերջացա՜վ.
Ինչ հույս արի` փուչ էլավ,
Ինչ խնդություն` վերջը ցա՜վ:

* * *

Հիմա բացե՜լ են հանդես
Երգիչները իմ անտես.
Ջա՜ն, հայրենի ծղրիդներ,
Ո՞վ է լսում հիմի ձեզ:

* * *

Ե՛տ չեկա՜վ…
Գնա՜ց, գնա՜ց, ետ չեկավ,
Անկուշտ մահին, սև հողին
Գերի մնաց, ե՜տ չեկավ:

* * *

Ու՞ր կորա՜ն…
Մոտիկներս ու՞ր կորա՜ն,
Ինչքան լացի, ձեն ածի`
Ձեն չտվին, լու՜ռ կորան:

* * *

Երկու դարի արանքում,
Երկու քարի արանքում,
Հոգնել եմ նոր ընկերի
Ու հին ցարի արանքում:

* * *

Ծով է իմ վիշտն անափ ու խոր,
Լիքն ակունքով հազարավոր.
Իմ զայրույթը լիքն է սիրով,
Իմ գիշերը` լիքն աստղերով:

* * *

Հին աշխարհքը ամեն օր
Հազար մարդ է մտնում նոր,
Հազար տարվան փորձն ու գործ
Սկսվում է ամեն օր:

* * *

Զուր եմ փախչում, ինձ խաբում,
Հազար կապ է ինձ կապում.
Ամենքի հետ ապրում եմ,
Ամենքի չափ տառապում:

* * *

Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել,
Վատը` լավ եմ տեսել ես:

* * *

Երազումս մի մաքի
Մոտս եկավ հարցմունքի.
-Աստված պահի քո որդին,
Ոն՞ց էր համը իմ ձագի…

* * *

Մնացել է բերդը մեզ,
Հաղթանակի երթը մեզ.
Անց են կացել` ով կային.
Հիմի կգա հերթը մեզ:

* * *

Մի հավք զարկի ես մի օր.
Թռա՜վ, գնաց վիրավոր:
Թռչում է միշտ իմ մտքում
Թևը արնոտ ու մոլոր:

* * *

Լինե՜ր հեռու մի անկյուն,
Լինե՜ր մանկան արդար քուն,
Երազի մեջ երջանիկ,
Հաշտ ու խաղաղ մարդկություն:

* * *

Երկու շիրիմ իրար կից,
Հավերժական լուռ գրկից,
Թախծում են պաղ ու խորհում
Թե` ի՜նչ տարան աշխարհքից:

* * *

Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքդ երկար, կյանքդ կարճ,
Քանի՜ քանիսն անցնա քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՜նչ են տարել նրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցի՛ր, ուրախ անցի՛ր երկու օրվան էս ճամփեդ:

* * *

Ատում եմ քաղաքը` դատարկ ու շքեղ,
Ծանր է գալիս ինձ` երկիրը ավեր,
Տխուր ու դժար` բնությունը մեծ,
Էլ ու՞ր մնամ ես սիրտս էլ ավեր…

 

 

Երևանի Պետական Համալսարանի Բանասիրական Ֆակուլտետ. Իմ Երազանք ^_^

UWCPJfcZ107Abj4Cr54NTCeNcA

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը ավարտելուց հետո պատրաստվում եմ ընդունվել Երևանի Պետական Համալսարան՝ բանասիրական բաժին: Իմ երազանքն այն է, որ ունենամ ճարտար լեզու, իմանամ հայոց լեզուն իր բոլոր նրբություններով, կարողանամ ճիշտ տիրապետել ժամանակակից հայոց լեզվին, համաշխարհային գրականությանը, ինչպես նաև ունենամ բարձրագույն կրթություն: Հետևելով ԵՊՀ-ի բանասասիրական ֆակուլտետի պատմությանը, հասկացա, որ ճիշտ ընտրություն եմ կատարել: Ես սիրում եմ իմ լեզուն և ցանկանում եմ այն փոխանցել հետագա սերունդներին, որպես կայացած բանասեր, ԵՊՀ-ի արժանի ուսանող!

EQ8uEV9nqNQPHyVwn1HWHbaLeg

Ստորև ներկայացնում եմ Երևանի Պետական Համալսարանի բանասիրական ֆակուլտետի պատմությունը:

Հայ բանասիրության ֆակուլտետը համալսարանի հիմնադիր ֆակուլտետներից է: Նրա հիմքի վրա են կազմավորվել այսօր արդեն ինքնուրույն գործող Արևելագիտության, Ռուս բանասիրության, Ռոմանագերմանական բանասիրության և Ժուռնալիստիկայի ֆակուլտետները:

Ուսումնական գործընթացի կազմակերպմանը զուգահեռ ֆակուլտետում կատարվել են գիտական ուսումնասիրություններ, որոնք էականորեն նպաստել են հայագիտության մի շարք ճյուղերի զարգացմանը, գրվել տասնյակ մենագրություններ, ձեռնարկներ, դասագրքեր, անցկացվել գիտական կոնֆերանսներ ու գիտաժողովներ:

Հայ բանասիրության ֆակուլտետի շրջանավարտները հաջողությամբ աշխատում են Հայաստանի և Սփյուռքի կրթական ու մշակութային կենտրոններում, նպաստում գիտական կյանքի աշխուժացմանն ու հետագա զարգացմանը:

Հայ բանասիրության ֆակուլտետի առաջին դասախոսներից են եղել հայագիտության մեծագույն երախտավորներ Հակոբ Մանանդյանն ու Մանուկ Աբեղյանը, Հրաչյա Աճառյանն ու Գրիգոր Ղափանցյանը, Սիմոն Հակոբյանն ու Արսեն Տերտերյանը:

Այս ֆակուլտետում են սովորել մայրենի լեզվի ու գրականության տասնյակ հազարավոր ուսուցիչներ, նշանավոր գրողներ Հովհաննես Շիրազը, Սիլվա Կապուտիկյանը, Վահագն Դավթյանը, Պարույր Սևակը և ուրիշներ: Հայ բանասիրության ֆակուլտետի շրջանավարտներից են եղել ՀՀ նախարարներ, պետական, ազգային ու մշակութային գործիչներ, ինչպես նաև ՀՀ առաջին և երրորդ նախագահները:

Ձմե՛ռ սիրում եմ քեզ ♥

large (1)

Կրկին եկար իմ պաշտելի ձմեռ: Եկար, որպեսզի ինձ մենակ չթողնես: Այո՛ — այո՛ ինձ: Ես քո ամենամեծ երկրպագուն եմ ^_^  Ձմեռվա շունչը կարծես իմ սրտի մի մասը լինի: Այն խորն է  և այնտեղ այնքան սառը ուրախություն կա: Ես քեզ սպասում էի մի ամբողջ տարի: Իմ կյանքում սա տասնհինգերորդ ձմեռն է: Ինչ իմանամ կարող է սա լինի իմ վերջին ձմեռը, որովհետև ես չգիտեմ թե ինչ կլինի վաղը)) Ուզում եմ այս տարի ձմեռն անցկացնեմ ուրախ, լավ տրամադրությամբ ^_^ Ուզում եմ այնքան շատ ձյուն գա, որ ամբողջովին պարուրվեմ ձյան փաթիլների մեջ: Ձմե՛ռ սիրում եմ քեզ )) ♥

tumblr_msxby386nV1sbd8rpo1_500

Նախագիծ. Մեկ օր Գյումրիում

gyowmri1

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը առանձնանում է մյուս դպրոցներից նրանով՝ որ այստեղ էքսկուրսիաները հաջորդում են մեկը մյուսին: Այս անգամ որոշեցինք շրջել ցրտաշունչ Գյումրիուն: Ժամը 08:00 բոլորով հավաքվեցինք Ս. Երրորդություն եկեղեցու բակում: 08:20 շարժվեցինք: Ճանապարհն իսկապես հաճելի էր անցնում: Երաժշտություն էինք լսում, խոսում էինք, քննարկում տարբեր հարցերի շուրջ: Ճանապարհի կեսից մտանք Արուճի վանք, նկարվեցինք, լսեցինք 12-րդ դասարանի ամենագետ Հայկին՝ որը պատմում էր Պահլավունիների տոհմի մասին: Մի քիչ զբոսնեցինք, կերանք մեր հետ բերած ուտելիքները, իսկ հետո՝ շարունակեցինք մեր ճանապարհը դեպի Գյումրի: Որոշեցինք գնալ Վահրամաբերդ, որից հետո նոր կշրջեինք քաղաքում: Տեսանք Մարմաշեն եղեկեցին ինչպես նաև եղանք Ախուրյան գետի ափին: Արդեն հասանք Գյումրու հրապարակը:Գյումրին իսկապես գեղեցիկ քաղաք է: Ման եկանք, շրջեցինք տարածքով, լսեցինք գյումրեցիների յուրահատուկ բարբառը 😀 Ինձ մոտ ամենից շատը տպավորվեց գլխավոր եկեղեցու քանդակը՝ Հիսուսի պատկերով: Բոլորը մոտենում և համբուրում էին Հիսուսի ոտքերը: Այդ պահին միայն  ես ու Կառան տեսանք այն  և հետ չմնալով հետևեցինք նրանց օրինակին: Այդ քանդակն այնքան իրական էր, այնքան գեղեցիկ…Քանի որ շատ քաղցած էինք մտանք «Վանատուր» ռեստորանային համալիր: Կուշտ ուտելուց հետո շարժվեցինք դեպի Գյումրու «Ոսկիների» տուն-թանգարան՝  Մհեր Մկրտչյանի ու Հովհաննես Շիրազի: Այցելեցինք մյուս երկուսինը: Լսեցինք Մհեր Մկրտչյանի կյանքի մանրամասները: Հասկացա այն, որ նա դժբախտ ծաղրածու է: Նա մարդկանց ժպիտ է պարգևում, բայց ոչ ոք չի նկատում նրա դժբախտությունը:  Ահա Հովհաննես Շիրազն ինձ համար օրինակ է: Նա անում է այն ինչ ցանկանում է, ասում է այն ինչ ուզում է: Հիացած և ուրախ տպավորություններով լի այս ճամփորդությունը մոտեցավ իր ավարտին: Ժամը 17:30 ուղևորվեցինք դեպի Երևան: Առանձնահատուկ շնորհակալություն իմ շատ շատ շատ սիրելի ընկեր Ելենային մայրական ուշադրության և այսպիսի հետաքրքիր ճամփորդություն կազմակերպելու համար: Այս որը երբեք չի ջնջվի իմ հիշողությունից:

arowch1 gyowmri

marmashen00 marmashen1 marmashen2 shiraz նկար110 նկար119 նկար138

ԼԵՈ ՄԵՍՍԻ… ՄԱՐԴ ԹԵ՞ ԱՅԼՄՈԼՈՐԱԿԱՅԻՆ!

FBL-ESP-LIGA-BARCELONA-FILES

Չկան խոսքեր,չկան բառեր… Նա ինքը հրաշք է ծնված երկիր մոլորակի վրա: Հարց է արդյոք,  նրանից աշխարհը էլի՞ կծնի: Տեսնելով նրա ռեկորդներն ու ոսկե գնդակները պատասխանը մեկն է՝  ՈՉ!

images (1)

Նա դեռ աչքի էր ընկում մանկուց: Նա լավագույն ֆուտբոլիստն է աշխարհում:

Համաշխարհային ֆուտբոլը երբեք չի մոռանա նրան:

images

Խոսելու փոխարեն ավելի լավ է դիտել տեսանյութը:

ԼԵՈ ՄԵՍՍԻ…ՄԱՐԴ ԹԵ՞  ԱՅԼՄՈԼՈՐԱԿԱՅԻՆ!

Հենո առաաաջ!

1391421_644068948971429_2080855520_n

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը տարեցտարի բարելավում է իր դիրքերը համաշխարհային սպորտում: Հավաքականի առաջատար ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանը դարձավ լավագույններից մեկը: Նախ՝ Դոնեցկի Շախտյորում ցույց տալով իր հնարավոր և անհնարին կարողությունները, դառնում է ՈՒկրաինայի առաջնության լավագույն ռմբարկու:  2013-ին աչքի ընկնելով իր մեծ տաղանդով Յորգեն Կլոպի միջամտությամբ տեղափոխվում է Դորտմունդի Բորուսսիա:Նա այնքան է սիրվում գերմանական թմի երկրպագուների կողմից, որ նրանք հատուկ մեր Հենոի համար երգ են գրում և թարգմանում հայերենով… Մենք պետք է ուղղակի հպարտ լինենք որ ունենք ՀԵՆՐԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ!

ՀԵՆՈ ԱՌԱԱԱՋ!

1455044_646946825350308_403985933_n

Դիտեք գերմանացիների կողմից գրված երգը: