You and Grown Up :)

group20of20people20-20520core20values

People always talk about the problem of youth: if there is such a problem which I doubt, I think it is older people who create it, not the young themselves:
There is only one difference between an old man and a young one. The young man has a brilliant future before him and old man has a splendid past behind him and maybe that is where the problem is.
When I was a teenager I felt that I was just young and uncertain, that I was a new boy in a big school: I was glad to know i was a problem to somebody because then I was paid more attention to, and that is one of the things young people like.
I find young people intersting. A young person may be self, sometimes tactless or selfish, ill-mannered or touchy, buy they do not live yet for money or comfort and they are free. They have no devotion to material things.
I never talk to them about respect for elders: age is not a reason for respect. And i will speak with them as equals if I think they are wrong.

11 խորհուրդ, որոնք վայրկենապես կօգնեն ավելի երջանիկ դառնալ

загруженноеՊարտադիր չէ, որ դրական տրամադրությունը պայմանավորված լինի արտաքին հանգամանքներով: Շատ բան կախված է հենց ձեզնից: Ահա 11 խորհուրդ, որոնց հետևելու դեպքում ձեր տրամադրությունն անմիջապես կբարձրանա:

 

1.    Փորձեք երախտագետ լինել

 

Ամեն գիշեր ձեր օրագրում գրեք, թե ինչի համար եք շնորհակալ: Վերհիշեք, թե ինչն է օրվա մեջ ստիպել ձեզ ժպտալ: Երախտագիտությամբ լեցուն վերաբերմունքը կյանքի հանդեպ աստիճանաբար ձեզ համար սովորական վիճակ կդառնա:

 

2.   Մեդիտացիայով զբաղվեք  

 

Մեդիտացիան հանդարտության զգացումով է համակում ձեզ: Մուտք գործելով ենթագիտակցական ոլորտ՝ այն կարող է հանգստացնել ձեր միտքը: Սկսեք մի քանի րոպե մեդիտացիայով զբաղվել օրվա սկզբում կամ վերջում և տեսեք, թե դա ինչ արդյունքների կհանգեցնի:

 

3.    Փորձեք այլ տեսանկյունից դիտարկել իրավիճակը

 

Մի կենտրոնացեք անհաջողությունների ու ձախողումների վրա: Փոխարենը փորձեք շեղել ձեր ուշադրությունը դրանցից: Անգամ ամենամռայլ իրավիճակում լուսավոր կետեր որոնեք: Միշտ էլ մի լուսավոր կետ կգտնվի: Ի՞նչ դաս է փորձում կյանքը տալ ձեզ:

 

4.     Համեմատվեք ինքներդ ձեզ հետ

 

Ոչ մի լավ արդյունքի չեք հասնի՝ այլ մարդկանց հետ համեմատվելով: Նմանատիպ համեմատությունը տխրության տանող ամենակարճ ուղին է: Ուրիշներին ուսումնասիրեք ոչ թե համեմատություն անցկացնելու նպատակով, այլ այն տարբերությունները գտնելու համար, որոնք մեզ առանձնահատուկ են դարձնում: Եթե առանց համեմատության չեք կարողանում յոլա գնալ՝ համեմատվեք ինքներդ ձեզ հետ: Փորձեք միշտ ավելի լավը լինել, քան երեկ էիք:

 

5.    Ժամանակ անցկացրեք բնության գրկում

Girl-in-Nature-Wallpaper-640x400

 

6.   «Հիմարիկ» եղեք

Դրսում եղած ժամանակ հաճախ ծիծաղեք: Մի վախեցեք զվարճալի երևալուց: Ժպտացեք անծանոթներին: Որքան մեծանում ենք, այնքան ավելի շատ ենք մոռանում հասարակ զվարճանքների մասին և ի վերջո չափից ավելի լուրջ ենք ընդունում կյանքը: Թոթափեք ձեր լարվածությունը և ժպտացեք: Զվարճանքը միայն երեխաների համար չէ:

7.    Հանպատրաստից բարի արարք գործեք

Հաշված րոպեներում դրական լիցքեր ստանալու լավագույն միջոցը հանպատրաստից բարիք գործելն է: Դուք կզարմանաք՝ տեսնելով, թե ինչպես է ձեր տրամադրությունը բարձրանում և որքան մեծ էներգիայով եք դուք լցվում:

8.     Հրաժարվեք վատ սովորություններից

The-Best-Tips-to-Stop-Smoking-Forever

 

ա՞ ինչ-որ բան, որ դուք անում եք, սակայն կուզեիք այլևս չանել: Երբևէ մտածո՞ւմ եք այն մասին, թե որքան ժամանակ եք անցկացնում հեռուստացույցի և համակարգչի առջև կամ որքան շաքարավազ եք օգտագործում: Չե՞ք կարծում, որ ժամանակն է չափավորել այդ ամենը: Հենց այսօրվանից էլ գործի անցեք: Հրաժարվեք այդ վատ սովորությունից միայն մեկ օրով և տեսեք, թե ինչ կպատահի: Հնարավոր է, որ դուք բացահայտեք, որ դուք առանց դրա ավելի երջանիկ եք:

9.     Դադարեք բողոքել

Ջանքեր ներդրեք նկատելու համար այն բաները, որոնցից բողոքում եք, սակայն այդ մտքերով մի տարվեք: Փոխարենը փորձեք լուծում տալ այդ խնդիրներին կամ պարզապես մոռացեք դրանց մասին: Բողոքելիս դուք էներգիա եք վատնում, և ձեր տրամադրությունն ընկնում է: Ակնթարթորեն ավելի դրական տրամադրվածությամբ համակվելու լավագույն տարբերակը բողոքելուց հրաժարվելն է:

10.  Երազեք

Ունե՞ք որևէ գաղտնի երազանք: Պատկերացրեք այդ երազանքի իրականացումը: Դա ձեզ գեղեցիկ ու հուզումնալից պահեր կպարգևի: Երազելը կարող է նպաստել, որ դուք չկորցնեք ձեր մոտիվացիան և շարունակեք ջանքեր ներդնել ձեր երազանքների իրականացման համար: Երազելու դեպքում դրական զգացողությունները երաշխավորված են:

11.  Հաճոյախոսեք ինքներդ ձեզ

56116

 

Վերջին անգամ ե՞րբ եք հայելու մեջ նայել և ինքներդ ձեր հասցեին հաճոյախոսություն արել՝ այդքան գեղեցիկ լինելու համար: Եթե նման եք մարդկանց մեծամասնությանը, ուրեմն երբեք էլ ինքներդ ձեզ չեք ուրախացրել հաճոյախոսություններով: Եթե ցանկանում եք ակնթարթորեն ավելի ուրախ զգալ ձեզ, նայեք հայելու մեջ և գովեք ձեր այն հատկանիշները, որոնցով իրոք հպարատանում եք: Դուք գուցե հպարտ եք ձեր հաստատակամությամբ, աշխատասիրությամբ կամ խիզախությամբ: Բարձրաձայն ասեք այդ մասին՝ հայելու մեջ նայելով:

Այս 11 խորհուրդները անմիջապես կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Հետևեք դրանց և դրական լիցքեր կստանաք: Ընտրեք դրանցից երեքը հենց հիմա և փորձեք օրվա ընթացքում կիրառել: Մեկնաբանությունների բաժնում կարող եք նշել, թե ձեզ ինչն է օգնում դրական էմոցիաներով լցվել և լավ տրամադրություն պահպանել:

 

Թեստ. Ի՞նչ կպատմի Ձեր մասին Ձեր եղունգների ձևը

Խիրոմանտները կարծում են, որ եղունգի ձևով կարելի է շատ տեղեկություններ ստանալ մարդու մասին: Սակայն խոսքը ոչ թե արհեստական, այլ բնական եղունգների մասին է, որոնք տրված են բնության կողմից:

Ի դեպ, պետք է հաշվի առնել, որ եղունգների ձևը պարզվում է նրա այն հատվածով, որը սերտաճած է մատին: Ուղղակի պատկերացրեք, որ Ձեր եղունգները «մինչև արմատ» կտրատված են:

PicMonkey_Collage_1

 

Սեղանատիպ եղունգներ 

Դուք շատ բարձր կարծիք ունեք Ձեր մասին, վստահ եք սեփական ուժերի վրա, ունեք արժանապատվության ուժեղ զգացում: Եթե ոչ բոլորն են կիսում Ձեր կարծիքը, ապա շատ բուռն եք արձագանքում, մեկուսանում եք հպարտ միայնակության մեջ: Դուք արագ տպավորվող եք, շատ եք սիրում երաժշտություն, պոեզիա, շարժուն և աշխույժ եք, հաճելի զրուցակից եք: Բայց սեփական անձի մասին կարծիքը չի թողնում Ձեզ լիարժեք ներդաշնակություն գտնել ինքներդ Ձեր և շրջապատող մարդկանց հետ:

Ուղղանկյունաձև եղունգներ

Դուք բոլոր ոլորտներում հիասքանչ մասնագետ եք, սիրում եք մանրամասն ուսումնասիրել նոր երևույթները, կյանքին լավատեսությամբ եք նայում, շատ հետաքրքրասեր եք: Սիրում եք սենսացիոն նորություններ և հակված եք հավատալ դրանց: Երբեք չեք «կպչում» անհաջողություններին, միշտ օգտագործում եք ընձեռնված հնարավորությունները, ուրախանում եք կյանքի յուրաքանչյուր վայրկյանով, բայց դրանք Ձեզ մոտ հաճախ չեն տեղի ունենում:

Քառակուսի եղունգներ 

Դուք յուրահատուկ հավասարակշռված անձնավորություն եք, կարողանում եք անհանգստություն պահպանել նույնիսկ ամենադժվար իրավիճակներում: Կարելի է նախանձել Ձեր հոգեկան առողջությանը: Դուք երբեք ետ չեք նայում, չեք զղջում անցյալի համար, միշտ ցանկանում եք առաջ ընթանալ:

Շրջանաձև եղունգներ 

Դուք չափազանց արագ եք վիրավորվում, սիրում եք երազել, չեք կարողանում համակերպվել անարդարության հետ, նույնիսկ եթե դա Ձեզ չի վերաբերում: Դուք չեք տիրապետում Ձեզ «մատուցելու» արվեստին և հաճախակի հանդես եք գալիս ավելի անշահավետ տեսքով, քան կարող էին ներկայանել: Ոչ բոլոր դեպքերում եք կարողանում պատվով դուրս գալ դժվար իրավիճակից, կարող եք երկար ժամանակ տառապել հարազատների հանդեպ մեղքի զգացումից: Չնայած Ձեր հոգեկան այս առանձնահատկություներին՝ Դուք կարող եք իսկապես երջանկացնել Ձեր զուգընկերոջը, ով իր հերթին կհասկանա և կգնահատի Ձեր բարությունը և մաքուր հոգին:

15 իմաստուն միտք կանանց մասին

images

1. Եթե կինը ցանկանա, ժայռի միջով էլ կանցնի: Ճապոնական ասացվածք

2. Գեղեցկուհին կյանքը հատող-կարճացնող սուր է: Ճապոնական ասացվածք

3. Կանայք գովասանքը սիրում են վայելել կաթիլ-կաթիլ, և ոչ թե միանգամից կուլ տալ: Թեոդոր Դրայզեր

4. Կանայք ավելի հեշտությամբ այն տղամարդկանց են ստիպում լաց լինել, որոնց առջև թպրտում են այլ տղամարդիկ: Ալեքսանդր Դյումա

5. Ինչքան էլ որ քաղցր լինի կնոջ կարեկցանքը, այն ավելի շատ է վիրավորում, քան՝ ծաղրը: Բալզակ

6. Ծառայել բոլոր կանանց, սիրել միայն մեկին: Բալզակ

7. Ով ընդունակ է կառավարել կնոջը, նա ընդունակ է պետություն կառավարել: Բալզակ

8. Կանայք մեղմում են մեր զայրույթը, մեր սրված անհատապաշտությունը. նրանք մեզ վերադարձնում են մարդկային ցեղի գիրկը: Բարես

9. Սիրող կնոջ սիրտը ոսկե տաճար է, որտեղ երբեմն կավե կուռք է թագավորում: Լիմերյակ

10. Միայն կնոջը հարգող տղամարդը կարող է բաժանվել նրանից՝ չստորացնելով նրան: Սոմերսեթ Մոեմ

11. Կանայք անկեղծորեն կարծում են, թե զարդարվում են կա՛մ մեր, կա՛մ իրենց սեփական հաճույքի համար: Իրականում նրանք զարդարվում են, որպեսզի զարմացնեն միմյանց: Միոմանդր

12. Սիրած կնոջ խստությունն էլ է անգամ լի անսահման հմայքով: Ստենդալ

13. Կինը հազվադեպ է ներում մեզ մեր խանդոտությունը և երբեք չի ներում դրա բացակայությունը: Տուլե

14. Եթե ցանկանում եք իմանալ աղջկա թերությունները, գովեք նրան ընկերուհիների մոտ: Ֆրանկլին

15. Նախ ստեղծել տղամարդուն,

Այդ գործի մեջ լավ հմտացել,

Հետո  է Տերը՝ իմաստուն,

Կանանց քնքուշ սեռին է անցել: Ռ. Բյորնս

ՄԱՐՏԻ 8 :)

mart20

Հայաստանում մարտի 8-ին սպասում են բոլորը` թե տղամարդիկ, թե կանայք:Սակայն շատերը չգիտեն ,թե ինչ ծագում ունի այն: Կանանց միջազգային օրվան առնչվող առաջին պատմական իրադարձությունը տեղի է ունեցել 1857թ. մարտի 8-ին, երբ Նյու-Յորքի տեքստիլ գործարանների կին աշխատողներն իրենց իրավունքների պաշտպանության համար քայլերթով անցան քաղաքի փողոցներով: Պատճառը ցածր աշխատավարձն ու աշխատանքի անբավարար պայմաններն էին: Մասնավորապես, բողոքում էին 16-ժամյա աշխատանքի դեմ:Կես դար անց` 1908թ. նույն օրը, Նյու-Յորքի սոցիալ-դեմոկրատական կազմակերպության ակտիվիստները կանանց իրավունքների պաշտպանության համար ցույց կազմակերպեցին: 1909թ. Ամերիկայի սոցիալիստական կուսակցությունը փետրվարի վերջին կիրակին Կանանց ազգային օր հռչակեց:

Առաջին անգամ կանանց միջազգային օրը նշվեց 1911թ.Ավստրիայում, Գերմանիայում, Դանիայում և Շվեյցարիայում: Ռուսաստանում այն առաջին անգամ սկսեցին նշել 1914թ.:

1977թ. Միավորված ազգերի կազմակերպությունը Մարտի 8-ը հռչակեց կանանց միջազգային տոն:

ՀՀ-ի անկախության հռչակումից հետո` 1996թ. մարտի 8-ը հանվեց երկրի պետական տոնացույցից: Փոխարենը ապրիլի 7-ը հռչակվեց Մայրության ու գեղեցկության օր: Այնուհետև`2001թ. ընդունվեց տոների և հիշատակի օրերի մասին նոր օրենք, որով մարտի 8-ը կրկին վերականգնվեց պետական տոնացույցում: Մարտի 8-ից ապրիլի 7-ը մեզանում ոչ պաշտոնապես համարվում է կանանց միամսյակ:

Իսկ ինչպես են նշում միջազգային այս օրը աշխարհում`

Գերմանիայում այն հանգստյան օր չի համարվում: Այս օրը, ցավոք, Գերմանիայում այդքան էլ շուքով չեն տոնում:Այստեղ ավելի մեծ կարևորություն են տալիս մայրության օրվան, որը նշվում է մայիսին:Այդ օրը մայրերն ազատվում են տնային  պարտականություններց:

Լեհաստանում դեռևս չեն մոռանում շնորհավորել իրենց կանանց և աղջիկներին մարտի 8-ի առթիվ: Սակայն ,ինչպես Գերմանիայում,այստեղ ևս այն աշխատանքային օր է:

Վիետնամում կանանց շնորհավորանքներով են հեղեղում արդեն 2000 տարի: Սակայն անցյալում այս տոնը կոչվում էր “Չինգ քույրերի հիշատակի օր”: Դրանք քաջ աղջիկներ էին, որոնք ղեկավարում էին Վիետնամի ժողովրդի ազատագրական պատերազմը չինական ագրեսիայի դեմ:

Հետաքրքիր է իտալացիների տոնը նշելու ձևը. իտալուհիները, ինչպես մնացած ազգերը չեն նշում իրենց տոնը տղամարդկանց հետ, այլ հավաքվում են միայն կանանցով և գնում նշելու սրճարանում կամ ռեստորանում:

Ռուսները նշում են մեզ նման շուքով և մեծ  նշանակություն են տալիս այդ օրվան: Հավաքվում են ընկերներով մի տեղ և նշում մինչ առավոտ, իսկ ռոմանտիկ զույգերը նախընտրում են առանձին տոնել մարտի 8-ը:

Շնորհավորում եմ բոլոր կանանց և աղջիկների Մարտի 8-ը: Ցանկանում եմ բոլորիդ երջանկություն, առողջություն, երազանքների իրականացում և երկար տարիների կյանք:

Ֆուտբոլ՝ ում համար խաղ, ում համար կյանք :)

1524662_606215872761249_126097831_nՖուտբոլն իմ աշխարհն է: Աշխարհ՝ որը միավորում է տարբեր մարդկանց անկախ ազգությունից: Ոմանց համար այն ուղղակի խաղ է, ոմանց համար անհեթեթություն: Նրանք մտածում են, թե ինչպես են դաշտում 22 տղամարդիկ պայքարում և վազում մի գնդակի հետևից: Վստահեցնում եմ դա այդպես չէ…Այն ինձ համար ավելին է, քան ուղղակի մարզաձև: Ես ընտրել եմ ինձ համար իմ մեծ ու իրադարձություններով լի ֆուտբոլային աշխարհը, ընտրել իմ թիմը՝ Բարսելոնան և ինձ հետ կատարվող ամենինչ կապում այդ թմի հետ:

1510738_670934256262813_309307286_n

Բարսելոնան դա ես եմ, իմ անձը, իմ ապրելու իմաստը, իմ օդն ու ջուրը: Կյանքն անիմաստ է ապրել առանց Բարսայի, առանց իմ ֆուտբոլիստների, առանց գոլերից հետո փայլող աչքերի, առանց կրակոտ ու աշխույժ խաղի…Որքան եմ թաքուն, անձայն մտորել այդ խաղի մասին, ֆուտբոլիստների մասին…Ուզում եմ ամուր-ամուր գրկել իրենց  ու շնորհակալ լինել այն պահերի համար, որոնք նրանք են տվել ինձ …Ուզում եմ միշտ դիտել իրենց խաղերը, ուզում եմ միշտ սիրեմ ու երկպագեմ իրենց…Եթե նույնիսկ պետք լինի կյանքս էլ կտամ իրենց համար: Հաղթանակ, թե պարտություն, միշտ իրենց հետ եմ ու իրենց  կողքին:getImage (6)

Վահան Տերյան

загруженное

Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան)՝ նշանավոր հայ բանաստեղծ ու հասարակական գործիչ։ Ծնվել է 1885թ հունվարի 28-ին Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգեւորականի ընտանիքում։ 1897թ Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899թ Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի եւ այլ՝ ապագայում հայտնի դարձած, անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906թ, այնուհետեւ ընդունվում Մոսկվայի համալսարան.. 1910–1912 թթ-ին Պողոս Մակինցյանի, Ալեքսանդր Ծատուրյանի, Կարեն Միքայելյանի հետ հրատարակել է «Գարուն» ալմանախը (3 հատոր), 1912 թ-ին հիմնադրել է «Պանթեոն» հրատարակչական ընկերությունը:

1913–17 թթ-ին Տերյանը սովորել է Պետրոգրադի համալսարանի արևելագիտության ֆակուլտետում, հայագետ Նիկողայոս Մառի ղեկավարությամբ ուսումնասիրել է հայագիտական  առարկաներ, սովորել արաբերեն, պարսկերեն, վրացերեն, մասնակցել է Վալերի Բրյուսովի կազմած «Հայ պոեզիան…» անթոլոգիայի և Մաքսիմ Գորկու խմբագրած «Հայ գրականության ժողովածուի» պատրաստմանը, ռուսերեն թարգմանել հայ հեղինակների գործերից:

1914 թ-ին Տերյանը Թիֆլիսում հանդես է եկել «Հայ գրականության գալիք օրը» ծրագրային զեկուցումով, որն իր նշանակությամբ ձեռք է բերել XX դարի նորագույն շրջանի հայ գրականության զարգացման հռչակագրի արժեք:

1917 թ-ին Տերյանը դարձել է բոլշևիկյան կուսակցության անդամ, Ազգությունների ժողկոմիսարիատում եղել է հայկական գործերի բաժնի վարիչի տեղակալ: 1917 թ-ի վերջին Ռուսաստանի խորհրդային կառավարությանն է ներկայացրել «Թուրքահայաստանի մասին» դեկրետը (որոշում) և «Հայաստանի մասին» զեկուցագիրը: 1918 թ-ին մասնակցել է Բրեստ-Լիտովսկի հաշտության բանակցություններին`  որպես համառուսաստանյան ազգությունների ժողկոմխորհի` հայկական գործերի գծով խորհրդական:

1919 թ-ի աշնանն արտգործժողկոմատի հանձնարարությամբ Տերյանը մեկնել է Միջին Ասիա, սակայն թոքախտով հիվանդ բանաստեղծը ճանապարհին վախճանվել է (հունվարի 7-ին):

1908 թ-ին Թիֆլիսում լույս է տեսել Տերյանի առաջին՝ «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որով նոր դարագլուխ է բացվել հայ քնարերգության պատմության մեջ: Գրական աշխարհը ողջունել է տաղանդավոր բանաստեղծի հայտնությունը:

Ժողովածուի լույսընծայման առիթով Ստեփան Զորյանը գրել է. «…Սկսվել էր պարզապես տերյանական շրջան, Տերյանի էպոխա: Օդը լիքն էր Տերյանով. երիտասարդության խոսակցության նյութն ամեն տեղ նրա բանաստեղծություններն էին, իսկ ընկերների ու սիրահարների սրտագին նվերը միմյանց՝ «Մթնշաղի անուրջները»:

«Մթնշաղի անուրջներում» գերիշխում են սիմվոլիստական և ռոմանտիկական տրամադրությունները («Տխրություն», «Աշուն», «Մթնշաղ», «Հրաշք աղջիկ», «Էստոնական երգ» և այլն).

Երբ կըհոգնես, կըգազազես աշխարհից՝

Դարձի՜ր իմ մոտ, վերադարձի՜ր դու նորից,–

Ցաված սիրտըս միայն քեզնով է շնչել՝

Չի կամենալ նա վերստին քեզ տանջել…

Հետագա՝ «Գիշեր և հուշեր», «Ոսկի հեքիաթ», «Փշե պսակ», «Վերադարձ», «Կատվի դրախտ», «Ոսկե շղթա» շարքերում, որոնք «Մթնշաղի անուրջների» հետ ամփոփվել են «Բանաստեղծությունների» առաջին հատորում (1912 թ.), Տերյանն ավելի է մոտեցել իրական կյանքին, ռեալիստական շեշտերով բացահայտել քնարական հերոսի տառապանքը, նրա՝ մեծ սիրո անընդհատ որոնումը («Վերջալուսին», «Միայնություն», «Ուշացած սեր», «Աշուն», «Չգիտեմ այս տխուր աշխարհում…», «Շշուկ ու շրշյուն» և այլն):

Տերյանը բողոքում է ապականված աշխարհի դեմ, որտեղ «անհաս ցնորք» կինը գնվում է ոսկով («Ինձ չես սիրում»), քաղքենի տաղտուկի մեջ փշրվում են մարդու երազանքները («Կարուսել»): Բանաստեղծն ստեղծում է սիրո և գեղեցկության իր իդեալը՝ որպես փարոս կյանքի մթին ուղիներում.

загруженное (1)

Ե՜վ տանջանք, և՜ բեկում, և՜ թախիծ –

Սև օրեր ես դեռ շատ կտեսնեմ.

Անունդ թող փարոս լինի ինձ

Սուտ կյանքի և դառը մահու դեմ…

«Բյուր մարդոց մեջ» միայնության զգացումով տառապող բանաստեղծը փայփայում է պայծառ հույսեր, երազում դյութական մի հովիտ, ուրիշ մի աշխարհ («Արևածագ», «Վերադարձ» և այլն):

«Երկիր Նաիրի» (1915–17 թթ.) շարքում բանաստեղծը նորովի է անդրադարձել հայրենիքի քաղաքական ճակատագրին, ստեղծել է ուրույն փիլիսոփայություն Հայաստանի հոգևոր հարստության, անցյալի, ներկայի և գալիքի մասին: «Մի՞թե վերջին պոետն եմ ես…» բանաստեղծության մեջ, երգելով իր պայծառ Նաիրին, նրա բոցե վարդերը, աղոթքի պես հնչող արքայական լեզուն, Տերյանը տագնապում է հայրենիքի վաղվա օրվա համար.

Ահով ահա կանչում եմ քեզ՝

Ցոլա՜, ցնորք Նաիրի.–

Մի՞թե վերջին պոետն եմ ես,

Վերջին երգիչն իմ երկրի…

1918 թ-ին Տերյանը շրջել է Հյուսիսային Կովկասի քաղաքներում, սատարել եղեռնապուրծ հայ գաղթականությանը, գրել հոգեցունց բանաստեղծություններ («Մենք բոլորս, բոլորս մանուկներ ենք որբ…», «Հայրենիքում իմ արնաներկ» և այլն), ողբացել հազարամյակների խորքից եկած, ուղեմոլոր, հուսահատ ու վիրավոր իր ժողովրդի անամոք վիշտը:

Այդուհանդերձ, նա հույսով ու հավատով է նայում գալիքին.

Բայց հրկեզ հոգիս մորմոքում այս տոթ

Հավատում է դեռ քո առավոտին:

Տերյանը կատարելության է հասցրել հայ բանաստեղծության կշռույթը՝ սկսած ոտքից ու տողից մինչև տուն և հնչյունական կազմություն, շարունակել հայ պոեզիայում հազարամյա պատմություն ունեցող բաղաձայնույթի (ալիտերացիա) և նմանաձայնության ավանդույթը, առաջինն է գրել սոնետ և  տրիոլետ, զարգացրել գազելը (բանաստեղծության ձևեր են): Տերյանն ստեղծել է ինքնատիպ գրական ոճ ու դպրոց, որին հետևել են շատ բանաստեղծներ:

Տերյանը գրել է նաև գրաքննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, կատարել թարգմանություններ: Նրա գրական ժառանգության անբաժան մասն են  նամակները:

Երևանում գործում է «Տերյան մշակութային կենտրոնը», որի ջանքերով լույս է ընծայվել Տերյանի բանաստեղծությունների «Ընտրանին» (2005 թ.) և «Տերյան. հանրագիտարանը» (2010 թ.): Տերյանի բանաստեղծությունների խոսքերով գրել են բազմաթիվ երգեր (Նիկոլ Գալանդերյան, Էդգար Հովհաննիսյան և ուրիշներ):

Երևանում, ՀՀ այլ քաղաքներում, Ջավախքում, Օրենբուրգում Տերյանի անունով կոչվել են թաղամասեր, փողոցներ, դպրոցներ, կանգնեցվել են հուշարձաններ: Գանձայում 1957 թ-ից գործում է բանաստեղծի տուն-թանգարանը: Ամեն տարի հուլիսին նրա ծննդավայրում տեղի են ունենում Տերյանական պոեզիայի օրեր:

images

Բանաստեղծությունները 

Արեվածագ

Ես կանգնած եմ վայրի ժայռի կատարին,
Բա՜րձր, բա՜րձր,— հեռավոր ու մենավոր.
Այնտեղ, ցածում, դեռ նիրհում են դաշտ ու ձոթ,
Դեռ խավար է այնտեղ՝ դաժան ու լռին։
Սակայն շուտով կատարներից հեռանիստ
Արևն այնտեղ հուր կըթափե և ոսկի,
Եվ կըցնծան դաշտերը՝ լուռ ու հանգիստ,
Երկիրն անհուն կարոտ կյանքի և խոսքի։
Եվ դու կերգես, զարթնած աշխարհ, իմ առաջ,
Կարձագանքես իմ ողջույնին սիրառատ,
Կըլսեմ ես դարձյալ աղմուկ ու շառաչ
Ու կըսիրեմ հեքիաթային առօրյադ։
Լռություն է, մութ է այնտեղ, սակայն իմ
Սրտում արդեն արշալույս է՝ հարությո՜ւն.—
Ողջո՜ւյն ձեզ մութ ուղիներում երկրային,
Ւմ եղբայրնե՛ր, հեռուներում և բանտում…

Դու կգաս

Դու կգաս ու կրկին հեքիաթով կդյութես,
Լուսերես կըցրես մառախուղն իմ հոգու,
Ոսկեշող հայացքով և քնքուշ խոսքերով, որ գիտես միայն դու։

Կըփարվես մեղմորեն, կըփռես, կըվառես անթառամ
Կուսական աշխարհիդ ծաղիկներն անծանոթ,
Կընստենք իրար մոտ, և հեռու կլինի առօրյան միաձայն ու աղոտ։

Սև թախիծն՝ իմ սրտից, մութ խոհերն՝ իմ հոգուց կըգնան
Լույսիդ դեմ կըցրվեն ըստվերները մռայլ,
Տառապանքը քեզ հետ՝ քաղցր հուշ, և խոսքերը՝ խորհուրդ կըդառնան, կըհագնեն ուրիշ փայլ։

Մթագին գիշերում, աշխարհում մթամած, խավարում,
Կըվառենք չմեռնող, չմարող կըրակը մեր հոգու,
Մեր ողջույնը սիրով կընետենք և՛ մարդկանց, և՛ երկրին, և՛ հեռուն ես ու դուն։

ԱՇՆԱՆ ԵՐԳ

Ցրտահա՜ր, հողմավա՚ր.
Դողացին մեղմաբար
Տերևները դե ղին,
Պատեցին իմ ուղին…

Ճաճանչները թոշնան…
Կանաչներիս աշնան —
Իմ խոհերը մոլար՝
Ցրտահա՜ր, հողմավա՜ր…

Կրակներըս անցան,
Ցուրտ ու մեգ է միայն.
Անուրջներըս երկնածին
Գնացի՜ն, գնացի՜ն…

ԼՈԻՍՆՈՏ

Հմայված լուսնի շողերովն արծաթ.
Սրտում փայելով անսովոր մի տենչ,
Ուրվականորեն շրջում է անվերջ
Տարորեն լռին լուսնոտը գունատ։

Լուսնի շողերը թովիչ-խուսափող
Ստվերիդ նման և՛ հեռու, և՛ մոտ.
Ես մի լուսնահա՛ր, ես մի խենթ լուսնո՛տ,
Դու ցո՛լք, դու ցնո՛րք հավիտյան խաբող։

Իմ մեջ սառել է հիվանդ մի կարոտ
Եվ չըգտնելու տանջանքը մաշող.
Ես մի լուսնահա՛ր, դու լուսնկա՛ շող,
Դու հավերժաբար և՛ հեռու, և՛ մոտ…

ՀԻՎԱՆԴ

Քնքուշ երազով պաճուճիր հոգիս,
Նստիր մահճիս մոտ ու տխուր երգիր,
Մազերըդ փռիր հոգնատանջ կրծքիս
Ու մեղմ փայփայիր սիրտըս տարագիր։

Օտար դաշտերի անանց մշուշում
Տըխուր լռության գիշերն է իջել —
Իմ սիրտը հավետ թախիծն է մաշում,
Մի լուսե երգ է իմ հոգում ննջել…

Քո պայծառ գահից մեղմորեն իջիր,
Մազերըդ փռիր հոգնատանջ կրծքիս,
Անուշ երազով սիրտըս պաճուճիր,
Ցնորք հուշերով ամոքիր հոգիս…’

загруженное (2)

 ԿԱՆՉ

Կանչում ես անվերջ
Կապույտ հեռվից,
Շշուկով անուշ
Կանչում ես ինձ։

Թփերն ես շարժում,
Շրշում անուշ
Շշուկով պայծառ
Ու փաղաքուշ…

Անհայտ է ուղին
Քաղցր երկրիդ,
Ուր բախտ է անանց
Անանց ժպիտ։

Ուր ծաղիկ ու երգ
Ուրիշ են, այլ,
Ու անմահական
Փառք է ու փայլ։

Այս իրիկնային
Կապույտ երկրում
Դու ես միշտ շրջում
Ու մեղմ երգում։

Ու կանչում ես միշտ
Անհայտ հեռվից,
Շշուկով անուշ
Կանչում ես ինձ։

ՀՐԱՇՔ-ԱՂՋԻԿ

Հրաշք-աղջիկ, գիշերների թագուհի,
Ճառադայթող քո աչքերով դու եկար,
Ոսկե բոցով լցրիր հոգին իմ տկար,
Հրաշք-աղջիկ, ցնորքների դիցուհի…

Կախարդ լուսնի հրապուրող շողի պես
Դու ժպտացիր գուրգուրանքով սեթևեթ,
Ազատ սիրտըս շղթայեցիր առհավետ,
Հրաշք-աղջիկ, դո՛ւ, միշտ հաղթող ու միշտ հեզ։

Դու մի ցավոտ հիացումի երգ գիտես,
Քո ժպիտում կա խորհուրդի մի փայլանք,
Քո աչքերում կա մի անանց զմայլանք.
Դու չըմեռնող մի վայելքի խոսք գիտես…

Հրաշք-աղջիկ, անհայտ երկրի մանուշակ,
Գիշերային արեգակի ճառագայթ,—
Դու իջնում ես՝ կարող, որպես մահու խայթ,
Քնքուշ, որպես անդարձ բախտի հիշատակ…

 

 

Հացապատում

 111-275x400

                                             Հացի քաղաքը

Պտղավետ քաղաքներ են Ամասիան, Եվդոկիան և Մալաթիան։ Մեկը մյուսից քաղցր մրգեր կան նրանց այգեստաններում։ Բայց արի ու տես, որ սրանց կողքին Սեբաստիա մեծ քաղաքը համարյա միրգ չունի։ Ամասիան, Եվդոկիան և Մալաթիան հինգ հարյուր տարի անընդմեջ հեգնում են և Սեբաստիան անվանում շաղգամի, ստեպղինի և կաղամբի քաղաք։

Բայց Սեբաստիան իր լայնարձակ դաշտերի և հովիտների ոսկեհատիկ բերքով միշտ եղել է ոչ միայն Հայաստանի արևմտյան մասի, այլև` համայն Փոքր Ասիայի ցորենի ամբարը Փոքր Ասիայի հայաստանաչափ Շիրակը։

Մի անգամ երաշտը եկավ և թոնիր վառեց այստեղ։ Հետո երաշտի ստվեր սովը բռնեց աշխարհի չորս կողմը։ Հենց այդ ժամանակ Սեբաստիան մեծահոգաբար իր ամբարները բացեց ամասիացիների, եվդոկացիների և մալաթիացիների առջև։

Մարդիկ սրտների ուզածին չափ ցորեն են տանում, բայց ցորնահորերը մնում են լեցուն ու լեցուն.

— Որ տասը տարի էլ կրեք ու կրեք` մեր ամբարների հատակին չեք հասնի,— հպարտությամբ ասում էին սեբաստացիները։

Այդ ժամանակվանից ամասիացիները, եվդոկացիները, մալաթիացիները և Հայոց աշխարհի բոլոր կողմերի մարդիկ Սեբաստիան կոչեցին Հացի քաղաք։

                                               Թոնիր

Making_of_Chapati_in_chulha

Շատ ու շատ հազար տարիներ առաջ Մեծամորի ձուլարաններում վահանաձև սաջեր էին կոփում-պատրաստում և բաժանում Հայոց աշխարհի բոլոր բնակիչներին։ Ամեն մարդ իր հացը սաջի վրա էր թխում։

Մի անգամ Ասորեստանի Սև արքան նվաճեց Հայոց աշխարհը և բնակիչներին միանգամից վերջ տալու նպատակով այսպիսի հրովարտակ արձակեց.
— Բոլոր սաջերը պիտի հանձնել ասորի զորականներին։ Ով իր սաջը թաքցնի կգլխատվի տեղնուտեղը։
Ահասարսափ մարդիկ սաջերը հանձնեցին բռնակալներին, բայց չգիտեին, թե այնուհետև ինչ պիտի անեն։ Ե՛վ աղորիք ունեին, և՛ ալյուր, կարող էին խմոր հունցել, բայց ինչի՞ վրա թխես հացը։ Հենց այդ ժամանակ օգնության հասավ հայոց կալի աստվածուհի Հացանուշը։ Նա խորհուրդ տվեց, որ ամեն մարդ իր տան ներսում կավից գետնափոր փուռ՝ թոնիր սարքի։ Հայերն անսացին Հացանուշին և սկսեցին հաց թխել թոնրի մեջ։ Ասորեստանի Սև արքային թվաց, թե թոնրի հացով հայերը երկար չեն ապրի։ Բայց թոնիրը մինչև այսօր էլ և՛ Հայոց աշխարհը պահեց, և՛ բոլոր հայերին։

                                        Հացեկաց

Kohlenhydrate-kohlenhydrate-Fotolia-20459802-c-effe45

Տուրուբերան նահանգի Տարոն գավառի Հացեկաց կամ Հացիկ գյուղը Հռոմ քաղաքից մեծ է երեք հազար տարով։ Ասում են այստեղ հաց են թխել նաև աստվածների համար, որի պատճառով էլ կոչվել է Հացեկաց։ Հեթանոս հայերը երեսունվեց տարին մեկ հացկերույթի են հրավիրել հայոց աստվածներին։

Այս գյուղում է ծնվել հայերեն այբուբենի ստեղծող Մեսրոպ Մաշտոցը։ 405 թվականին Հացեկացի շինականները երեսունվեց, այսինքն՝ մաշտոցյան գրերի թվով, լավաշ թխեցին և ուղարկեցին քաղաքամայր Վաղարշապատ՝ Մեսրոպ Մաշտոցին։

Հացոտ ու հարուստ գյուղ էր Հացեկաց-Հացիկը։ 1915 թվականից առաջ հացիկցի Ասոն ուներ վաթսուն գոմեշ, քառասուն եզ, յոթանասուն կով, հազար հինգ հարյուր ոչխար, տասը ձի, հացահատիկի ամբարներ, կաթնամթերքի պահեստ և թան ու թացանի սրահ, հարյուր խնոցի։ Գյուղում ասում էին, որ Ասոն կարող էր միանգամից հազար մարդ հյուրընկալել և յոթ տարի շարունակ նրանց պահել խնջույքի մեջ։