11 խորհուրդ, որոնք վայրկենապես կօգնեն ավելի երջանիկ դառնալ

загруженноеՊարտադիր չէ, որ դրական տրամադրությունը պայմանավորված լինի արտաքին հանգամանքներով: Շատ բան կախված է հենց ձեզնից: Ահա 11 խորհուրդ, որոնց հետևելու դեպքում ձեր տրամադրությունն անմիջապես կբարձրանա:

 

1.    Փորձեք երախտագետ լինել

 

Ամեն գիշեր ձեր օրագրում գրեք, թե ինչի համար եք շնորհակալ: Վերհիշեք, թե ինչն է օրվա մեջ ստիպել ձեզ ժպտալ: Երախտագիտությամբ լեցուն վերաբերմունքը կյանքի հանդեպ աստիճանաբար ձեզ համար սովորական վիճակ կդառնա:

 

2.   Մեդիտացիայով զբաղվեք  

 

Մեդիտացիան հանդարտության զգացումով է համակում ձեզ: Մուտք գործելով ենթագիտակցական ոլորտ՝ այն կարող է հանգստացնել ձեր միտքը: Սկսեք մի քանի րոպե մեդիտացիայով զբաղվել օրվա սկզբում կամ վերջում և տեսեք, թե դա ինչ արդյունքների կհանգեցնի:

 

3.    Փորձեք այլ տեսանկյունից դիտարկել իրավիճակը

 

Մի կենտրոնացեք անհաջողությունների ու ձախողումների վրա: Փոխարենը փորձեք շեղել ձեր ուշադրությունը դրանցից: Անգամ ամենամռայլ իրավիճակում լուսավոր կետեր որոնեք: Միշտ էլ մի լուսավոր կետ կգտնվի: Ի՞նչ դաս է փորձում կյանքը տալ ձեզ:

 

4.     Համեմատվեք ինքներդ ձեզ հետ

 

Ոչ մի լավ արդյունքի չեք հասնի՝ այլ մարդկանց հետ համեմատվելով: Նմանատիպ համեմատությունը տխրության տանող ամենակարճ ուղին է: Ուրիշներին ուսումնասիրեք ոչ թե համեմատություն անցկացնելու նպատակով, այլ այն տարբերությունները գտնելու համար, որոնք մեզ առանձնահատուկ են դարձնում: Եթե առանց համեմատության չեք կարողանում յոլա գնալ՝ համեմատվեք ինքներդ ձեզ հետ: Փորձեք միշտ ավելի լավը լինել, քան երեկ էիք:

 

5.    Ժամանակ անցկացրեք բնության գրկում

Girl-in-Nature-Wallpaper-640x400

 

6.   «Հիմարիկ» եղեք

Դրսում եղած ժամանակ հաճախ ծիծաղեք: Մի վախեցեք զվարճալի երևալուց: Ժպտացեք անծանոթներին: Որքան մեծանում ենք, այնքան ավելի շատ ենք մոռանում հասարակ զվարճանքների մասին և ի վերջո չափից ավելի լուրջ ենք ընդունում կյանքը: Թոթափեք ձեր լարվածությունը և ժպտացեք: Զվարճանքը միայն երեխաների համար չէ:

7.    Հանպատրաստից բարի արարք գործեք

Հաշված րոպեներում դրական լիցքեր ստանալու լավագույն միջոցը հանպատրաստից բարիք գործելն է: Դուք կզարմանաք՝ տեսնելով, թե ինչպես է ձեր տրամադրությունը բարձրանում և որքան մեծ էներգիայով եք դուք լցվում:

8.     Հրաժարվեք վատ սովորություններից

The-Best-Tips-to-Stop-Smoking-Forever

 

ա՞ ինչ-որ բան, որ դուք անում եք, սակայն կուզեիք այլևս չանել: Երբևէ մտածո՞ւմ եք այն մասին, թե որքան ժամանակ եք անցկացնում հեռուստացույցի և համակարգչի առջև կամ որքան շաքարավազ եք օգտագործում: Չե՞ք կարծում, որ ժամանակն է չափավորել այդ ամենը: Հենց այսօրվանից էլ գործի անցեք: Հրաժարվեք այդ վատ սովորությունից միայն մեկ օրով և տեսեք, թե ինչ կպատահի: Հնարավոր է, որ դուք բացահայտեք, որ դուք առանց դրա ավելի երջանիկ եք:

9.     Դադարեք բողոքել

Ջանքեր ներդրեք նկատելու համար այն բաները, որոնցից բողոքում եք, սակայն այդ մտքերով մի տարվեք: Փոխարենը փորձեք լուծում տալ այդ խնդիրներին կամ պարզապես մոռացեք դրանց մասին: Բողոքելիս դուք էներգիա եք վատնում, և ձեր տրամադրությունն ընկնում է: Ակնթարթորեն ավելի դրական տրամադրվածությամբ համակվելու լավագույն տարբերակը բողոքելուց հրաժարվելն է:

10.  Երազեք

Ունե՞ք որևէ գաղտնի երազանք: Պատկերացրեք այդ երազանքի իրականացումը: Դա ձեզ գեղեցիկ ու հուզումնալից պահեր կպարգևի: Երազելը կարող է նպաստել, որ դուք չկորցնեք ձեր մոտիվացիան և շարունակեք ջանքեր ներդնել ձեր երազանքների իրականացման համար: Երազելու դեպքում դրական զգացողությունները երաշխավորված են:

11.  Հաճոյախոսեք ինքներդ ձեզ

56116

 

Վերջին անգամ ե՞րբ եք հայելու մեջ նայել և ինքներդ ձեր հասցեին հաճոյախոսություն արել՝ այդքան գեղեցիկ լինելու համար: Եթե նման եք մարդկանց մեծամասնությանը, ուրեմն երբեք էլ ինքներդ ձեզ չեք ուրախացրել հաճոյախոսություններով: Եթե ցանկանում եք ակնթարթորեն ավելի ուրախ զգալ ձեզ, նայեք հայելու մեջ և գովեք ձեր այն հատկանիշները, որոնցով իրոք հպարատանում եք: Դուք գուցե հպարտ եք ձեր հաստատակամությամբ, աշխատասիրությամբ կամ խիզախությամբ: Բարձրաձայն ասեք այդ մասին՝ հայելու մեջ նայելով:

Այս 11 խորհուրդները անմիջապես կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Հետևեք դրանց և դրական լիցքեր կստանաք: Ընտրեք դրանցից երեքը հենց հիմա և փորձեք օրվա ընթացքում կիրառել: Մեկնաբանությունների բաժնում կարող եք նշել, թե ձեզ ինչն է օգնում դրական էմոցիաներով լցվել և լավ տրամադրություն պահպանել:

 

Թողնել մեկնաբանություն