Երևանի Պետական Համալսարանի Բանասիրական Ֆակուլտետ. Իմ Երազանք ^_^

UWCPJfcZ107Abj4Cr54NTCeNcA

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը ավարտելուց հետո պատրաստվում եմ ընդունվել Երևանի Պետական Համալսարան՝ բանասիրական բաժին: Իմ երազանքն այն է, որ ունենամ ճարտար լեզու, իմանամ հայոց լեզուն իր բոլոր նրբություններով, կարողանամ ճիշտ տիրապետել ժամանակակից հայոց լեզվին, համաշխարհային գրականությանը, ինչպես նաև ունենամ բարձրագույն կրթություն: Հետևելով ԵՊՀ-ի բանասասիրական ֆակուլտետի պատմությանը, հասկացա, որ ճիշտ ընտրություն եմ կատարել: Ես սիրում եմ իմ լեզուն և ցանկանում եմ այն փոխանցել հետագա սերունդներին, որպես կայացած բանասեր, ԵՊՀ-ի արժանի ուսանող!

EQ8uEV9nqNQPHyVwn1HWHbaLeg

Ստորև ներկայացնում եմ Երևանի Պետական Համալսարանի բանասիրական ֆակուլտետի պատմությունը:

Հայ բանասիրության ֆակուլտետը համալսարանի հիմնադիր ֆակուլտետներից է: Նրա հիմքի վրա են կազմավորվել այսօր արդեն ինքնուրույն գործող Արևելագիտության, Ռուս բանասիրության, Ռոմանագերմանական բանասիրության և Ժուռնալիստիկայի ֆակուլտետները:

Ուսումնական գործընթացի կազմակերպմանը զուգահեռ ֆակուլտետում կատարվել են գիտական ուսումնասիրություններ, որոնք էականորեն նպաստել են հայագիտության մի շարք ճյուղերի զարգացմանը, գրվել տասնյակ մենագրություններ, ձեռնարկներ, դասագրքեր, անցկացվել գիտական կոնֆերանսներ ու գիտաժողովներ:

Հայ բանասիրության ֆակուլտետի շրջանավարտները հաջողությամբ աշխատում են Հայաստանի և Սփյուռքի կրթական ու մշակութային կենտրոններում, նպաստում գիտական կյանքի աշխուժացմանն ու հետագա զարգացմանը:

Հայ բանասիրության ֆակուլտետի առաջին դասախոսներից են եղել հայագիտության մեծագույն երախտավորներ Հակոբ Մանանդյանն ու Մանուկ Աբեղյանը, Հրաչյա Աճառյանն ու Գրիգոր Ղափանցյանը, Սիմոն Հակոբյանն ու Արսեն Տերտերյանը:

Այս ֆակուլտետում են սովորել մայրենի լեզվի ու գրականության տասնյակ հազարավոր ուսուցիչներ, նշանավոր գրողներ Հովհաննես Շիրազը, Սիլվա Կապուտիկյանը, Վահագն Դավթյանը, Պարույր Սևակը և ուրիշներ: Հայ բանասիրության ֆակուլտետի շրջանավարտներից են եղել ՀՀ նախարարներ, պետական, ազգային ու մշակութային գործիչներ, ինչպես նաև ՀՀ առաջին և երրորդ նախագահները:

Թողնել մեկնաբանություն