Վերցրու՛իմ սիրտը քեզ,որպես աչքեր :(

Աղջիկը շատ էր սիրում տղային, տղան էլ` նրան: Պատրաստվում էին ամուսնանալ, նույնիսկ օրն էին որոշել:

472724464

 

Սակայն պատահեց անդառնալին: Այդ օրը աղջիկն ու տղան գնում էին հարսանեկան սրահն ընտրելու, սակայն նույնիսկ տեղ չհասան: Ավտովթարն էր պատճառը: Աղջկան կարծես հրաշքով բան չպատահեց, սակայն տղան կորցրեց տեսողությունը: Գոռում էր աղջիկը, լացում` թե հնարավոր լինի աչքերս կտամ քեզ! Սակայն արդեն ոչինչ չէին կարող անել:

841286747

 

Մի օր` հերթական կոնսուլտացիաի ժամանակ, բժիշկները հայտնեցին, որ քիչ հույս կա, որ հնարավոր է Գերմանիայում բուժումից հետո տղան տեսնի: Սակայն դա շատ մեծ գումարի հետ էր կապված: Տղան արդեն կտրել էր հույսը, երբ մի օր հայրն ու մայրը հայտնեցին, որ երկու օրից մեկնում են Գերմանիա: Տղան որոշեց անակնկալ անել աղջկան: 2 ամիս անց եկավ քաղաք, արդեն տեսնում էր: Առաջին բանը որ արեց, գնաց աղջկա տուն, սակայն դուռը բացող չկար:

526108565

 

Գնաց տուն և իր գրասեղանին տեսավ մի նամակ: Երբ արդեն տեսնես, կկարդաս իմ նամակը, սկզբում կբարկանաս, սակայն հետո կհասկանաս, որ միայն քեզ համար եմ արել այդ բանը: Ես վաճառել եմ իմ սիրտը, այդ գումարով ես դու գնացել Գերմանիա: Դա արել եմ հանուն սիրո, և մինչև կյանքիս վերջին վայրկյանը չեմ զղջացել: Իմացիր, ես միշտ քո հետ կլինեմ, բայց խոսք տուր ինձ որ ինձանից հետո կապրես սովորական մարդկանց պես, կսիրես ու կսիրվես: Հաճախ նայիր մայրամուտին ու մոռացիր իմ մասին: Ես քեզ խոսք էի տվել և կատարեցի, մինչև կյանքիս վերջ քեզ սիրեցի: Տղան լացում էր, գոռում, սակայն հետ վերադարձնել աղջկան էլ չէր կարող: Ամեն երեկո տղան նայում էր մայրամուտին ու հիշում աղջկան:(

245006250

Թողնել մեկնաբանություն