ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ!

ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ ՀՆՉԻՐ ԴՈՒ՛ ԶԱՆԳ,ԴՈՒ՛ ՄԵԶ ՍՊԱՍԻՐ ԳՈՒՑԵ՛ ԵՏ ԳԱՆՔ…Թեպետ անցել են ամիսներ,բայց ես չէի կարող ինքս իմ բլոգում չհիշատակել իմ վերջին զանգի մասին:Այդ օրն իմ կյանքի ամենաուրախ օրն էր:Օր,որ ես երբեք չեմ մոռանա:Այն միշտ կմնա իմ հուշերում,որպես կյանքիս կարևորագույն էջ:Այդ օրը կհիշեմ այսպես՝ուրախ եւ հուզված դեմքեր,արցունքոտ աչքեր,բայց միևնույն ժամանակ ժպտացող հայացքներ,անսպասելի րոպեներ և սրտի ակնթարթային զարկեր:

DSC00859DSC00860

Երբ բարձրացանք բեմ շատ շփոթվեցինք:Բեմում նստած էին ծանոթ-անծանոթ դեմքեր,որոնց հայացքներն ուղղված էին դեպի մեզ:Անհանգիստ էինք թե՛ մենք թե՛ մեր դասղեկը:Վախենում էինք,որ կարող է ինչ որ բան սխալ անենք,բայց ամեն ինչ անցավ անթերի:Մենք արեցինք այն,ինչ կարող էինք միջոցառումը հիանալի մատուցելու եւ հանդիսատեսի ծափողջյուններին արժանանալու համար:Վերջում հնչեց մեր վերջին զանգի համար նախատեսված երգը,որի ներքո մեր շատ սիրելի ուսուցիչներին նվիրեցինք գեղեցիկ փնջեր:Բոլորը հուզված եւ արցունքոտ աչքերով շնորհավորում էին մեզ՝ասելով հրաժեշտի խոսքեր,մաղթելով լավն ու բարին:Իսկ մենք լալիս էինք,անդադար լալիս,գրկախառնվում միմյանց հետ

DSC00877

DSC00879

getImage_32

getImage_18E001Ol

getImage_23

getImage_88

Բոլորս գիտակցում էինք,որ վերջ մեր մանկության հեքիաթային օրերին:Այլևս ամեն օր չենք տեսնի իրար:

getImage_10

-Ու թող հավերժ լինի՛ մանկությունը,

Թող լինի՛ ուրախությունը,

Թող ժպտա՛ն միշտ մանուկները

Ու շողա՛ պայծառ արեւը,

Թող լինե՛ն միշտ հրաշքները,

Քո մասին լինե՛ն երգերը

Թող հավե՛րժ լինի մանկությունը

Աշխարհի ուրախությունը!

Ավարտվեց հուզումնալից միջոցառումը:Պետք է գնայինք եկեղեցի:Երթուղայինի մեջ իսկական <<Քաոս>>էր տիրում:Մեկը նստած էր մյուսի վրա,մեկը երգում էր և այդ ամեն ինչի հետ մեկ տեղ բոլորս պատուհանից բացականչում էինք <<Իննի մեկ>>:Երբ հասանք Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի կանգնեցինք աղջիկ-տղա հերթականությամբ,հետևելով եկեղեցական ավանդույթին:

getImage_43

Արդեն տուն գալու ժամանակն էր,որպեսզի պատրաստվեինք երեկոյան արարողությանը:Այնքան արագ ամեն ինչ եղավ,որ նույնիսկ չեմ հիշում թե ինչպես եմ տանից դուրս եկել:Բոլորն անճանաչելի էին,այնքան գեղեցիկ էին դարձել,այնքան հմայիչ թե՛ տղաները թե՛աղջիկները շատ գեղեցիկ էին:

DSC00910

DSC00906

DSC00946

JJJ

Երեկույթն անցավ աննկարագրելի պահերով և լիաթոք ուրախությամբ:Բոլորս անդադար պարում էինք,երգում,բղավում:Այնքան էինք տարվել պարելով,որ նույնիսկ մոռացել էինք սեղանի պարունակության մասին:Կատարվում էր երեք գործողություն՝պարել,երգել,քիչ թե շատ հարբել:Իսկ թե ինչեր է կատարվել երեկույթի ընթացքում փակագծերը չեմ բացի,միայն կասեմ,որ անցկացրել ենք անմոռանալի ժամանակ՝լի խենթ ու խելար արարքներով:

DSC00999

DSC01018Գուցե՛մի մասը մոռանա մեր դասարանը,մյուս մասը հիշի և քիչ թե շատ դեմքին կարոտով լցված ժպիտ հայտնվի,բայց ես երբեք չեմ կարող մոռանալ իմ դպրոցը,իմ դասարանը,իմ և ընկերուհուս օրիգինալ նստարանը (ոմանք կհասկանան թե ինչու օրիգինալ):D

getImage_27

Ուրիշ էր դպրոցական կյանքը:Բայց եկել է պահը բաժանման պիտի գնանք ԱՆՎԵՐԱԴԱՐՁ!ԵՍ ՁԵԶ ՇԱՏ ԵՄ ՍԻՐՈՒՄ ԻՄ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՈՒ ՊԱՏԱՆԵԿՈՒԹՅԱՆ ԼԱՎ ԸՆԿԵՐՆԵՐ՝ԲԱԺԱՆՎՈՒՄ ԵՆՔ!ՄՆԱՍ ԲԱՐՈՎ ԻՄ ԴՊՐՈՑ!

getImage_48E001

Վերջին անգամ հնչիր դու զանգ,

Դու մեզ սպասիր գուցե՛ետ գանք,

Մեր ուսուցիչ անգին դու լավ,դու մեր բարի

Քեզ մոտ թողած այսքան տարի պիտի գնանք,

ՊԻՏԻ ԳՆԱՆՔ!:’(

Թողնել մեկնաբանություն