Հոգեբանություն

ԱԳՐԵՍԻԱ

jpg

Ագրեսիայի ի հայտ գալու պայմաններից առանձնացնում են ֆիզիոլոգիական (ալկոհոլ, թմրանյութեր), հոգեբանական (ֆրուստրացիայի զգացում), իրավիճակային և այլ պայմաններ։Սովորաբար ագրեսիա եզրն ասոցացվում է բացասական հույզերի հետ, ինչպիսիք են չարությունը, էթնիկական և ռասսայական նախապաշարումները, վիրավորանք կամ վնաս պատճառելը, բռնությունը և այլն, սակայն դրան միանշանակ բացասական գնահատական տալն անհամարժեք է։ Բացի այդ վերոթվարկյալ դրսևորումներն ամենևին էլ ուրիշների վրա հարձակման կամ նրանց նկատմամբ ագրեսիվ վարք ցուցաբերելու անհրաժեշտ պայմաններ չեն, քանզի ագրեսիան քայքայում է ինչպես ամբողջովին զուսպ, սառնարյուն, այնպես էլ չափազանց հուզական և գրգռված վիճակում, ինչպես նաև ամենևին պարտադիր չէ, որ ագրեսիա դրսևորողներն ատեն կամ չհամակրեն նրանց, ում ուղղված են իրենց գործողությունները։ Դեռ ավելին, շատերը տառապանք են պատճառում մարդկանց, որոնց նկատմամբ ավելի շատ դրական, քան բացասական վերաբերմունք ունեն։ Բայց և այնպես, ագրեսիան յուրահատուկ է յուրաքանչյուր մարդու, ավելին, այն անհրաժեշտ է և երբեմն օգտակար է լինում։Առավել ընդունված է ագրեսիան համարել որպես վարքի ընդօրինակ, այլ ոչ թե հույզ։ Այն դիտարկվում է նաև որպես ապակառուցողական վարքի շարժառիթների ամբողջություն, որ հակադիր է հասարակության մեջ մարդկանց համագոյակցման նորմերին և կանոներին, ֆիզիկական կամ հոգևոր վնասներ է պատճառում, բացասական ապրումներ, լարվածություն, վախ, ընկճվածություն առաջ բերում։ Սակայն սրանք գիտության մեջ ընդունված եզակի սահմանումները չեն։ Այս հոդվածում կներկայացնենք դրանցից առավել տարածում գտածներից մի քանիսը. ոմանք այն ներկայացնում են որպես ներքին ուժ, որ մարդուն հնարավորություն է տալիս հակադրվել արտաքին ուժերին, իսկ գիտնականների մեկ այլ խումբ՝ որպես «վարքի սոցիալապես անխուսափելի ձև», որ ներառում է շրջակա միջավայրի նկատմամբ բացասական վերաբերմունք և առավելապես դրսևորվում է կռիվներում, վեճերում և այլ նմանօրինակ երևույթներում։ Ըստ ոմանց էլ՝ ագրեսիվ վարքը մարդկային ակտիվության ձևերից մեկն է, որը սովորաբար մեկնվում է որպես միջանձնային ապակառուցողական փոխազդեցություն, ընդ որում ապակառուցողականությունը կարելի է բնութագրել ինչպես ակտիվության արտաքին, առարկայական կողմ, այնպես էլ դրա ներքին, միջհոգեբանական բաղադրատարր։Քանի որ ագրեսիվ դրսևորումները մարդկանց մոտ անսահման ու բազմազան են, առավել օգտակար կլինի սույն աշխատանքում սահմանափակել նման վարքի ուսումնասիրությունը կոնցեպտուալ շրջանակներում։ Ագրեսիայի էությունն ու աղբյուրները հասկանալու համար անհրաժեշտ է իմանալ, նախ, այն ուղին, որով յուրացվել է վարքի ագրեսիվ ընդօրինակը; երկրոդ, գործոնները, որ հրահրել են դրա ի հայտ գալուն; երրորդ, տվյալ վարքի ընդօրինակի ամրապնդմանը, խորացմանը նպաստող պայմանները։ Ագրեսիվ հակազդումները յուրացվում և պահպանվում են նման իրավիճակների դրսևորման անմիջական մասնակցությամբ։ Ոչ պակաս կարևոր է նաև այն պարագան, որ ագրեսիան կարող է ընդունել ոչ միայն հակաիրավական, այլև սցիալապես ընդունելի և հավանության արժանի բնույթ։ Այս ուղղորդվածությունը որոշակիացվում է լոկ սոցիալական համատեքստով, անհատի շարժառիթների ոլորտով, այն արժեքներով հանուն որոնց իրականանում են այդ գործողությունները, ընդ որում գործողությունները կարող են իրականացնել տարբեր դերեր. դրանք կարող են ծառայել որպես միջոց՝ նախանշված նպատակին հասնելու համար, կարող են լինել ինքնանպատակ, որ բավարարում է ինքնաիրականացման և ինքնահաստատման պահանջներին և այլն։

ԴԵՊՐԵՍԻԱ

999690_497811646961019_1279205616_n1

Դեպրեսիան կարող է առաջանալ զանազան անհաջողությունների, տհաճ իրադարձությունների կամ կորուստների հետևանքով: Դեպրեսիայի պատճառ կարող են լինել նաև հիվանդությունները, ալկոհոլի կամ դեղերի չարաշահումը, ուղեղում տրամադրությունը կարգավորող քիմիական նյութերի բալանսի խախտումը: Ըստ երևույթին դեպրեսիան կարող է նաև ժառանգական բնույթ ունենալ: Նշենք, որ նախ և առաջ դեպրեսիան միայն ցածր, ընկճված տրամադրությունը չէ: Մարդուն հատուկ է ապրել այնպիսի բացասական հույզեր, ինչպիսիք են, օրինակ, տխրությունը, վիշտը, ընկճվածությունը և այլն: Սա բավականին նորմալ երևույթ է հոգեպես առողջ մարդու կյանքում: Որոշ ժամանակ անց տրամադրությունը նորից բարձրանում է և մարդ շարունակում է ապրել իր բնականոն կյանքով: Ի հակադրություն սրա` դեպրեսիան տրամադրության անկման այն ձևն է, որի ժամանակ տեղի է ունենում խզում հուզական վիճակի և իրականության միջև: Այն սովորաբար տևում է ոչ թե օրեր, այլ մի քանի ամիսներ, նույնիսկ` տարիներ: Դեպրեսիայի ժամանակ տրամադրության անկումից բացի, հիվանդի մոտ նկատվում են նաև հոռետեսություն, ակտիվության փոփոխություն, խուճապ, ուշադրության անկայունություն, մտածողության և շարժումների դանդաղում, հյուծվածություն, ինքնագնահատականի իջեցում: Կարող է նաև դիտվել ախորժակի բացակայություն կամ էլ շատակերություն, անքնություն կամ էլ մշտական քնկոտություն, մտքեր սպանության մասին (այդ թվում` ինքնասպանության), որոշումներ կայացնելու անընդունակություն, անիքնավստահություն, հետաքրքրության կորուստ շրջապատի նկատմամբ: Դեպրեսիվ վիճակում գտնվող մարդուն հատուկ է նաև մեղքի զգացումը: Եթե վերջինս սովորական բնույթ է կրում, ապա կարելի է խոսել դեպրեսիվ բնավորության ձևավորման մասին:
Մասնագետների կարծիքով` 2020 թվականին դեպրեսիան կարող է առաջնակարգ տեղ զբաղեցնել ամենատարածված հիվանդությունների (սիրտ — անոթային և ինֆեկցիոն) շարքում: Դեպրեսիայի արտահայտումը բավականին տարբեր կարող է լինել` կախված հիվանդության ձևից: Թվարկենք  այս խանգարման ամենաբնորոշ նախանշանները: Դեպրեսիայի կարող են հանգեցնել հուզական հավասարակշռությունը խախտող իրադարձությունները, հորմոնալ փոփոխությունները, որոշակի դեղորայքի երկարատև օգտագործումը: Դեպրեսիան կարող է առաջանալ նաև նյարդաբանական ու սոմատիկ հիվանդությունների արդյունքում` ինսուլտ, հիպոտերիոզ, ցրված սկլերոզ և այլն:
Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ դեպրեսիայով հիմնականում տառապում են մեծ քաղաքների բնակիչները: Մասամբ այս հանգամանքը բացատրվում է նրանով, որ գյուղաբնակ մարդիկ խնդրին լավ ծանոթ չլինելու պատճառով չեն դիմում բժշկի, ուստի վիճակագրությունները ձևավորվում են` հիմք ընդունելով հիմնականում քաղաքաբնակ մարդանց տվյալները: Վերջին ժամանակներում ավելի ու ավելի է մեծանում այն տեսության հետևորդների թիվը, որի պնդմամբ դեպրեսիայի տարածվածությունը մեծ քաղաքներում պայմանավորված է մարդկանց մեծ քանակությամբ, ակտիվ կյանքով, վատ էկոլոգիական իրավիճակով և բարձր սթրեսածնությամբ:                                                                                                                                                                                                                                                                                                                                                               ՍԹՐԵՍ

images (4)

Սթրեսը մարդու օրգանիզմի և հոգեկանի լարվածությունն է, որն առաջանում է ներքին և արտաքին գործոնների` սթրեսորների ազդեցության տակ: Սթրեսորները կարող են լինել և տհաճ, և հաճելի: Տհաճ սթրեսորներ են: կենսական զանազան դժվարությունները, առողջական  խնդիրները և  այլն:   Հաճելի  սթրեսորների շարքին են դասվում այն կենսական դրական տեղաշարժերը, որոնք  անհատի համար մեծ արժեք են ներկայացնում` երեխայի ծնունդը, բարձր վարձատրվող ու ցանկալի աշխատանքը և այլն: Սթրեսն ունի և ֆիզիոլոգիական, և հոգեբանական կողմեր: Այդ  իսկ պատճառով  սթրեսի  հաղթահարման  գործընթացում անհրաժեշտ է նախ ճշտել վերջինիս պատճառականությունը, այնուհետև ընտրել հաղթահարման համար առավել նպատակահարմար ճանապարհը: Սթրեսորների գործողությունը գումարվում եւ կուտակվում է։ Որքան տվյալ շրջանում դրանք մարդու կյանքում շատ են, այնքան բարձր է սթրեսի մակարդակը։ Սթրեսի ժամանակ օրգանիզմի պաշտպանական ռեակցիաների ամբողջությւոնը Սելյեն անվանել է “ընդհանուր հարմարեցնող սինդրոմ”։ Բոլոր սթրեսորները հանգեցնում են միեւնույն մեկ պատասխանին՝ ընդհանուր հարմարեցնող սինդրոմը ներկայացնում է ցանկացած սթրեսորի պատասխանը: Սթրեսը միշտ չէ վնաս պատճառում։ Չափավոր սթրեսի դեպքում մարդու գիտակցությունն ու մարմինը գործում են առավել արդյունավետ եւ օրգանիզմը դարձնում աշխատանքի լավագույն ռեժիմին պատրաստ։ Սթրեսի բարձր մակարդակը դրական գործոն կարող է մնալ միայն շատ կարճ ժամանակ (մարզիկի վիճակը մրցումից առաջ): Այսպիսով, սթրեսի դեմ պայքարը՝ հոգեբանական հավասարակշռությունը պահելու եղանակ է։ Վերն ասվածից կարելի է հետեւություն անել, որ հոգեբանական հավասարակշռվածությունը մարդու այնպիսի հոգեկան վիճակն է, որը նրան ապահովում է լավ տրամադրություն եւ բարձր աշխատունակություն, զանազան սթրեսորների գործողության նկատմամբ համարժեք արձագանքում:

  ՍՈՒՏ

319578-always_lie_lying_now

Մեր առօրյա կյանքում մենք հաճախ ենք բախվում ստի և կեղծիքի հետ,և մեզանից ոչ ոք ապահովագրված  չէ այդ երևույթի զոհը դառնալուց: Բայց եկեք միանգամից չքննադատենք ”Սուտ” ասվածը, քանզի մեր կյանքում բոլորս էլ ստել ենք,  բայց լինում են իրավիճակներ, երբ սուտը ընկալվում է, որպես հարգանքի դրսևորում, որը ուղղված է դիմացինին ցավ չպատճառելու համար, հետևաբար դուք գնահատում էք դիմացինին, այնպես, որ սուտ ասվածը ոչ բոլոր կողմերից է բացասական: Ստի ժամանակ մարդկանց խոսքը կազմակերպված է, մտածված, ֆանտազիայի դեպքում իրականից շեղված է որոշ բաներ: Հետագայում, եթե հարկ է լինում ասված սուտը կրկնել, ստի դեպքում ամեն ինչ կրկնվում է նույն շարադրմամբ, իսկ ֆանտազիայի դեպքում նախորդ պատմությունից շատ է տարբերվում: Երեխաների դեպքում ավելի շատ ֆանտազիա է, քան սուտ, քանի որ ֆանտազիան անիրականը որպես իրական ներկայացնելն է: Այլ կերպ ասած՝ երեխան կամ մեծը, երբ չի կարողանում իրականացնել իր երազանքը, երազանքը որպես իրական է ներկայացնում:Մարդիկ շատ անգամ ստում են վախի ազդեցության տակ: Օրինակ, պատժից խուսափելու համար կամ որեւէ վատ հետեւանքից: Ավելի հաճախ դա պատահում է այն մարդկանց հետ, որոնք ունեցել են խիստ ծնողներ եւ հաճախակի պատժի են արժանացել: Կան մարդիկ, որ ստին ավելի հեշտ են հավատում, քան ճշտին: Ինչո՞ւ է այդպես: Չնայած այն տեսակետին, որ մենք ժեստերի եւ միմիկայի լեզուն գենետիկորեն ենք ստանում, բայց եւ այնպես զարգացման ընթացքում այդ ինֆորմացիան ճշտման է ենթարկվում: Երեխաներին, երբ ինչ որ բան ենք ասում, մենք օգտագործում ենք ե՛ւ խոսքը, ե՛ւ ոչ խոսքային արտահայտչամիջոցները: Երեխաները անգիտակցաբար կապ են ստեղծում խոսքի եւ տվյալ ժեստի մեջ: Եթե մենք սուտ ենք ասում, մեր մարմնի լեզուն մեզ մատնում է, երեխան տեսնում է այդ, եւ եթե դա հաճախակի է կրկնվում եւ երեխայի ճշտի փոխարեն մատուցվում է սուտը, երեխան կեղծ ժեստերը ընդունում է որպես ճիշտ: Մենք հիմնականում ստում ենք այն դեպքերում, երբ ցանկանում ենք բարձրացնել մեր անձը: : Կան նաև անձինք, ովքեր մշտապես կարիք ունեն սուտ ասելու, նրանց կյանքը իրականում մեծ կեղծիքի է նման: Այս դեպքում անհրաժեշտ է հոգեբանի անմիջական միջամտությունը: Ստելը շատ վատ բան է, բայց ապրել առանց ստելու անհնար է: Սակայն ամեն ոք պետք է լավ մտածի և ինքնուրույն որոշի, թե որն է նախընտրում` քաղցր սուտը տէ դառը ճշմարտությունը:

Թողնել մեկնաբանություն