Էկոլոգիա

ԹԱՓՈՆՆԵՐ,ԱՂԲԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ

ԷՆԵՐԳԵՏԻԿ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ!

Թափոններ,աղբի հիմնախնդիր!

g_image

Թափոնները մարդու կենցաղային և արդյունաբերական գործունեության հետևանքով առաջացող, օգտագործման համար ոչ պիտանի նյութերն են: Թափոններն աղտոտում են շրջակա միջավայրը և բացասաբար ազդում մարդու առողջության վրա: Կենցաղային (սպառման) և արդյունաբերական (արտադրական) թափոնները մթերքի կամ արտադրանքի մնացորդներն են, ինչպես նաև ապրանքներ (արտադրանք), որոնք չեն համապատասխանում սահմանված պահանջներին: Արդյունաբերական թափոններ են նաև արդյունահանվող օգտակար հանածոների դատարկ ապարները, ինչպես նաև անտառհատման մնացորդները: Շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա թափոնների վնասակար ազդեցությունը կանխելու նպատակով դրանք հավաքում են, տեսակավորում և ժամանակավորապես տեղադրում հատուկ հատկացված տեղերում, եթե նախատեսվում է դրանց հետագա օգտագործումը: Գարեջրի գործարանի արտադրական թափոնները, օրինակ, օգտագործվում են որպես անասնակեր, որոշ թափոնների այրումից ստացվող ջերմությունն օգտագործվում է ջերմաէլեկտրակայաններո ւմ էլեկտրաէներգիա ստանալու համար: Հաճախ իրականացնում են թափոնների վնասազերծում, այսինքն՝ մեխանիկական, ֆիզիկաքիմիական և կենսաբանական եղանակներով վերացնում են կամ նվազեցնում դրանց վտանգավոր հատկությունները: Թափոններից ազատվելու ամենապարզ և էժան միջոցը դրանց թաղումն է: Հատկապես մեծ վտանգ են պարունակում ճառագայթաակտիվ թափոնները, որոնք դասակարգվում են` ըստ ակտիվ տարրի կիսատրոհման պարբերության (կարճակյաց, միջին տևողության, երկարակյաց), տեսակարար ակտիվության (ցածրակտիվ, միջին ակտիվության, բարձրակտիվ), ճառագայթման բաղադրության (a, b, g և նեյտրոն ճառագայթող) և այլն: Առավել տարածված է այդպիսի թափոնների թաղումն այնպիսի խորությամբ, որ դրանք չթափանցեն շրջակա միջավայր, և ճառագայթումը չազդի մարդկանց ու կենդանիների վրա:Առավել տարածված է այդպիսի թափոնների թաղումն այնպիսի խորությամբ, որ դրանք չթափանցեն շրջակա միջավայր, և ճառագայթումը չազդի մարդկանց ու կենդանիների վրա:

Կուզենայի խոսել Սեւանա լճի հիմնախնդիրնետից:

                        ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

download (1)

Այսօր աշխարհի շուրջ 30 երկրներ ջրի սակավության խնդիր ունեն, եւ ավելի քան մեկ միլիարդ մարդ մաքուր ջրի կարիք ունի։ Գիտնականները կանխատեսում են, որ 2025 թվականին աշխարհի բնակչության 2/3—ը կունենա ջրի սակավության լուրջ խնդիր։ Աշխարհում սպառվում են քաղցրահամ ջրի պաշարները: Մոտ ապագայում խմելու ջուրը կդառնա ամենաթանկ ապրանքը:
Սեւանա լիճը համարվում է Հայաստանի Հանրապետության եւ ողջ Կովկասի  35 միլիարդ խմ քաղցրահամ ջրի շտեմարանը: Սակայն այսօր Սեւանա լճի ջուրը մաքուր չէ, դրան խոչընդոտում են մի շարք հանգամանքներ` Սեւանի ավազանում հանքարդյունաբերական գործունեության ծավալումը, լճի մակարդակի անընդհատ տատանումները, ձկան արդյունաբերական պաշարների ոչնչացումը, ափամերձ անտառների ջրի տակ մնալը, լճի հարեւանությամբ գտնվող քաղաքների, ինչպես նաեւ լճափերին կառուցված օբյեկտների կոյուղաջրերի լճի մեջ թափվելը: Այս ամենն ուղեկցվում է լճի ճահճացմամբ:1930–ական թվականներից սկսած` Սեւանա լճի ջրի անխնա օգտագործման արդյունքում (էներգիայի արտադրություն եւ ոռոգում) խախտվեց Սեւանա լճի էկոլոգիական հավասարակշռությունը: Լճի մակարդակը 1933–2000թթ. արդյունաբերական շահագործման հետեւանքով իջավ 19.6 մետրով, իսկ ծավալը նախկին 58.5 մլրդ խմ-ից կրճատվեց մինչեւ 32.5 մլրդ խմ: (Տեղեկությունը վերցված է «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան եւ համալիր ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախաբանից): Ջրի օգտագործված 26.0 մլրդ խմ-ի 65 տոկոսը ծախսվել է էներգիայի արտադրության, իսկ 35 տոկոսը` ոռոգման նպատակներով: Լճի հատակից ազատվել է 25 հազ. հա տարածք:     ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի գիտական հետազոտությունները բացահայտել են, որ լճի ճահճացման հիմնական պատճառներից է լճի մակարդակի անկումը: Լճի ծերացման (ճահճացման) դանդաղեցման գործընթացում պաշտպանիչ դեր ունի լճի հատակի մոտ գտնվող 4C հաստատուն ջերմաստիճան ունեցող ջրային շերտը: Այն թույլ չի տալիս, որ հատակի տիղմը խառնվի լճին: Եթե լճի ծավալը քչանում է, կրճատվում է նաեւ այդ պաշտպանիչ շերտը, ինչի հետեւանքով լիճը սկսում է ճահճանալ: Ջրի մակարդակի բարձրացման միջոցով հնարավոր է վերականգնել այդ շերտը:

sevan-lake-forests

Մեծ Սեւանում շերտը լիովին բացակայում է, Փոքր Սեւանում այն կա աննշան չափով, սակայն ճահճացման երեւույթներն արդեն տարածվում են նաեւ Փոքր Սեւանի վրա. ջուրը կանաչում է եւ ծաղկում ջրիմուռներով:

Սեւանա լճի ջուրը ներկայումս հեռու է մաքուր ջուր համարվելուց: Մարդկային գործոնը մեծապես նպաստել է լճի էկոլոգիական վիճակի վատթարացմանը: Լճի հաշվին մարդկանց մի խումբ օրվա հացի խնդիր է լուծում` իրենց վտանգելով անօրինական ձկնորսությամբ զբաղվելով, մարդկանց մյուս խումբն էլ լիճն ապականելով իրենց գրպաններն են լցնում: ՀՀ կառավարությունը չի կարողանում լուծում տալ լճի խնդիրներին: Լճի մակարդակի բարձրացումը վնասում է հենց կառավարող մարմինների ղեկավարների` լճի ափերին ապօրինաբար կառուցված առանձնատներին, եւ դժվար է ստիպել բարձրակշիռ պարոններին առանց փոխհատուցման քանդել միլոնների հաշվին կառուցած առնձնատները: Մյուս կողմից էլ ՀՀ տնտեսական զարգացման հեռանկար համարվող հանքարդյունաբերությունն է Սեւանի հանդեպ իր սեւ գործն անում` թունավորելով լիճը: Երրորդ գործոնն էլ ղեկավարների վատ աշխատանքն է կամ աշխատելու ցանկության բացակայությունը, քանի որ լճի ափերը ըստ պատշաճի չեն մաքրվել մինչեւ լճի մակարդակի բարձրանալը, եւ բազմաթիվ ծառեր ու թփեր մնացել են լճի մեջ` իրենց հերթին նպաստելով լճի ճահճացմանը: Ժամանակին ՀՀ իշխանություններին ՀԿ-ներն առաջարկեցին, որպեսզի ափերի մաքրմանը եւ ծառահատումներին մասնակցեն մոտակա համայնքների բնակիչները, որոնց որպես փոխհատուցում կտրվեր կտրված ծառերի փայտը: Սակայն այդ առաջարկը մերժվեց: Փոխարենն այսօր ՀՀ կառավարությունը պետական բյուջեից մեծ գումարներ  հատկացրեց  լճի մեջ մնացած բուսականությունն ու ծառերը մաքրող սարք ձեռք բերելու համար:
Մեր համոզմամբ` մինչեւ բոլորը` ե՛ւ ՀՀ իշխանությունները, ե՛ւ ՀՀ քաղաքացիները, չհասկանան Սեւանա լճի նշանակությունն ու կարեւորությունը, չգիտակցեն, որ Սեւանը ազգային հարստություն է, որ նրա ջրով ենք մենք ապրում, եւ որ պետք է հոգ տանել նրա մասին եւ չկեղտոտել, Սեւանը չի «բուժվի»:

www-ankakh-com

ԷՆԵՐԳԵՏԻԿ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ

pic02

Վառելիքաէներգետիկ ռեսուրսներ

Նավթ

old-oil55555_691377013

Նավթ բնական եղանակով հայտնվող, երկրի նստվածքային թաղանթում տարածված, յուղանման, յուրահատուկ հոտով, դյուրավռ հեղուկ է, կարևորագույն օգտակար հանածո։ Այն հայտնվում է երկրագնդի ժայռերի կազմավորումների մեջ և բաղկացած է բազմազան մոլեկուլային կշիռներով բարդ ածխածիննետից, ինչպես նաև այլ օրգանական բաղադրյալներից։ Առաջանում է գազանման ածխաջրածինների հետ միասին, 1,2-2 կմ ից ավելի խորություն ունեցող հորիզոնականներում։ Երկրի մակերևույթի մոտ նավթը փոխարկվում է բարձր մալթայի (մածուցիկ նավթ), կիսակարծր ասֆալտի։

Կան նավթի անօրգանական և օրգանական ծագման վարկածներ: Ըստ անօրգանական ծագման վարկածի՝ նավթն առաջանում է Երկրի միջուկը կազմող մետաղների (մասնավորապես՝ երկաթի) կարբիդներից: Երկրի ընդերքում բարձր ջերմաստիճանի և ճնշման պայմաններում երկաթի կարբիդի ու ջրի փոխազդեցությամբ առաջանում են ածխաջրածիններ, որոնք բարձրանում են երկրակեղևի վերին շերտեր և հավաքվում ծակոտկեն ապարներում:
Ըստ օրգանական ծագման վարկածի՝ նավթն առաջացել է միլիոնավոր տարիների ընթացքում` բարձր ջերմաստիճանի և ճնշման պայմաններում ջրային բույսերի, կենդանիների ու միկրոօրգանիզմների մնացորդների քայքայումից:
Հաճախ նավթի շերտերն ընկած են լինում խոր ընդերքում, և այն արդյունահանելու համար հարկ է լինում փորել մի քանի կիլոմետր խորության հորատանցքեր:
Ստորգետնյա հանքավայրերում նավթը գտնվում է ուղեկցող գազերի վիթխարի ճնշման տակ: Այդ պատճառով էլ, երբ հորատանցքը պատրաստ է լինում, նավթն ինքնուրույն վեր է բարձրանում և շատրվանում:

Նավթից արժեքավոր նյութեր ստանալու համար նրանից նախ անջատում են ուղեկցող գազերը, ապա հատուկ սարքերում աղազրկում և ջրազրկում են, այնուհետև վերամշակում:
Նավթի նախնական վերամշակումը թորումն է (բաժանումը բաղադրիչ մասերի), որն իրականացնում են թորման բազմաստիճան աշտարակներում: Նավթի թորումից ստանում են բենզին (եռման ջերմաստիճանը՝ 40-ից մինչև 100–120օC), լիգրոին (120–140օC), կերոսին (150–300օC), սոլյարայուղ (300օC-ից բարձր), իսկ մնացորդը կպչուն սև հեղուկ է՝ մազութ:
Գազ
natural-gas-stove-burner
Բնական գազերը երկրակեղևում առաջացող գազային ածխաջրածիններն են: Դրանք հիմնականում կազմված են 80–90% մեթանից, 2–3% էթանից, պրոպանից, բութանից, քիչ քանակությամբ ծծմբաջրածնից, ազոտից և այլ իներտ գազերից: Բնական գազերն առաջանում են նստվածքային ապարներում պարունակվող օրգանական նյութերի փոխակերպման հետևանքով և կուտակվում են գազի տեղաշարժման ճանապարհին հանդիպող բնական խոռոչներում: Բնական գազի ամենախոշոր հանքավայրերը գտնվում են ԱՄՆ-ում, Ալժիրում, Իրանում, Նիդեռլանդներում, Ռուսաստանում (Արևմտյան Սիբիր):
Բնական գազերի շարքին են դասվում նաև նավթին ուղեկցող գազերը, որոնք լրիվ կամ մասամբ լուծված են նավթի մեջ կամ գտնվում են ազատ վիճակում և անջատվում են նավթի արդյունահանման ժամանակ: Նավթին ուղեկցող գազերը պարունակում են քիչ քանակությամբ մեթան, ավելի շատ էթան, պրոպան, բութան, երբեմն՝ նաև ազոտ, ածխաթթվական գազ, ծծմբաջրածին, ջրային գոլորշիներ, հելիում, արգոն:
Բնական գազն օգտագործում են որպես գազային վառելանյութ`  կենցաղում, և հումք՝ քիմիական արդյունաբերության մեջ:
Ածուխ
download
Ածուխները պինդ, ածխածնով հարուստ այրվող օգտակար հանածոներ են, որոնք առաջացել են Երկրի ընդերքում՝ միլիոնավոր տարիների ընթացքում` հնագույն բույսերի մնացորդների բարդ քիմիական և երկրաբանական փոխարկումների հետևանքով: Միլիոնավոր տարիներ առաջ ներկայիս քաղաքների, դաշտերի ու անտառների տեղում աճել են հնագույն ծառեր: Ժամանակի ընթացքում այդ ծառերը մահացել են, ընկել ճահճոտ հողին, իսկ դրանց տեղում աճել են նորերը և այդպես շարունակ: Աստիճանաբար կուտակվել է այդ ծառերի մնացորդների հաստ մի շերտ: Տարիների ընթացքում միկրոօրքանիզմների ազդեցությամբ և օդի դժվարացած ներհոսքի պայմաններում այդ շերտի ոչ լրիվ քայքայման հետևանքով առաջացել է տորֆ: Վերջինս ծածկվել է գետերով հարթավայրեր բերվող տիղմով և ավազով: Ժամանակի ընթացքում հանքային լուծույթների, բարձր ճնշման և ջերմաստիճանի պայմաններում տորֆը փոխարկվել է սկզբում գորշ ածխի, այնուհետև՝ քարածխի, ավելի ուշ՝ անտրացիտի: Ածխածնի պարունակությունը գորշ ածուխներում կազմում է 55–78%, քարածուխներում՝ 75–92%, անտրացիտում՝ մինչև 98%:
                   Այլընտրանքային էներգիայի աղբյուրներ
Արեգակ

Aregak

Արեգակնային էներգիա ասելով՝ մարդիկ շատ հաճախ պատկերացնում են սարքեր, որոնք նվազեցնում են տան էլեկրականության ծախսը: Սակայն Սանդիայի լաբորատորիայում մշակում են ծրագրեր, որոնք կարող են փոխարինել ածխով ու գազով աշխատող հսկա էլեկտրակայաններին:

Մակընթացություն

d0b7d0b0d0b3d180d183d0b6d0b5d0bdd0bdd0bed0b5-12

Մակընթացությունը, այսինքն՝ ծովի շարժումը դեպի ցամաք, լինում է Երկրագնդի շուրջը Լուսնի շարժմանը զուգընթաց. Լուսնի ձգողության ազդեցությամբ Համաշխարհային օվկիանոսի ջուրն ուռչում, ձգվում է դեպի Լուսին և ափերից դուրս է գալիս: Այդ նույն ժամանակ մակընթացություն դիտվում է նաև Երկրագնդի տվյալ հատվածի ճիշտ հակառակ կողմում: Իսկ մակընթացության առանցքին ուղղահայաց ուղղությամբ ջուրը սեղմվում է, նրա մակարդակն իջնում է, ծովը նահանջում է ափից՝ տեղի է ունենում տեղատվություն: Մակընթացությունն ու տեղատվությունն իրար հաջորդում են 6 ժամում. 1 օրվա կամ Երկրի շուրջը Լուսնի 1 պտույտի ընթացքում տվյալ վայրում լինում են 2 մակընթացություն և 2 տեղատվություն:
Բաց օվկիանոսում, ափերից հեռու, մակընթացության ալիքի բարձրությունը 1–2 մ է, իսկ ափերին մոտ՝ 10–15 մ, առավելագույնը՝ 18մ (Հյուսիսային Ամերիկայի արևելքում՝ Ֆանդի ծոցում):
Մակընթացություն-տեղատվություն առաջանում է նաև Արեգակի ձգողության ուժի հետևանքով, սակայն, շատ հեռու լինելով, Արեգակի ստեղծած ալիքն այնքան բարձր չէ, որքան Լուսնինը: Երբ Արեգակը, Լուսինը և Երկիրը գտնվում են 1 ուղիղ գծի վրա, ապա  Արեգակի և Լուսնի ձգողական ուժերը գումարվում են, և մակընթացությունն ավելի բարձր է լինում:
Մակընթացության ժամանակ ծովի ջուրը ոչ միայն դուրս է հորդում դեպի ափամերձ ցամաք, այլև խորանում է ցամաքի մեջ` գետերի հոսանքին հակառակ ուղղությամբ, և ավելացնում գետի խորությունը: Դա հնարավորություն է տալիս օվկիանոսային նավերին մտնելու փոքր գետերի նավահանգիստներ: Օրինակ՝ օգտվելով մակընթացության պարբերականությունից՝ օրական երկու անգամ Թեմզա գետով օվկիանոսային նավերը գետաբերանից խորանում են մինչև 64 կմ հեռու գտնվող Լոնդոնի նավահանգիստը:
Մակընթացություն-տեղատվության երևույթը կարևոր նշանակություն ունի նավագնացության, ձկնորսության, ափամերձ շինարարության համար: Վերջին տարիներին սկսվել է նաև մակընթացային էներգիայի օգտագործումը: Հաշվարկվել է, որ Համաշխարհային օվկիանոսի մակընթացությունների գումարային հզորությունը կազմում է 1–6 մլրդ կՎտ: Առաջին մակընթացային էլեկտրակայանը («Ռանս») կառուցվել է Ֆրանսիայում՝ Բրետան թերակղզում, և տարեկան արտադրում է 540 մլն կՎտ.ժամ էլեկտրաէներգիա: Մակընթացային էլեկտրակայաններ են գործում նաև ԱՄՆ-ում, Կանադայում, Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում, Չինաստանում:
Քամի
4desktop_ru_silniy_veter_1024_16041
Քամին օդի շարժումն է Երկրի մակերեվույթին գրեթե զուգահեռ։ Սովորաբար նկատի է առնվում այդ շարժման հորիզոնական, երբեմն նաև ուղղահայաց բաղադրիչը։ մթնոլորտի տարբեր մասերում, ջերմաստիճանի տարբերությամբ պայմանավորված,մթնոլորտի ճնշումը սովորաբար բաշխված է անհավասարաչափ։ Ճնշման այդ տատանումներն են առաջացնում օդի հոսք՝ բարձր ճնշման վայրից դեպի ցածր ճնշման վայր։ Քամին բնութագրվում է օդի շարժման արագությամբ, ուժգնությամբ և ուղղությամբ։ Քամու արագության և ուղղության շարունակական փոփոխությունը հանգեցնում է մթնոլորտի մրրկայնության՝ անկանոնության։ Քամու արագությունը և ուղղությունն ունեն լավ արտահայտված օրական ընթացք. գիշերը գետնամերձ շերտում դիտվում է նվազագույն, իսկ կեսօրից հետո՝ առավելագույն արագություն։ Տարվա ընթացքում քամու միջին առավելագույն արագություն դիտվել է Անտարկտիդայում (22 մ/վ)։
Ջուր
անմահական ջուր

Ջուրը բնության ամենատարածված նյութն  է, բնության մեջ հանդիպում է պինդ, հեղուկ, գազային վիճակներում։ Կազմում է կենդանի օրգանիզմների բաղադրության 2/3 մասը։Ջրի մոլեկուլն ունի անկյունային կառուցվածք` HOH անկյունը կազմում է 104.5°, բևեռային մոլեկուլ է։ OH կապը խիստ բևեռային կապ է, որի հետևանքով ջրի մոլեկուլների միջև ջրածնական կապ։ Ջուրը լավ լուծիչ է՝ բևեռայնության շնորհիվ։ Թթվածնի հիբրիդացումը sp3։Ջուրը ծածկում է Երկրի մակերևույթի 2/3-ը և կենսականորեն անհրաժեշտ է կյանքի բոլոր ձևերի համար։ Երկիր մոլորակի ջրի 96.5%-ը պատկանում է օվկիանոսներին։ Երկրի ջրի միայն 2.5%-ն է քաղցրահամ, որի 98.8%-ը սառույցներ և գրունտային ջրեր են։ Ամբողջ քաղցրահամ ջրերի 0.3%-ից պակաս մասը գտնվում է գետերում, լճերում և մթնոլորտում, իսկ ավելի քիչ` 0,003 % քանակությունը գտնվում է կենդանի օրգանիզմներում։

Սննդային աղբ

22652941341565551

Համաձայն ՄԱԿ-ի ուսումնասիրության՝ գյուղատնտեսական տարածքների գրեթե 30 %-ն անիմաստ է օգտագործվում: Աղբի տեսքով սննդամթերքներն ավելի շատ գազեր են արտադրում,քան ցանկացած երկիր, բացառությամբ Չինաստանի ու ԱՄՆ-ի: Եթե համեմատենք սննդային աղբը երկրի հետ, ապա դա երրորդ պետությունը կլիներ գազերի արտանետման ծավալի մեծությամբ՝ Չինաստանից ու ԱՄՆ-ից հետո: Այս ամենը չի կարող չանդրադառնալ համաշխարհային տաքացման վրա:
Արդյունաբերական զարգացած երկրներում աղբն առաջանում է այն պատճառով, որ սպառողները չափից ավել են գնում ու աղբն են նետում այն, ինչը չեն ուտում: Երկրների մեծ մասում դա ոչ արդյունավետ գյուղատնտեսության ու սննդամթերքը պահելու համար անհրաժեշտ պայմանների բացակայության հետևանք է:
ՄԱԿ-ի մասնագետները զգուշացնում են, որ սննդային աղբը վտանգ է ներկայացնում մոլորակի կլիմայի համար, և խորհուրդ են տալիս զարգացած երկրներում կոչ անել սպառողներին գնել միայն անհրաժեշտ սննդամթերք և արդյունավետ օգտագործել սննդի մնացորդները:

Թողնել մեկնաբանություն