Բարսելոնա

FC-Barcelona-Logo-Wallpaper-fc-barcelona-22614329-1024-768

“Բարսելոնա” ֆուտբոլային ակումբի հիմնադրման պատմությունը

1899 թվականի նոյեմբերի 29-ին Հանս Գամպերը 11 այլ մարզասերների հետ միասին հիմնադրեց “Բարսելոնա” ֆուտբոլային ակումբը: Ֆուտբոլ’ խաղ, որ դեռ մեծ մասամբ ծանոթ չէր աշխարհի այս հատվածին:   Նա երբեք չէր կարող պատկերացնել, որ այս նախաձեռնությունն ի վերջո այսպիսի ահռելի զարգացում կունենա:

Ավելի քան հարյուր տարվա պատմություն ունեցող  “Բարսելոնա” ֆուտբոլային ակումբը հմտացել  է յուրաքանչյուր ոլորտում, և այն  արդեն շատ ավելին է, քան զուտ մարզական ակումբ, այսպիսով իրականացնելով ակումբի  “ավելին, քան ակումբ” կարգախոսը:

“Բարսելոնան” ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց համար դարձել է ինքնության խորհրդանիշ, և ոչ միայն մարզական առումով, այլ նաև հասարակության, քաղաքականության և մշակույթի: Ամենադժվարին ժամանակներում, “Բարսելոնան” մի չափօրինակ էր, որ ներկայացնում էր Կատալոնիան եւ Կատալոնիայի ժողովրդի ազատության տենչը’ սիմվոլիզմ, որ շարունակվում է մինչ օրս նույնացվել Ակումբի և նրա անդամների արտահայտչամիջոցի հետ: Իսպանիայի համատեքստում “Բարսելոնան” դիտվում է որպես բաց և ժողովրդավարական ակումբ: Ամբողջ աշխարհում “Բարսելոնան”, հատկապես Unicef-ի երեխաների հովանավորության համաձայնագրի միջոցով, նույնացվեց հոգատարության հետ:

ws_Baby_Barca_1024x1024

Համարյա մի ամբողջ դար, “Բարսելոնա” ֆուտբոլային ակումբն ունեցել է փառքի ու ցավի միջանցիկ պահեր, հռչակ և այլ’ ավելի քիչ հաջողված ժամանակաշրջաններ, էպիկական հաղթանակներ և ստորացուցիչ պարտություններ: Բայց այդ բոլոր տարբեր պահերն օգնել են, որ սահմանվի  Ակումբի էությունը, որի շնորհիվ իր յուրահատուկ բնույթի, եզակի է ամբողջ աշխարհում:

SAMITIER_SALTANT

Ավելի քան հարյուր տարվա գոյության ընթացքում, բնականաբար, եղել են տարբեր ժամանակաշրջաններ, ինչպես սոցիալական, այնպես էլ մարզական առումով: Ակումբի հիմնադրման պահից սկսած մինչ “Լես Կորտս” մարզադաշտի կառուցումը, “Բարսելոնան”  մի ակումբ էր, որը ստիպված էր ինքն իրեն տարբերակել  Բարսելոնայի մյուս ֆուտբոլային հավաքականներից: Այն աստիճան, որ Ակումբը դարձավ ամբողջ քաղաքի դեմքը: “Բարսելոնան” շուտով դարձավ Կատալոնիայի առաջատար ակումբը և սկսեց ավելի ու ավելի ասոցացվել Կատալոնիայի ազգային ինքնության հետ:

KUBALAlow

ԿԱՄՊ ՆՈՈՒ ակումբն անցավ հակադիր ժամանակահատվածների միջով: Իր անդամակցությունն առաջին անգամ հասավ 10.000-ի, երբ ֆուտբոլը վերաճեց զանգվածային երևույթի, և սկսեց մասնագիտական բնույթ կրել: Սա այնպիսի լեգենդար գործիչների տարիներ էին,  ինչպես Ալկանտարան և Սամիթիերը: Սակայն իսպանական քաղաքացիական պատերազմի և հետպատերազմյան շրջանում առկա նյութական դժվարությունների ու քաղաքական խնդիրների պատճառով Ակումբը ստիպված էր հաղթահարել մի քանի անբարենպաստ հանգամանքներ, այդ թվում’1936 թվականին տեղի ունեցած Խոսե Սանիոլ նախագահի սպանությունը: Նախագահն այն մարդն էր, ով քարոզում էր “սպորտ և քաղաքացիություն” կարգախոսը: Սակայն Ակումբը գոյատևեց, և սոցիալական ու սպորտային վերականգնման ժամանակահատվածում նյութականացվեց “Կամփ Նոուի” ձևով, ինչը համընկավ բավականին ազդեցիկ “Լադիսլաու Կուբալայի” գալուստի հետ:

CAMPDELESCORTS-1949

images (2) images (3)

Barcelona-New-Camp-Nou
“Կամփ Նոուի” կառուցումից մինչ 75-րդ տարելիցը(1957-1974),”Բարսելոնան” ցուցադրեց միջակ արդյունքներ, բայց համախմբվեց որպես մի ամբողջություն’ կայուն աճող անդամներով և դանդաղ, բայց հաստատուն քայլերով վերականգնվեց’ ի դեմս ձախորդության և իր ինքնության: Առաջին անգամ ակնհայտ  զգացվում էր նախագահ Նարկիս դե Կարրերասի կողմից արտասանված “Բարսելոնան ավելին է, քան ակումբ” բառերի ճշմարտացիությունը: Խորհուրդը, նախագահ Ագուստի Մոնտալի գլխավորությամբ, ակումբի կազմում ընդգրկեց նոր խաղացողի’ Յոհան Քրոյֆին, ով փոխելու էր ակումբի պատմությունը:

Barca 2012 Wallpaper

Ակումբն ականատես եղավ, թե ինչպես ֆուտբոլային ակումբները փոխակերպվեցին դեպի ժողովրդավարություն: Դա Խոսե Լուիս Նունիեսի երկար նախագահության սկիզբն էր: , “Կամփ Նոուն” 1982 թվականի Աշխարհի գավաթի կապակցությամբ ընդլայնվեց և նրանք դարձան առաջնության հաղթողները Բասելի գավաթի խաղարկությունում (1979), ինչը մեծ հաջողություն էր ոչ միայն մարզական, այլև սոցիալական առումով: “Բարսելոնայի” կողմնակիցների հսկայական և օրինակելի արշավախումբը Եվրոպային ցուցադրում էր Բարսելոնայի և Կատալոնիայի միասնության դրոշներ: Քրոյֆը վերադարձավ, այս անգամ որպես մարզիչ, և ստեղծեց այն, ինչը հայտնի է որպես “Երազանքի թիմ” (1990-1994), որի հաղթական փառքը “Ուեմբլի” եվրոպական գավաթի նվաճումն էր Ուեմբլիում (1992), Կումանի հայտնի գոլի շնորհիվ: 

 CRUYFF-2lowww

Միջազգային տիրապետություն. Ուեմբլիից դեպիԱբու Դաբի (1992-2009), երբ երեք նվաճումների միջև տեղի ունեցան Ակումբի ամենավերջին իրադարձությունները’ դառնալով Եվրոպայի չեմպիոններ: Խոսե Լուիս Նունիեսի երկար նախագահությունն ավարտվեց, և Ակումբի հարյուրամյակի տոնակատարության ժամանակ “Բարսելոնան” ի ցույց դրեց իր լավագույն ներուժը: Հաջորդելով Ջոն Գասպարտին (2000-2003)’2003 թվականի հունիսի ընտրություններին կառավարման եկավ Ջոն Լապորտան, և սկսվեց նոր սոցիալական ընդլայնում’  172,938 անդամների և ֆուտբոլային դաշտում ավելի մեծ հաջողությունների հասնելով, այդ թվում’ առաջնությունների 4 տիտղոս և Չեմպիոնների լիգայի տիտղոսներ, որոնք հաղթեցին Փարիզում, Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ:

revista1lowwww

2008-2009 մրցաշրջանի ժամանակ Խոսե Գուարդիոլայի ժամանումը’ որպես առաջին հավաքականի գլխավոր մարզիչ, Ակումբին նոր էներգիա հաղորդեց և նրանք արձանագրեցին ամենահաջողակ սեզոնն իրենց ողջ պատմության ընթացքում’ հաղթելով վեց տիտղոս, ինչը հավերժ վառ կմնա “Բարսելոնայի” բոլոր երկրպագուների հիշողության մեջ: Հաջողությունն օգնեց Ակումբին ընդլայնել իր սոցիալական դերը և բարձրացնել հեղինակությունը զանգվածային լրատվամիջոցների շրջանակներում: 2009-2010 մրցաշրջանի ժամանակ, կրկին Գուարդիոլայի հսկողության տակ , երկրորդ տարին անընդմեջ, նրանք չեմպիոնի տիտղոս ստացան’ ակումբի պատմության քսաներորդ տարում սահմանելով նոր ռեկորդ’ վաստակելով 99 միավոր: Տիտղոսը չէր որոշվել մինչ վերջին օրը, երբ տետք է տեղի ունենար խաղ ընդդեմ Վալյադոլիդի, և տոնակատարություններն անցկացվեցին հենց նույն երեկոյան “Կամփ Նոու”-յում երկրպագուների հետ միասին: “Բարսելոնա” ֆուտբոլային ակումբի վեհությունը բացատրվում է ի թիվս բազմաթիվ այլ գործոնների’ ստացած պարգևների տպավորիչ ցուցակներով: Աշխարհում շատ քիչ ակումբներ են արժանացել այսքան շատ տիտղոսների: Միջմայրցամաքային գավաթը հանդիսանում է ֆուտբոլային միակ խոշոր մրցանակը, որ երբեք չի տարվել Ակումբի թանգարան: Այնտեղ ակումբի մեծագույն հպարտությունն ու ուրախությունը մնում են Եվրոպայի երեք գավաթները, որոնք նրանք ստացել են  Ուեմբլիում (1992), Փարիզում (2006), Հռոմում (2009), ինչպես նաև Աշխարհի գավաթի ակումբային առաջնության ժամանակ (2009):

BARCA

Եվրոպայի բարձրագույն կոչումը հաղթելուց զատ, Ակումբը նաև պատիվ ունի լինելու միակը, որ հայտնվում է եվրոպական ակումբային մրցակցության մրցաշարերի մասին պատմող յուրաքանչյուր թողարկման մեջ: Մրցաշարերը ստեղծվել են դեռևս 1955 թվականին: “Բարսելոնայի” բազմաթիվ նվաճումները Եվրոպայում ներառում են նաև “Գավաթակիրների թագավոր” կոչումը, որ նրանք վաստակել են չորս անգամ, ինչը համարվում է ռեկորդ: Բացի այդ, “Բարսելոնա” ֆուտբոլային ակումբը հաղթել է նաև երեք գավաթ (1958 թ., 1960 թ. և 1966 թ.) այն մրցաշարում, որն այժմ հայտնի է որպես ՈՒԵՖԱ: 1971 թվականին “Բարսելոնան” հաղթեց միջակումբային խաղը: Նրանք մրցույթի առաջին հաղթողներն էին իսկ “Լիդս Յունայթիդը” վերջին:

ԽԱՂԱՑՈՂՆԵՐ                                 

                                1.Վիկտոր Վալդես Արրիբաս

Վիկտոր Վալդեսը միացել է Բարսելոնային պատանի հասակում 1992 թվականի հուլիսի 1-ին’ Պենյա Սինկո Կոպասից:

Victor_Valdes_15abr2007
Նույն տարվա սեպտեմբերին նա իր ընտանիքի հետ տեղափոխվեց Տեներիֆե և լքեց ակումբը’ վերադառնալով միայն 3 տարի անց:

Պատանեկան թիմերում և Բարսելոնա B թիմում իր արժեքն արագ ցույց տալուց հետո, ակումբի մարզիչները որոշեցին, որ 2002-2003 խաղաշրջանը հարմար է, որ Վալդեսը դառնա առաջին կազմի անդամ: Սկզբնական շրջանում նա փոխհաջորդում էր Ռոբերտո Բոնանոյին, սակայն շուտով, մարզիչ Ռոբերտո Անտիչի ենթակայության տակ, նա սկսեց հանդես գալ որպես դարպասապահ:

Նա ամրապնդեց իր դիրքը 2003-2004 խաղաշրջանի մեկնարկային գծում: Այդ խաղաշրջանում նա մասնակցեց Բարսելոնայի գրեթե բոլոր հանդիպումներին և որոշ հանդիպումների ժամանակ գերազանց խաղ ցուցադրեց’ օգնելով, որ թիմը դառնա Չեմպիոնների գավաթի տիտղոսակիր:

2005-2006 խաղաշրջանում Վալդեսը Բարսելոնայի առանցքային խաղացողներից էր և՛ Լիգայի, և՛ Չեմպիոնների լիգայի ժամանակ: Հատկապես հիշարժան է նրա խաղը Փարիզում տեղի ունեցած եզրափակչի ժամանակ, երբ Բարսելոնան երկրորդ անգամ հաղթեց Չեմպիոնների լիգան:

victor-valdes
2006-2007 խաղաշրջանում Վալդեսը մասնակցեց Լիգայի բոլոր 38 հանդիպումներին: 2007-2008 խաղաշրջանում նա պասիվ էր միայն վերջին 3 հանդիպումների ընթացքում’ թույլ տալով, որ Խոսե Մանուել Պինտոն, ով նոր էր ընդգրկվել թիմում, դրսևորի իրեն:

2008-2009 խաղաշրջանում, նա, որպես օրինաչափություն, երկրորդ անգամ ստացավ Զամորայի մրցանակը: Նա խաղաց առաջնության յուրաքանչյուր խաղ, բացի վերջին 3 խաղերից, երբ տիտղոսակիրն արդեն որոշված էր: Նա իրեն հիանալի դրսևորեց Հռոմում տեղի ունեցած եզրափակչի ժամանակ և դարձավ Բարսելոնայի առաջին դարպասապահը, ով երկրորդ անգամ թագադրվեց որպես Եվրոպայի չեմպիոն: Նրա գերազանց խաղը թույլ տվեց նրան երկարացնել պայմանագրի ժամկետը մինչև 2014 թվական:

ԲՆՈՒԹԱԳԻՐ
Վալդեսը շատ ճարպիկ դարպասապահ է, կարողանում է լավ կազմակերպել ակումբի պաշտպանությունը: Նա արդեն ապացուցել է, որ հիանալի դարպասապահ է և մեծ փորձ ունի’ չնայած հարաբերականորեն երիտասարդ տարիքին:

ՏԻՏՂՈՍՆԵՐ

ՖԱ Բարսելոնա

2013/14 Իսպանիայի սուպերգավաթ
2012/13 Լա Լիգա
2011/12 Կոպա Դել Ռեյ
2011/12 Աշխարհի ակումբային գավաթ
2011/12 Եվրոպայի սուպերգավաթ
2011/12 Իսպանիայի սուպերգավաթ
2010/11 Չեմպիոնների լիգա
2010/11 Լա Լիգա
2010/11 Իսպանիայի սուպերգավաթ
2009/10 Լա Լիգա
2009/10 Աշխարհի ակումբային գավաթ
2009/10 Եվրոպայի սուպերգավաթ
2009/10 Իսպանիայի սուպերգավաթ
2008/09 Չեմպիոնների լիգա
2008/09 Լա Լիգա
2008/09 Կոպա դել Ռեյ
2006/07 Իսպանիայի սուպերգավաթ
2005/06 Չեմպիոնների լիգա
2005/06 Լա Լիգա
2005/06 Իսպանիայի սուպերգավաթ
2004/05 Լա Լիգա
Իսպանիայի ազգային հավաքական
2012 Եվրոպայի չեմպիոն
2010 Աշխարհի չեմպիոն
Անհատական տիտղոսներ
2010/11 Զամորա
2009/10 Զամորա
2008/09 Զամորա
2004/05 Զամորա

ԿԱՐԻԵՐԱ

2011-12 ՖԱ Բարսելոնա
2010-11 ՖԱ Բարսելոնա
2009-10 ՖԱ Բարսելոնա
2008-09 ՖԱ Բարսելոնա
2007-08 ՖԱ Բարսելոնա
2006-07 ՖԱ Բարսելոնա
2005-06 ՖԱ Բարսելոնա
2004-05 ՖԱ Բարսելոնա
2003-04 ՖԱ Բարսելոնա
2002-03 ՖԱ Բարսելոնա

                                       

                                  2.Մարտին Մոնտոյա Տորալբո

2011-12-21_FIRMA_CONTRATO_MARTIN_MONTOYA_010.v1324491494

Մարտին Մոնտոյան ծնվել է Բարսելոնայում 1991 թվականի ապրիլի 14 — ին և 8 տարեկան հասակում միացել է Բարսելոնայի ակադեմիային: Այդ օրվանից նա խաղացել է տարբեր տարիքային խմբերում:

2008/2009 մրցաշրջանում նա միացել է Խուվենիլ Ա — ին, խաղալով նաև Լուիս Էնրիկեի Բարսա Բ — ում: 2009 թվականի օգոստոսի 19 — ին խաղադաշտ է դուրս եկել Ժոան Գամպերի գավաթի խաղարկությունում` Մանչեսթեր Սիթիի դեմ խաղում:

Հաջորդ մրցաշրջանում նա դարձել է 2 — րդ թիմի լիիրավ անդամ, որի կազմում անցկացրել է 51 հանդիպում: Նա իր նորամուտն առաջին թիմում նշել է Գվարդիոլայի օրոք` 2011 թվականի փետրվարի 26 — ին: Այդ ժամանակ Բարսան Իբերոսթար մարզադաշտում մրցում էր Մալյորկայի դեմ: Մոնտոյան խաղադաշտում անցկացրեց շուրջ 5 րոպե: Մոտ 10 ամիս անց` դեկտեմբերի 6 — ին, նա իր առաջին խաղն անցկացրեց Չեմպիոնների լիգայում, խաղալով Բատե Բորիսովի դեմ:

2011/2012 մրցաշրջանի վերջում Դանիել Ալվեսի վնասվածքի պատճառով Մոնտոյան մասնակցել է մի շարք հանդիպումների, այդ թվում Կոպա Դել Ռեյի եզրափակչին Ատլետիկ Բիլբաոյի դեմ:

Մարտին Մոնտոյան խաղացել է Իսպանիայի մինչև 16, 17, 19 և 21 տարեկանների հավաքականներում: Վերջին 2 — ի կազմում նա հռչակվել է Եվրոպայի չեմպիոն: 2011 թվականին Մոնտոյան այդ հաջողությանը հասավ Տիագո Ալկանտարայի հետ:

Նույն թվականի օգոստոսի 25 — ին նա հրավեր ստացավ Իսպանիայի ազգային հավաքականից, կրկնելով 1992/1993 թվականների Թոմաս Քրիստիանսենի ռեկորդը, ով, հանդիսանալով 2 — րդ թիմի խաղացող, հրավեր էր ստացել ազգային ընտրանուց:

ԲՆՈՒԹԱԳԻՐ

Իր 174 սանտիմետր հասակով Մոնտոյան շատ արագ, կայուն ու եռանդուն պաշտպան է, ով նաև լավ է հարձակվում եզրով: Նա ուժեղ ու համառ է և 10 տարուց ավել Բարսելոնայում լինելուց հետո հիանալի է պատրաստված տեխնիկապես ու աչքի է ընկնում ճշգրիտ փոխանցումներով:

ՏԻՏՂՈՍՆԵՐ

ՖԱ Բարսելոնա
2013/14 Իսպանիայի սուպերգավաթ
2012/13 Լա Լիգա
2011/12 Կոպա Դել Ռեյ
2011/12 Իսպանիայի սուպերգավաթ
2010/11 Լա Լիգա

Իսպանիա
2011 Եվրո Մ21 չեմպիոն
2008 Եվրո Մ17 չեմպիոն

ԿԱՐԻԵՐԱ
2012-13 Բարսելոնա
2011-12 Բարսելոնա Բ
2010-11 Բարսելոնա Բ
2009-10 Խուվենիլ Ա / Բարսելոնա Բ
2008-09 Խուվենիլ Ա
2007-08 Խուվենիլ Բ
2006-07 Կադետա Ա
2005-06 Կադետա Բ
2004-05 Ինֆանտիլ Ա
2003-04 Ինֆանտիլ Բ
2002-03 Ալևին Ա
2001-02 Ալևին Բ
2000-01 Բենժամին Ա
1999-00 Բենժամին Բ

                                    3.Ժերարդ Պիկե Բերնաբեու

pique460

Ժերարդ Պիկեն վերադարձավ Բարսելոնա` այն ֆուտբոլային ակումբ, որտեղից նա սկսել էր, 2008 թվականի ամռանը, Մանչեսթեր Յունայթեդում 3, իսկ Ռեալ Սարագոսայում 1 խաղաշրջան անցկացնելուց հետո:

Ժերարդ Պիկեն ծնվել է 1987 թվականի փետրվարի 2-ին և այդ օրվանից նա համարվում էր Բարսելոնա ֆուտբոլային ակումբի անդամ: Քանի դեռ նա փոքր էր, նա կապված էր ակումբի հետ, իսկ երբ դարձավ 10 տարեկան, նա միացավ ակումբի պատանեկան թիմին:

Այդ ժամանակվանից ի վեր նա անցավ տարբեր տարիքային մակարդակներով, ընթացքում տիտղոսներ շահելով և արժանանալով բազում ծափահարությունների: Երբ նա խաղում էր Կադետ B մակարդակում, նրա կառավարիչը Տիտո Վիլանովան էր, և նա ևս մեկ անգամ հանդիպեց Վիլանովային, երբ վերադարձավ առաջին թիմ: Ուսումնառության և զարգացման այս ամբողջ ժամանակահատվածում Ժերարդ Պիկեն ցույց տվեց, որ կարող է դաշտում տարբեր դիրքեր զբաղեցնել և վաստակել գոլ խփողի համբավ` չնայած իր պաշտպանական դիրքին:

2003/04 խաղաշրջանի Ժերար Պիկեն դադար վերցրեց և գնաց Մանչեսթեր Յունայթեդ: Նրա առաջին խաղը հոկտեմբերի 26-ին էր` ժամանելուց 3 շաբաթ անց, Կարլինգյան գավաթի մրցախաղին ընդդեմ Քրու Ալեքսանդրի: 2005/06 խաղաշրջանում նա Ալեքս Ֆերգյուսոնի հետ նույն թիմում էր, մինչ 2006/07 խաղաշրջանում նրան կանչեցին Ռեալ Սարագոսա:

Արագոնայի հետ միակ խաղաշրջանը խաղալուց հետո, Պիկեն բավականին շատ խաղեր խաղաց` որպես կիսապաշտպան: Նա խաղաց լիգայի 22 խաղ, որոնցից 18-ը նա սկսեց և խփեց գոլեր: Այս ժամանակահատվածում նա խաղաց Գաբրիել Միլիտոյի հետ միասին, ոմ հետ նա կրկին հանդիպեց, երբ վերադարձավ Բարսելոնա:

2007/08 խաղաշրջանում Պիկեն վերադարձավ Մանչեսթեր Յունայթեդ և հնարավորություն ունեցավ տոնել Պրեմիեր լիգան և Չեմպիոնների լիգան: Չեմպիոնների լիգայի խաղաշրջանը շատ հիշարժան էր, հատկապես սկզբնական փուլում, երբ նա խփեց 2 գոլ:

Ակումբում անցկացրած առաջին խաղաշրջանում, նա ցույց տվեց, թե ինչի է ընդունակ` 45 հանդիպումներից երեքում գոլ խփելով: Իր ունակությունները հաշվի առնելով` նրան կնքեցին Պիկենբաուեր մականվամբ: Նրա խաղաոճը հարձակողական է: Դա շատ ցայտուն երևաց Բերնաբեուի հետ խաղում, երբ նա գոլ խփեց` հաշիվը դարձնելով 6:2:

article-0-051D2C9C000005DC-293_233x368

Պիկեն միջազգային մեծ փորձ ունի, քանի որ խաղացել է պատանիների թիմում: 2007 թվականին Կանադայում նա խաղում էր մինչ 20 տարեկանների Աշխարհի գավաթի խաղերին, 2006 թվականին` Լեհաստանում տեղի ունեցող մինչ 19 տարեկանների Եվրոպայի առաջնությանը (որը Իսպանիան հաղթեց), ինչպես նաև 2004 թվականին Ֆրանսիայում տեղի ունեցող մինչ 19 տարեկանների Եվրոպայի առաջնությանը: 2009 թվականին նա առաջին անգամ հանդես եկավ Անգլիայի դեմ խաղում, ինչպես նաև մասնակցեց Կոնֆեդերացիաների գավաթին Հարավային Աֆրիկայում:

ԲՆՈՒԹԱԳԻՐ

Կատալոնացին մեծ պաշտպան է (1.92 մ հասակ, 85 կգ քաշ): Նրա քիզիկական չափսը և տեխնիկական լավ ունակությունները նրան շատ ուժեղ են դարձնում: Նա նաև գիտի, թե ինչպես օգտագործի այս հատկանիշները հարձակման ժամանակ:

ՏԻՏՂՈՍՆԵՐ

 ՖԱ Բարսելոնա

2013/14 Իսպանիայի սուպերգավաթ

2012/13 Լա Լիգա

2011/12 Կոպա Դել Ռեյ
2011/12 Աշխարհի ակումբային գավաթ
2011/12 Եվրոպայի սուպերգավաթ
2011/12 Իսպանիայի սուպերգավաթ
2010/11 Չեմպիոնների լիգա
2010/11 Լա Լիգա 

2010/11 Իսպանիայի սուպերգավաթ

2009/10 Լա Լիգա

2009/10 Աշխարհի ակումբային գավաթ

2009/10 Եվրոպայի սուպերգավաթ

2009/10 Իսպանիայի սուպերգավաթ

2008/09 Չեմպիոնների լիգա

2008/09 Լա Լիգա

2008/09 Կոպա դել Ռեյ

Իսպանիա

2012 Եվրոպայի չեմպիոն

2010 Աշխարհի չեմպիոն

2005/06 Եվրոպայի չեմպիոն (մինչև 19 տարեկաններ)

2003/04 Եվրոպա 2-րդ տեղ (մինչև 17 տարեկաններ)

ԿԱՐԻԵՐԱ

2011-12 ՖԱ Բարսելոնա

2010-11 ՖԱ Բարսելոնա

2009-10 ՖԱ Բարսելոնա

2008-09 ՖԱ Բարսելոնա

2007-08 Մանչեսթր Յունայթեդ

2006-07 Ռեալ Սարագոսա

2005-06 Մանչեսթր Յունայթեդ

2004-05 Մանչեսթր Յունայթեդ

                                  4.Ֆրանսեսկ Ֆաբրեգաս Սոլեր

Fabregas-Barca

Սեսկ Ֆաբրեգասը Բարսելոնային միացավ 2011 թվականի ամռանն Արսենալից: Նա դարձավ թիմի 2 — րդ ձեռքբերումը 2011/2012 մրցաշրջանում: Նա պաշտոնապես ներկայացվեց 2011 թվականի օգոստոսի 15 — ին:

Սեսկ Ֆաբրեգասը 10 տարեկանից Բարսայում էր, մինչ 16 տարեկան հասակում տեղափոխվեց Արսենալ: Այնտեղ նա դարձավ ակումբի պատմության մեջ առաջին թիմում խաղադաշտ դուրս եկած ամենաերիտասարդ խաղացողը, ինչպես նաև ամենաերիտասարդ գոլի հեղինակը: Նրա արագ զարգացումը Վենգերին ստիպեց Սեսկին դարձնել հիմնական կազմի ֆուտբոլիստ: Արդեն 2004/2005 մրցաշրջանում Ֆաբրեգասը 30 խաղ էր անցկացրել Պրեմիեր լիգայում: 2008 թվականին 21 — ամյա Ֆաբրեգասը, ով արդեն համաշխարհային գերաստղ էր, ստացավ զինագործների ավագի թևկապը:

8 մրցաշրջանի ընթացքում Սեսկն Արսենալում 303 հանդիպում անցկացրեց` խփելով 57 գոլ, ինչը փայլուն ցուցանիշ է կիսապաշտպանի համար: Բացի դա, նա 100 գոլային փոխանցում կատարեց խաղընկերներին: Բացի մի քանի ծանր վնասվածքներից, ամենավատ բանն Արսենալում Սեսկի համար տիտղոսների սակավությունն էր: 2004 թվականի Անգլիայի սուպերգավաթն ու 2004/2005 մրցաշրջանի Անգլիայի գավաթը եղան այն 2 գավաթները, որոնք Ֆաբրեգասը նվաճեց զինագործների հետ: Եվրոպայում Արսեենալի հետ կիսապաշտպանը հասավ մինչ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ 2 — 1 հաշվով զիջեց Բարսելոնային:
Օգոստոսի 15 — ին նա 5 — ամյա պայմանագիր ստորագրեց Բարսայի հետ: Եթե ինչ — որ թիմ ցանկանա գնել Ֆաբրեգասին, ստիպված կլինի վճարել 200 մլն եվրո:
Ֆրանսեսկն Իսպանիայի ազգային հավաքականում իր նորամուտը նշել է 18 տարեկան հասակում: Նա հավաքականի հետ հռչակվել է Եվրո 2008 — ի և Մունդիալ 2010 — ի չեմպիոն: Աշխարհի առաջնության եզրափակչում Ինիեստայի հաղթական գոլի փոխանցում հենց Սեսկը կատարեց:

ԲՆՈՒԹԱԳԻՐ
Սեսկ Ֆաբրեգասը կարող է խաղալ կիսապաշտպանության բոլոր դիրքերում: Նա կարող է խաղալ հենակետային կիսապաշտպանի դիրքում, կիսապաշտպանության աջ կամ ձախ եզրերում, կամ նույնիսկ հարձակման գծում: Նա շատ արժանիքներ ունի, որպեսզի հայտնվի խաղադաշտում և օգնի թիմին: Նրա հետ խաղընկերներն ավելի լավ կխաղան:

ՏԻՏՂՈՍՆԵՐ

ՖԱ Բարսելոնա
2013/14 Իսպանիայի սուպերգավաթ
2012/13 Լա Լիգա
2011/12 Կոպա Դել Ռեյ
2011/12 Աշխարհի ակումբային գավաթ
2011/12 Եվրոպայի սուպերգավաթ
2011/12 Իսպանիայի սուպերգավաթ

Արսենալ
2005 Անգլիայի գավաթ
2004 Անգլիայի սուպերգավաթ

Իսպանիայի ազգային հավաքական
2012 Եվրոպայի չեմպիոն
2010 Աշխարհի չեմպիոն
2008 Եվրոպայի չեմպիոն

Անհատական մրցանակներ
2008 Պրեմիեր լիգայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ
2003 Մինչև 17 տարեկանների Աշխարհի առաջնության գլխավոր ռմբարկու և լավագույն ֆուտբոլիստ

ԿԱՐԻԵՐԱ

2011-12 Բարսելոնա
2010-11 Արսենալ
2009-10 Արսենալ
2008-09 Արսենալ
2007-08 Արսենալ
2006-07 Արսենալ
2005-06 Արսենալ
2004-05 Արսենալ
2003-04 Արսենա

                               5.Կարլես Պույոլ Սաֆորկադա

puyolold_410482s

Կարլես Պույոլ Սաֆորկադան սկսեց իր ֆուտբոլային կարիերան այն փոքրիկ քաղաքի տեղային թիմում, որտեղ որ ծնվել էր` Լա Պոբլա դե Սեգուրում: Շուտով նրա տաղանդը գրավեց շատերի ուշադրությունը և 17 տարեկան հասակում դարձավ Բարսելոնայի ակադեմիայի անդամ:

Նա արագ դարձավ Բարսելոնա B թիմի անդամ, այնուհետև, առաջ ընթանալով, 1999 թվականի հոկտեմբերի 2-ին Լուի Վան Գաալի որոշմամբ արեց իր դեբյուտը ազգային հավաքականում Վալլադոլիդի հետ հանդիպման ժամանակ: Գնալով նա ավելի ու ավելի շատ էր մասնակցում հանդիպումներին, մինչև թիմում ձեռք բերեց իր հաստատուն դիրքը: Իր խաղաոճը բարելավելու վճռականության շնորհիվ`Կարլես Պույոլեսը հաստատվեց կենտրոնական պաշտպանի դիրքում: 2003-2004 խաղաշրջանում, ընտրվելով որպես թիմի 3-րդ կապիտան, նա էական դեր խաղաց թիմի ապշեցուցիչ առաջխաղացման մեջ, երբ թիմը հաղթեց առաջնությունը: Պույոլը մասնակցեց առաջնության 27 և ՈւԵՖԱ-յի գավաթի 7 հանդիպումներին: Այդուհանդերձ, Կարլես Պույոլը ստիպված էր սպասել մինչ 2004-05 խաղաշրջանը` Բարսելոնայում իր առաջին մեդալը շահելու համար: Այդ ժամանակ նա արդեն առաջին թիմի ավագն էր և էական նշանակություն ուներ Ֆրենկ Ռիկաարդի առաջնությունը հաղթելու հարցում: Խաղաշրջանի վերջում, վերջապես նրա երազանքն իրականացավ և նա Կամպ Նոույում բարձրացրեց Լիգայի տիտղոսը:

2005-2006 խաղաշրջանում նա խաղաց այնքան, որքան և նախորդ տարում: Թիմի ավագը պատիվ ուներ ներկայացվելու որպես առաջնության տիտղոսակիր` մինչ խաղն ընդդեմ Էսպանյոլի, մինչ Փարիզում ՈւԵՖԱ-յի Չեմպիոնների լիգայի գավաթը բարձրացնելը, ինչը տեղի ունեցավ Սուրբ Դենիս մարզադաշտում Արսենալի դեմ տարած փառահեղ հաղթանակից հետո: Ամբողջ խաղաշրջանի ընթացքում Պիյոլը չխաղաց ընդհամենը 5 խաղ, սակայն ոչ վնասվածքների պատճառով: 3 դեպքում նա հանգստանում էր մարզիչի ցուցումով և համապատասխանաբար չխաղաց նաև 2 խաղ: Բացի դրանից, նա մեկ գոլ խփեց 2005 թվականի հոկտեմբերի 30-ին Ռեալ Սոսիեդադի հետ հանդիպման ժամանակ` տոնելով 5:0 հաշվով հաղթանակ:

carlespuyolbarcelona200

Հաջորդ` 2006-2007 խաղաշրջանի ժամանակ (որի 38 խաղերից 35-ին նա մասնակցեց), Կարլես Պույոլը ստացավ ամենավատ վնասվածքը իր ողջ կարիերայի ընթացքում, այն ժամանակ, երբ առաջնությունը գրեթե ավարտվել էր: 2007 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած ընկերական հանդիպման ժամանակ նա վնասեց ծնկի ջիլերը, ինչը մինչ սեպտեմբերի 29-ը խանգարեց նրան դուրս գալ դաշտ: Անտեսելով մրցակցության առաջին ամիսների բացթողումը` ակումբի ավագը վերջապես մասնակցեց 2007-2008 խաղաշրջանի Առաջնության 30 հանդիպումներին: 2008-2009 եռակի հաղթանակների խաղաշրջանում, Կարլես Պույոլան մեկ անգամ ևս դարձավ Բարսելոնայի ամենայուրօրինակ պաշտպանը: Չեմպիոնների լիգայի ժամանակ Գուարդիոլան օգտագործում էր նրան որպես աջ պաշտպան, Կոպա դել Ռեյի եզրափակչի ժամանակ` որպես ձախ պաշտպան, իսկ մյուս բոլոր խաղերում` որպես կենտրոնական պաշտպան: Նա ապացուցեց, որ կարող է նաև գոլեր խփել: Հռոմում նա մտավ պատմության մեջ` դառնալով Բարսելոնայի առաջին ավագը, ով 2 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայի տիտղոսը:

Կարլես Պույոլը առանցքային խաղացող էր Իսպանիայի հավաքականում, որտեղ նա խաղում էր 2002 և 2006 թվականներին Աշխարհի գավաթի ժամանակ, ինչպես նաև 2004 և 2008 թվականներին Եվրոպայի առաջնության ժամանակ, որտեղ Իսպանիան հաղթեց տիտղոսը:

ԲՆՈՒԹԱԳԻՐ

 Ազգային հավաքականում Կարլես Պույոլն իր խաղը սկսեց որպես աջ պաշտպան, բայց այնուհետև դարձավ մեծ կենտրոնական պաշտպան: Նա թիմային խաղացողի հիանալի օրինակ է և երբեք չի բարդացնում իր թիմակիցների աշխատանքը խաղադաշտում: Նա իրեն լավ է դրսևորում նաև ետին ձախ դիրքում, եթե հանգամանքներն այդպես են պահանջում: Չնայած որ այնքան էլ բարձրահասակ չէ (178 սմ), նրա ֆիզիկական ուժը շատ է օգնում նրան խաղի ժամանակ:

Նա նաև սիրում է հարձակում գործել, հատկապես անկյունային հարվածների ժամանակ: Ամենից ավելի Կարլես Պույոլը հենակետ է հավաքականի այլ անդամների համար, քանզի առաջնորդի բնածին հատկություններ ունի և հպարտանում է Բարսելոնայի գույներով` նույնականացվելով ակումբի հետ:

images

ՏԻՏՂՈՍՆԵՐ

 ՖԱ Բարսելոնա

2013/14 Իսպանիայի սուպերգավաթ
2012/13 Լա Լիգա
2011/12 Կոպա Դել Ռեյ
2011/12 Աշխարհի ակումբային գավաթ
2011/12 Եվրոպայի սուպերգավաթ
2011/12 Իսպանիայի սուպերգավաթ
2010/11 Չեմպիոնների լիգա
2010/11 Լա Լիգա

2010/11 Իսպանիայի սուպերգավաթ

2009/10 Լա Լիգա

2009/10 Աշխարհի ակումբային գավաթ

2009/10 Եվրոպայի սուպերգավաթ

2009/10 Իսպանիայի սուպերգավաթ

2008/09 Չեմպիոնների լիգա

2008/09 Լա Լիգա

2008/09 Կոպա դել Ռեյ

2006/07 Իսպանիայի սուպերգավաթ

2005/06 Չեմպիոնների լիգա

2005/06 Լա Լիգա

2005/06 Իսպանիայի սուպերգավաթ

2004/05 Լա Լիգա

Իսպանիայի ազգային հավաքական

2010 Աշխարհի չեմպիոն

2008 Եվրոպայի չեմպիոն

2000 Արծաթե մեդալ. Սիդնեյի օլիմպիական խաղեր

ԿԱՐԻԵՐԱ 

2011-12 ՖԱ Բարսելոնա

2010-11 ՖԱ Բարսելոնա

2009-10 ՖԱ Բարսելոնա

2008-09 ՖԱ Բարսելոնա

2007-08 ՖԱ Բարսելոնա

2006-07 ՖԱ Բարսելոնա

2005-06 ՖԱ Բարսելոնա

2004-05 ՖԱ Բարսելոնա

2003-04 ՖԱ Բարսելոնա

2002-03 ՖԱ Բարսելոնա

2001-02 ՖԱ Բարսելոնա

2000-01 ՖԱ Բարսելոնա

1999-00 ՖԱ Բարսելոնա

                                      6.Չավի Էրնանդես Կրեուս

tumblr_l7ex5a8VEf1qcfawd

Չավին իր ամբողջ ֆուտբոլային կյանքն անց է կացրել Կամպ Նոույում` միանալով Բարսելոնային, երբ դեռ 11 տարեկան էր: Նա շատ շուտ կարողացավ իրեն դրսևորել և 97-98 խաղաշրջանի ընթացքում պատանեկան թիմից տեղափոխվեց Բարսելոնա B թիմ` դառնալով թիմի ուղեղը:

 Չավիի` ազգային հավաքականում ընդգրկվելու երազանքն իրականացավ, երբ 1998 թվականի ամռանը նա մասնակցեց Մայորկայի հետ հանդիպմանը` Իսպանիայի սուպեր գավաթի ժամանակ: Նա մեկնարկային կազմում էր և գոլ խփեց: Ավելի լավ դեբյուտի մասին նա չէր էլ կարող երազել: Խավին էական դեր խաղաց նաև 1998-1999 խաղաշրջանի ժամանակ, երբ ակումբի ղեկավարն էր Վան Գաալը` խփելով գոլ, ինչը փոխեց թիմի ճակատագիրը:

1999-2000 խաղաշրջանը բարենպաստ էր Չավիի համար. Գուարդիոլայի ստացած վնասվածքի պատճառով խաղաշրջանի մեծ մասում նա առաջատար խաղացողներից էր: Այն բանից հետո, երբ թիմի լեգենդար ավագը հեռացավ, նա դարձավ թիմի հենակետը և իր ողջ կարողությունները ցուցադրելու հնարավորություն ստացավ:

Վան Գաալի, Ռեքսաչի, Անտիչի, Ռայկարդի և Գուարդիոլայի հետ միասին Չավին միշտ եղել է թիմի առանցքային անդամներից, ինչը պարզ դարձավ 300 պաշտոնական խաղերի ընթացքում: Այդ ժամանակ նա դեռ նոր էր բոլորել իր 25-ամյակը:

download

Ռայկարդի հետ միասին Չավին ցույց տվեց, որ կարող է ոչ միայն խաղալ` որպես կենտրոնական կիսապաշտպան, այլ նաև կարող է թիմի կենտրոնում գրավել յուրաքանչյուր տեղ` ունակություն, որի շնորհիվ Խավին 2004/05 խաղաշրջանի ամենավարկանիշային խաղացողներից էր` ընդհանուր առմամբ խաղալով 36 խաղ:

Չավին երբեք չի մոռանա 2005 թվականի դեկտեմբերի 2-ը: Պարապմունքների ժամանակ նա վնասեց իր ձախ ծնկի հանգույցները: Սակայն նա ապաքինվեց ավելի շուտ, քան կարելի էր ենթադրել: 5 ամիս անց նա նորից խաղադաշտում էր: 2006 թվականի ապրիլի 29-ին Քադիսի դեմ հանդիպման ժամանակ, Չավին մեկ անգամ ևս “իրեն ֆուտբոլիստ զգաց”: Նա ժամանակը ետ էր շրջել և իր թիմակիցների հետ տոնում էր Լիգայի և Չեմպիոնների լիգայի տիտղոսները:

Վերջին երկու խաղաշրջանների ընթացքում Չավին այն ֆուտբոլիստներից էր, ով մասնակցեց գրեթե բոլոր խաղերին: Դրան գումարած 2007-2008 խաղաշրջանի ընթացքում նա գերազանցեց իրեն` խփելով 7 գոլ:

Գուարդիոլայի կառավարման առաջին տարում Խավի Էրնանդեսը գերազանցեց իր իսկ անձնական ռեկորդը` 54 խաղերի ընթացքում խփելով 10 գոլ: Ինիեստայի հետ միասին նա կազմում էր կենտրոնական խաղազույգ, որը մեծ ներդրում ունեցավ թիմի հաղթանակներում:

xavi hernandez barca barcelona barcablog barca barcelona barcablog barca xavi

Բացի այդ, Չավի Էրնանդեսը խաղում էր նաև Իսպանիայի թիմում: Նա խաղում էր 2002 և 2006 թվականներին` Աշխարհի գավաթի ժամանակ և 2008 թվականին` Եվրոպայի առաջնության ժամանակ: Վերջինիս ժամանակ նա ընտրվեց որպես լավագույն խաղացող, քանզի Իսպանիայի թիմը հաղթեց տիտղոսը:

ԲՆՈՒԹԱԳԻՐ

Յուրաքանչյուր խաղի ժամանակ Չավին փլեյմեյքեր է, ով չի նյարդայնանում և ղեկավարում է թիմը անհավանական սառը գլխով: Բարսելոնա թիմում ընդգրկվելուց ի վեր նա խաղադաշտում ցույց է տվել աներևակայելի տեսարաններ: Նա Բարսելոնայի պատանեկան թիմի լավ աշխատանքի ևս մեկ օրինակ է, թե անհրաժեշտության դեպքում ինչպես կարելի է կողմնորոշվել կիսապաշտպանի ցանկացած դիրքում:

Նրա փոխանցումներն առաջ և նրա` լարվածությունը հանելու և գնդակը պաշտպանելու ունակությունը, նրան դարձրել են խաղադաշտի համակարգող կենտրոններից մեկը:

Բացի այդ, նա ցույց տվել, որ ունակ է ելք գտնել անելանելի իրավիճակներից` իր հուժկու հարվածով խփելով մի շարք էական գոլեր:

Չավին միշտ կհիշի 2005 թվականի դեկտեմբերի 2-ը: Պարապմունքների ժամանակ նա վնասեց իր ձախ ծնկի հանգույցները և 5 ամիս խաղադաշտ դուրս չեկավ: 2006 թվականի ապրիլի 29-ին Քադիսի դեմ հանդիպման ժամանակ, Չավին մեկ անգամ ևս “իրեն ֆուտբոլիստ զգաց”: Նա իր թիմակիցների հետ տոնում էր Լիգայի և Չեմպիոնների լիգայի տիտղոսները: Տերրասայի կիսապաշտպանը 2008 թվականի ՖԻՖԱ-յի Աշխարհի լավագույն խաղացող մրցանակաբաշխության թեկնածուներից էր, ով վերջում զբաղեցրեց 5-րդ տեղը:

Բարսելոնայի փլեյմեյքերը 2006 թվականի Աշխարհի Գավաթի խաղարկության ժամանակ Իսպանիայի թիմի հիմնական խաղացողներից էր, երբ թիմը առաջադիմեց մինչ 2-րդ փուլ` մինչ այն պահը, երբ Ֆրանսիան կջախջախեր այն:

Xavi+Hernandez+TuwrLRsUC-wm

ՏԻՏՂՈՍՆԵՐ

ՖԱ Բարսելոնա

2013/14 Իսպանիայի սուպերգավաթ
2012/13 Լա Լիգա
2011/12 Կոպա Դել Ռեյ
2011/12 Աշխարհի ակումբային գավաթ
2011/12 Եվրոպայի սուպերգավաթ
2011/12 Իսպանիայի սուպերգավաթ
2010/11 Չեմպիոնների լիգա
2010/11 Լա Լիգա 

2010/11 Իսպանիայի սուպերգավաթ

2009/10 Լա Լիգա

2009/10 Աշխարհի ակումբային գավաթ

2009/10 Եվրոպայի սուպերգավաթ

2009/10 Իսպանիայի սուպերգավաթ

2008/09 Չեմպիոնների լիգա

2008/09 Լա Լիգա

2008/09 Կոպա դել Ռեյ

2006/07 Իսպանիայի սուպերգավաթ

2005/06 Չեմպիոնների լիգա

2005/06 Լա Լիգա

2005/06 Իսպանիայի սուպերգավաթ

2004/05 Լա Լիգա

1998/99 Լա Լիգա

Իսպանիայի ազգային հավաքական

2012 Եվրոպայի չեմպիոն
2010 Աշխարհի չեմպիոն

2008 Եվրոպայի չեմպիոն

2000 Արծաթե մեդալ. Սիդնեյի օլիմպիական խաղեր

1999 Մինչ 20 տարեկանների աշխարհի չեմպիոն

Անհատական տիտղոսներ 

2009 3-րդ ՖԻՖԱ-յի աշխարհի խաղացող

2008 Եվրո 2008 — ի լավագույն խաղացող

ԿԱՐԻԵՐԱ

2011-12 ՖԱ Բարսելոնա

2010-11 ՖԱ Բարսելոնա

2009-10 ՖԱ Բարսելոնա

2008-09 ՖԱ Բարսելոնա

2007-08 ՖԱ Բարսելոնա

2006-07 ՖԱ Բարսելոնա

2005-06 ՖԱ Բարսելոնա

2004-05 ՖԱ Բարսելոնա

2003-04 ՖԱ Բարսելոնա

2002-03 ՖԱ Բարսելոնա

2001-02 ՖԱ Բարսելոնա

2000-01 ՖԱ Բարսելոնա

1999-00 ՖԱ Բարսելոնա

1998-99 ՖԱ Բարսելոնա

                                      7.Պեդրո Ռոդրիգեզ Լեդեսմա

images (1)

Այս եզրային հարձակվողը, ով ծնվել է Սանտա Կրուզ դե Տերենիֆեյում, միացավ Բարսելոնայի երիտասարդական կազմին 2004 թվականի օգոստոսին Յուվենիլ A թիմում հանդես գալու համար:

3 տարի պահուստային թիմերում անցկացնելուց հետո Պեդրոն առաջին անգամ ազգային հավաքական մտավ 2007/08 խաղաշրջանում: Այս 2 խաղերն էլ տեղի էին ունենում Կամպ Նոույում` ընդդեմ Մուրսիայի 19-րդ խաղում և ընդդեմ Վալադոլիդի 29-րդ խաղում: Բայց, այդուհանդերձ, նա խաղաշրջանի մեծ մասն անցկացրեց Բարսելոնա B թիմում` օգնելով նրանց հասնել 2B դիվիզիա: 36 հանդիպումների ժամանակ նա խփեց 6 գոլ:

Գուարդիոլան, ազգային հավաքականի նոր ղեկավարը, աչքը նրա վրա էր պահում: Փաստն այն էր, որ 2008/09 խաղաշրջանում Պեդրոն մեկն էր այն խաղացողներից, ովքեր առավել հաճախ էին մասնակցել հանդիպումներին: Խաղաշրջանի առաջընթացի հետ մեկտեղ Պեդրոն սկսեց դեր խաղալ բոլոր 3 մրցություններում և նույնիսկ որոշակի հաճույք ստացավ Կոպա դել Ռեյի և Չեմպիոնների լիգայի եզրափակիչների ժամանակ:

Ընդհանուր առմամբ, 2008/09 խաղաշրջանում նա մասնակցեց 14 խաղերում, սակայն որևէ գոլ չխփեց: 2009 թվականի օգոստոսի 20-ին Պեդրոն պայմանագիր ստորագրեց որպես առաջին թիմի խաղացող, այն բանից հետո, երբ նախորդ հանդիպումների ընթացքում ճանաչվել էր որպես լավագույն ռմբարկու: 2009 թվականին Պեդրո Ռոդրիգեսը գոլ խփեց Իսպանական լիգայի և գավաթի ժամանակ, ինչպես նաև Իսպանիայի սուպեր գավաթի և Աշխարհի ակումբային գավաթի ժամանակ: Նա աշխարհում առաջին խաղացողն էր, ում այս ամենը հաջողվեց: Անկասկած, նա 2009-10 խաղաշրջանի հայտնությունն է: Նա խփեց 10 գոլ լիգայի 99 միավորից:

Ակումբում դրսևորած իր ոչ սովորական խաղը տարավ նրան Հարավային Աֆրիկա` մասնակցելու 2010 թվականի Աշխարհի առաջնությանը: Եվ կիսաեզրափակչի և եզրափակչի ժամանակ նա մեկնարկային կազմում էր և առանցքային դեր խաղաց Իսպանիայի վերջնական հաղթանակի գործում:

ԲՆՈՒԹԱԳԻՐ 

 Չնայած նա հաճախ ձախ ոտքով է խաղում` իրականում աջլիկ է: Այս երկակիությունը նրան հնարավորություն է տալիս հանդես գալ թե աջ, թե ձախ կիսագնդում: Նա հիանալիորեն կարողանում է հարմար դիրք ընտրել և ուժգին հարվածել` առավելապես հեռու տարածությունից:

Barcelona's celebrates Pedro Rodriguez his goal during the Spanish first division soccer match against Rayo Vallecano's at Vallecas stadium in Madrid

ՏԻՏՂՈՍՆԵՐ

ՖԱ Բարսելոնա

2013/14 Իսպանիայի սուպերգավաթ

2012/13 Լա Լիգա
2011/12 Կոպա Դել Ռեյ
2011/12 Աշխարհի ակումբային գավաթ
2011/12 Եվրոպայի սուպերգավաթ
2011/12 Իսպանիայի սուպերգավաթ
2010/11 Չեմպիոնների լիգա
2010/11 Լա Լիգա 

2010/11 Իսպանիայի սուպերգավաթ

2009/10 Լա Լիգա

2009/10 Աշխարհի ակումբային գավաթ

2009/10 Եվրոպայի սուպերգավաթ

2009/10 Իսպանիայի սուպերգավաթ

2008/09 Չեմպիոնների լիգա

2008/09 Լա Լիգա

2008/09 Կոպա դել Ռեյ

Իսպանիայի ազգային հավաքական

2012 Եվրոպայի չեմպիոն
2010 Աշխարհի չեմպիոն

ԿԱՐԻԵՐԱ 

 2011-12 ՖԱ Բարսելոնա

2010-11 ՖԱ Բարսելոնա

2009-10 ՖԱ Բարսելոնա

2008-09 ՖԱ Բարսելոնա

                                    8.Անդրես Ինիեստա Լուխան

download (1)

Անդրես Ինիեստան միացավ Բարսելոնային 1996 թվականին 12 տարեկան հասակում, այն բանից հետո, երբ տղաները նկատեցին նրան Բրունետ մրցաշարի ժամանակ:

 Սկզբնական շրջանից սկսած` նա արագ աչքի ընկավ ակումբի պատանեկան թիմերում և 2000-01 խաղաշրջանում տեղափոխվեց Բարսելոնա B թիմ, որտեղ, մարզիչ Ջոզեֆ Մարիա Գոնսալվոյի ենթակայության տակ, նա գրեթե անմիջապես դառավ թիմի գլխավոր փլեյմեյքերը:

Անդրեսի` ազգային հավաքականում ընդգրկվելու երազանքն իրականացավ 2002 թվականի հոկտեմբերի 2-ին, երբ Բելգիայում նա մասնակցեց Չեմպիոնների լիգայի խաղին ընդդեմ Բրյուգեի: Այդ երեկո Վան Գաալի Բարսելոնան հաղթեց և Անդրեսը գերազանց տպավորություն թողեց:

Այժմ թիմի ճանաչված անդամը` Ինիեստան, ծանր աշխատանքի միջոցով է հաստատել իր տեղը թիմում` իր աներկբայելի բնական հմտությունների շնորհիվ: Գտնվելով թիմի ճանաչված անունների ստվերում` Անդրեսն առանցքային կտոր դարձավ 2004-2005 հաղթական խաղաշրջանի Լիգայի ժամանակ` խաղաշրջանն ավարտելով որպես մի խաղացող, ով մասնակցել էր 38 խաղերից 35-ին: Ինիեստան նաև մասնակցեց Չեմպիոնների լիգայի 8 հանդիպումներին` խփելով 2 գոլ:

11

Բայց ազգային հավաքականում նա իսկապես հաստատվեց 2005-06 խաղաշրջանի ընթացքում: Խաղալով որպես կենտրոնական կիսապաշտպան Խավիի փոխարեն, ով վնասվածքի պատճառով բացակայում էր` Ինիեստան դարձավ Բարսելոնայի առանցքային խաղացողներից մեկը, երբ Բարսելոնան հաղթեց Լիգան և Չեմպիոնների լիգան: Նա խաղաց Լիգայի 33, իսկ Չեմպիոնների լիգայի 11 խաղերում: Ինիեստան շարունակեց աճել 2006-07 խաղաշրջանում` մասնակցելով Լիգայի 38 խաղերից 37-ին և խփելով 6 գոլ: 2007-08 խաղաշրջանից ի վեր նա մասնակցում էր բոլոր խաղերին` մինև վերջերս ծնկի վնասվածք ստանալը:

2008-09 խաղաշրջանը լավագույնն էր Ինիեստայի համար: Խաղալով կենտրոնական կամ մեծ դեր` նա զարմացրեց ամբողջ աշխարհին իր խաբս տալու զվարճալի ունակության շնորհիվ: Նա դարձավ Բարսելոնայի շարժիչի հիմնական բաղադրամասերից մեկը` տանելով թիմը Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:

andres_iniesta_1400386c

Դրան գումարած` Անդրես Ինիեստան հանդիսանում է Իսպանիայի ազգային հավաքականի առանցքային խաղացողներից մեկը, ով մասնակցել է 2006 թվականի Աշխարհի գավաթի և Եվրո 2008-ի խաղերին:

ԲՆՈՒԹԱԳԻՐ

Բնազդային, ուղղահայաց, արագ և խելացի Անդրես Ինիեստան շատ արժանիքներ ունեցող մարդ է: Կիսապաշտպանն իր ճանապարհը սկսեց որպես Բարսելոնա B թիմի պաշտպան` այդտեղ գալով Ակումբի պատանեկան թիմերից: Բայց երբ ազգային հավաքականում նա փորձ ձեռք բերեց, նրան բաժին հասավ նաև ավելի հարձակվողական դեր: Այժմ նա ամբողջապես հարձակվող է, բայց նաև կարող է խաղալ որպես կիսապաշտպան:

Ինիեստան ոչ միայն բազմակողմանի, այլ նաև իսկական պրոֆեսիոնալ խաղացող է, ով, լինելով այդքան տաղանդավոր, շատ համեստ է: Հատկապես տաղանդավոր: Նա ունի սահմանված չափանիշներ, որին հետևում են շատ գրոհող կիսապաշտպաններ: Գործնական և խելացի, նա տանում է խաղի դեպի կատարելություն` մշտական սպառնալիք լինելով հակառակ պաշտպանության համար:Բարսելոնայի 8-րդ համարը` Անդրես Ինիեստան, տարեցտարի ավելի լավ է խաղում:

Andres-Iniesta-Barcelona_2827555

ՏԻՏՂՈՍՆԵՐ

ՖԱ Բարսելոնա

2013/14 Իսպանիայի սուպերգավաթ

2012/13 Լա Լիգա
2011/12 Կոպա Դել Ռեյ
2011/12 Աշխարհի ակումբային գավաթ
2011/12 Եվրոպայի սուպերգավաթ
2011/12 Իսպանիայի սուպերգավաթ
2010/11 Չեմպիոնների լիգա
2010/11 Լա Լիգա

2010/11 Իսպանիայի սուպերգավաթ

2009/10 Լա Լիգա

2009/10 Աշխարհի ակումբային գավաթ

2009/10 Եվրոպայի սուպերգավաթ

2009/10 Իսպանիայի սուպերգավաթ

2008/09 Չեմպիոնների լիգա

2008/09 Լա Լիգա

2008/09 Կոպա դել Ռեյ

2006/07 Իսպանիայի սուպերգավաթ

2005/06 Չեմպիոնների լիգա

2005/06 Լա Լիգա

2005/06 Իսպանիայի սուպերգավաթ

2004/05 Լա Լիգա

 Իսպանիայի ազգային հավաքական

2012 Եվրոպայի չեմպիոն
2010 Աշխարհի չեմպիոն

2008 Եվրոպայի չեմպիոն

ԿԱՐԻԵՐԱ

2011-12 ՖԱ Բարսելոնա

2010-11 ՖԱ Բարսելոնա

2009-10 ՖԱ Բարսելոնա

2008-09 ՖԱ Բարսելոնա

2007-08 ՖԱ Բարսելոնա

2006-07 ՖԱ Բարսելոնա

2005-06 ՖԱ Բարսելոնա

2004-05 ՖԱ Բարսելոնա

2003-04 ՖԱ Բարսելոնա

2002-03 ՖԱ Բարսելոնա

                                   9.Ալեքսիս Ալեխանդրո Սանչեզ

post-37737-0-32517700-1378405524

Ալեքսիս Սանչեզը Բարսելոնայի ֆուտբոլիստ դարձավ 2011 թվականի հուլիսի 21 — ին, երբ պաշտոնապես ՈՒդինեզեից տեղափոխվեց կատալոնյան թիմ: Նա այդ ժամանակ 22 տարեկան էր և հանդիսանում է Բարսայի առաջին ձեռքբերումը 2011/2012 մրցաշրջանում:

Ալեքսիսը լույս աշխարհ է եկել 1988 թվականի դեկտեմբերի 19 — ին չիլիական Տոկոպիլյա քաղաքում: Իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը նա կնքեց Չիլիի Կաբրելոայի հետ ընդամենը 15 տարեկանում, սակայն իր նորամուտը նշեց 2005 թվականի փետրվարի 12 ին` 16 տարեկան հասակում: Իր առաջին իսկ մրցաշրջանում նա մասնակցեց 38 հանդիպման և 3 գոլ հեղինակեց: 2006 թվականի հուլիսին Սանչեզին գնեց ՈՒդինեզեն և վարձավճարով տրամադրեց չիլիական մեկ այլ թիմի` Կոլո Կոլոյին: Այնտեղ նա 48 խաղ անցկացրեց և դարձավ 9 գոլի հեղինակ: Հաջորդ տարի իտալական ակումբը չիլիացուն կրկին վարձավճարով հանձնեց այլ ակումբի: Այս անգամ Ալեքսիսը խաղաց արգենտինական Ռիվեր Փլեյթում, որտեղ մասնակցեց 31 հանդիպման և հիանալի տպավորություն թողեց:
Այդպիսով, 2008/2009 մրցաշրջանում ՈՒդինեզեն որոշեց 19 ամյա Սանչեզին բերել առաջին թիմ: Նրան մի քանի ամիս պահանջվեց, որպեսզի հարմարվի Եվրոպայի կյանքին: Իտալական ակումբում շուտով հասկացան, որ շատ ճիշտ ընտրություն են կատարել: Նա ընդհանուր առմամբ 43 հանդիպում անցկացրեց և 3 գոլ խփեց: 2009/2010 — ում նրան ավելի շատ էին վստահում, չնայած, որ մասնակցեց միայն 36 խաղի: Բայց դա կապված էր վնասվածքների ու թիմի հանդիպումների սակավության հետ: Արդյունում, Սանչեզը 6 գոլ հեղինակեց:

Նա իր ողջ տաղանդը ցույց տվեց 2010/2011 թվականների մրցաշրջանում: Նա Ա Սերիայում մասնակցեց 31 հանդիպման, խփեց 12 գոլ ու ճանաչվեց մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: Նա աչքի ընկավ նաև իր գոլային փոխանցումներով: Ալեքսիսով սկսեցին հետաքրքրվել եվրոպական մի շարք գրանդ ակումբներ, բայց ի վերջո չիլիացին ընտրեց Բարսան:

ԲՆՈՒԹԱԳԻՐ
Նա կարող է խաղալ հարձակման յուրաքանչյուր դիրքում, չնայած, որ նախընտրում է աջ եզրը: Արագությունը նրա գլխավոր զենքն է: Նա հեշտությամբ կարողանում է ազատվել պաշտպանների հսկողությունից և գնդակն ուղղարկել տուգանային հրապարակ: Նա նաև սիրում է ազատ տարածություն ստեղծել իր համար կենտրոնում ու հեռահար հարված կատարել: Նա առանձնահատուկ խաղացող է և իսկական ռմբարկու: Ալեքսիսն անկասկած համապատասխանում է կատալոնյան թիմի խաղաոճին: Ճիշտ է, չիլիացին հարձակվող է, բայց հաճախ նահանջում է և օգնում է պաշտպաններին, քանզի գիտակցում է յուրաքանչյուր կորցրած գնդակի արժեքը:

FC Barcelona v Getafe CF - La Liga-1679024

ՏԻՏՂՈՍՆԵՐ

ՖԱ Բարսելոնա
2013/14 Իսպանիայի սուպերգավաթ
2012/13 Լա Լիգա
2011/12 Կոպա Դել Ռեյ
2011/12 Աշխարհի ակումբային գավաթ
2011/12 Եվրոպայի սուպերգավաթ
2011/12 Իսպանիայի սուպերգավաթ

Ռիվեր Փլեյթ
2008 Արգենտինայի առաջնություն

Կոլո Կոլո
2007 Չիլիի առաջնություն
2006 Չիլիի առաջնություն

Անհատական մրցանակներ
2011 Ա Սերիայի լավագույն ֆուտբոլիստ

ԿԱՐԻԵՐԱ

2011-12 ՖԱ Բարսելոնա
2010-11 ՈՒդինեզե
2009-10 ՈՒդինեզե
2008-09 ՈՒդինեզե
2007-08 Ռիվեր Փլեյթ
2007 Կոլո Կոլո
2006 Կաբրելոա / Կոլո Կոլո
2005 Կաբրելոա

                                          10.Լիոնել Անդրես Մեսսի

Lionel Messi

Լեո Մեսսին աշխարհի լավագույն խաղացողն է: Այս համեստ արգենտինացին արագության հետ մեկտեղ ունի նաև շատ այլ առավելություններ: Բայց չնայած իր բազմապիսի անհատական արժանիքներին, նա նաև հրաշալի թիմային խաղացող է:

Այս արգենտինացի հարձակվողն իր կարիերան սկսել է 1995 թվականին “Օլդ Բոյս” թիմում, որտեղ նա խաղաց մինչ 2000 թվականը: 13 տարեկանում Լիոնել Մեսսին հատեց Ատլանտիկան իր բախտը Բարսելոնայում փորձելու համար և միացավ մինչ 14 տարեկանների խմբին:

Յուրաքանչյուր տարիքային խմբում Մեսսին նշանակալի զարգացում ապրեց, արագ հերթափոխելով պատանեկան թիմերը. Բարսելոնա C-ին հաջորդեց Բարսելոնա B-ն և ռեկորդային ժամանակահատվածում Մեսսին հայտնվեց առաջին թիմում:

2003-2004 խաղաշրջանի ընթացքում, երբ դեռ 16 տարեկան էր, Մեսսին առաջին անգամ ներկայացավ Պորտոյի հետ ընկերական հանդիպմանը, որը տեղի ունեցավ նորաբաց Դրագաո մարզադաշտում: Դրան հաջորդող հաղթական խաղաշրջանում Մեսսին առաջին անգամ խաղաց 2004 թվականի հոկտեմբերի 16-ին Օլիմպիկ մարզադաշտում` Էսպանիոլի հետ հանդիպման ժամանակ:

56017397_display_image

Քանի որ թիմի որոշ ռեզերվային խաղացողներ լուրջ վնասվածքներ էին ստացել և չէին կարող մասնակցել խաղերին, Մեսսին ընդգրկվեց Բարսելոնա թիմի հիմնական կազմում: 2005 թվականի մայիսի 1-ին նա դարձավ առաջին ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով գոլ խփեց: Դա տեղի ունեցավ Ալբասետեի հետ հանդիպման ժամանակ, երբ Մեսսին ընդհամենը 17 տարեկան, 10 ամսական և 7 օրական էր: Հետագայում նրա ռեկորդը գերազանցեց Բոյան Կրկիչը:

Հոլանդիայում մինչ 20 տարեկանների Աշխարհի առաջնության ժամանակ Մեսսին ոչ միայն հաղթեց տիտղոսը, այլև դարձավ առաջատար ռմբարկու և ճանաչվեց մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ: 18 տարեկան հասակում նա դարձավ աշխարհի խաղերի ամենահայտնի ֆուտբոլիստը: Կարճ ժամանակ անց, նա առաջին անգամ մասնակցեց միջազգային խաղին` Հունգարիայի հետ հանդիպմանը:

Իր առաջխաղացումը որպես ֆուտբոլիստ եղավ 2005-06 խաղաշրջանում` Յուվենտուսի հետ հանդիպումից սկսած: Նա աչքի ընկավ և՛ “Սանտյագո Բեռնաբեու” մարզադաշտում, որտեղ Բարսելոնան հաղթեց 3:0 հաշվով, և՛ “Ստենֆորդ Բրիջ” մարզադաշտում Չեմպիոնների լիգայի` Չելսիի դեմ խաղի ժամանակ: Վնասվածքի պատճառով Մեսսին չմասնակցեց միայն խաղաշրջանի վերջին խաղին: Ընդհանուր առմամբ, Մեսսին խաղաց առաջնության 17 խաղ, որոնցից 6-ը` Չեմպիոնների լիգա, 2-ը` Կոպա դել Ռեյ: Մեսսին խփեց 6 գոլ:

messiAP2409_468x643

Հաջորդ խաղաշրջանում Մեսսին մտցրեց նոր մեխանիզմ և զարմացրեց աշխարհն այնպիսի գոլերով, ինչպես օրինակ Թագավորի գավաթի ժամանակ: 2006/07 խաղաշրջանում, թեև թիմը որևէ տիտղոս չհաղթեց, արգենտինացին երկրորդն էր ՖԻՖԱ-ի տարվա լավագույն խաղացողների ցանկում և երրորդը` Ոսկե գնդակում: Նա շարունակում էր աճել 2007/08 խաղաշրջանում, երբ նա խփեց 16 գոլ: 2008 թվականին, Լեո Մեսսին ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխության ժամանակ կրկին անգամ գրավեց 2-րդ տեղը:

2008/09 խաղաշրջանում, ինչպես նաև այժմ` առանց Ռոնալդինիոյի, Մեսսին շարունակում է լինել Բարսելոնայի կազմի կարևորագույն անդամը: Նրան հաջողվեց ամբողջ խաղաշրջանի ընթացքում զերծ մնալ վնասվածքներից և, խաղալով 51 խաղ, խփել 38 գոլ: Արգենտինացին հիմնական խաղացող էր նաև երկու եզրափակիչ խաղերի ժամանակ` երկուսում էլ խփելով Բարսելոնայի երկրորդ գոլերը: 2009 թվականին Մեսսին դարձավ ՖԻՖԱ Աշխարհի լավագույն խաղացող և շահեց նաև Ոսկե գնդակը:

4_8754_messi10

Մեսսին իր տեղն ամրապնդեց նաև ազգային հավաքականում` խաղալով Աշխարհի գավաթի (2006) և Ամերիկայի գավաթի (2007) խաղերում: 2008 թվականին նա մեկնեց Պեկինի օլիմպիական խաղերին մասնակցելու, որտեղ իր երկիրը ոսկի շահեց:

ԲՆՈՒԹԱԳԻՐ

Մեսսին գերացանց, սենսացիոն և եզակի ֆուտբոլիստ է: Նա զարմանահրաշ ստեղծարար է, ունի զարմանալի անհատական վարպետություն, և կարողանում է իր մրցակցին անընդհատ պահել լարվածության մեջ: Չնայած բնատուր ձախլիկ լինելուն` նա բազմակողմանի է, կարող է խաղալ և կենտրոնում, և որտեղ որ պահանջվի և այն ոտքով, որն այդ պահին առավել հարմարավետ է:

lionel messi ballon dor barcelona wallpaper barcablog barca blog barcelona lionel messi ballon dor barcelona wallpaper barcablog barca blog barcelona

Գուցե նա այդքան էլ բարձրահասակ չէ, բայց իր արագությունն ու մարզավիճակը թույլ են տալիս նրան հաղթել նույնիսկ ամենատոկուն պաշտպաններին: Նա զարմանալիորեն ուժեղ է և կարողանում է պահել գնդակն այնպես, ասես այն խրված է իր ոտքերի մեջ: Խաղի մեջ նրա նմանը պարզապես չկա:

lionel-messi-14a

Նրա սառնարյունությունը և պատասխանատվություն ստանձնելու ունակությունն այնպիսի արժանիքներ են, որ Լեո Մեսսիին դարձնում են մոլորակի լավագույն ֆուտբոլիստ:

ԼԵՈՆ ՎԵՐՋԻՆ ՉՈՐՍ ՏԱՐԻՆԵՐԻ ՈՍԿԵ ԳՆԴԱԿԻ ՔԱՌԱԿԻ ԴԱՓՆԵԿԻՐ Է:

1373736627

ՏԻՏՂՈՍՆԵՐ 

ՖԱ Բարսելոնա

2013/14 Իսպանիայի սուպերգավաթ
2012/13 Լա Լիգա
2011/12 Կոպա Դել Ռեյ
2011/12 Աշխարհի ակումբային գավաթ
2011/12 Եվրոպայի սուպերգավաթ
2011/12 Իսպանիայի սուպերգավաթ
2010/11 Չեմպիոնների լիգա
2010/11 Լա Լիգա 

2010/11 Իսպանիայի սուպերգավաթ

2009/10 Լա Լիգա

2009/10 Աշխարհի ակումբային գավաթ

2009/10 Եվրոպայի սուպերգավաթ

2009/10 Իսպանիայի սուպերգավաթ

2008/09 Չեմպիոնների լիգա

2008/09 Լա Լիգա

2008/09 Կոպա դել Ռեյ

2006/07 Իսպանիայի սուպերգավաթ

2005/06 Չեմպիոնների լիգա

2005/06 Լա Լիգա

2005/06 Իսպանիայի սուպերգավաթ

2004/05 Լա Լիգա

 Արգենտինայի ազգային հավաքական

2008 Ոսկե մեդալ Պեկին’08

2004/05 Աշխարհի գավաթ (մինչ 20 տարեկաններ)

 Անհատական մրցանակներ

2013 ՖԻՖԱ — ի Ոսկե գնդակ
2012 Ոսկե խաղակոշիկ
2012 Լա Լիգայի լավագույն ռմբարկու
2012 ՖԻՖԱ — ի Ոսկե գնդակ
2011 Եվրոպայի լավագույն խաղացող 

2011 ՖԻՖԱ — ի Ոսկե գնդակ

2009/10 Ոսկե խաղակոշիկ

2009/10 Լա Լիգայի լավագույն ռմբարկու

2009 ՖԻՖԱ-ի Աշխարհի լավագույն խաղացող

2010 Ոսկե գնդակ

2008 ՖԻՖԱ-ի Աշխարհի 2-րդ լավագույն խաղացող

2007 ՖԻՖԱ-ի Աշխարհի 2-րդ լավագույն խաղացող

ԿԱՐԻԵՐԱ

2011-12 ՖԱ Բարսելոնա

2010-11 ՖԱ Բարսելոնա

2009-10 ՖԱ Բարսելոնա

2008-09 ՖԱ Բարսելոնա

2007-08 ՖԱ Բարսելոնա

2006-07 ՖԱ Բարսելոնա

2005-06 ՖԱ Բարսելոնա

2004-05 ՖԱ Բարսելոնա

                                    11.Նեյմար դա Սիլվա Ժունիոր

e9db35ef08c1a3729c87e431eb8bc8a6

Նեյմար դա Սիլվա Սանտոս Ժունիորը Բարսելոնայի հետ պայմանագիր է կնքել 2013 թվականի հունիսի 3 — ին` այն բանից հետո, երբ պայմանավորվածություն է ձեռք բերվել ակումբի և Սանտոսի միջև: 21 — ամյա խաղացողը դարձել է առաջին ձեռքբերումը 2013/2014 մրցաշրջանին ընդառաջ:

Լույս աշխարհ գալով Մոջի դաս Կրուզեսում` Բրազիլիայում, 1992 թվականի փետրվարի 5 — ին, Նեյմարն իր ֆուտբոլային ուղին սկսել է Սանտոսում 2003 թվականին, երբ 11 տարեկան էր: Նա արագորեն բարձրացել է բոլոր տարիքային խմբերով, մինչ առաջին թիմում 2009 թվականին նորամուտը նշելը: Շուտով նա դարձավ առանցքային խաղացող և արժանացավ Պաուլիստա առաջնության լավագույն երիտասարդ խաղացողի մրցանակին:

2009 թվականին Նեյմարը ճանաչվել է Բրազիլիայի առաջնության լավագույն խաղացող, ինչպես նաև լավագույն ռմբարկու խփած 11 գոլերով: Նա թիմի առաջատարն էր, երբ Սանտոսը հաղթեց Լիբերտադորեսի գավաթը, եզրափակչում պարտության մատնելով ՈՒրուգվայի Պենյարոլին 2 — 1 հաշվով:

Որպես Հարավային Ամերիկայի չեմպիոն, Սանտոսը 2011 թվականին մասնակցեց Աշխարհի ակումբային առաջնությանը և եզրափակչում խաղաց Բարսայի հետ: Կատալոնացիները ջախջախեցին մրցակցին 4 — 0 հաշվով, բայց Նեյմարը ճանաչվեց մրցաշարի 3 — րդ լավագույն ֆուտբոլիստ, հետ մնալով Մեսսիից ու Ինիեստայից:

Նեյմարը 2009 թվականին մասնակցել է աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությանը, իսկ ՀԱՀ — ում կայացած Մունդիալ 2010 — ից հետո նշել է իր նորամուտն ազգային հավաքականում ԱՄՆ — ի դեմ ընկերական խաղում: Ընդամենը 18 տարեկան հասակում նա խփել է իր առաջին գոլը հավաքականում:

Նա հրավիրվել է Բրազիլիայի հավաքական 2012 թվականի Օլիմպիական խաղերին մասնակցելու համար: Լոնդոնում Նեյմարն օգնել է բրազիլիացիներին հասնել մինչև եզրափակիչ, որտեղ նրանք պարտվել են Մեքսիկային 2 — 1 հաշվով:

2013 թվականի ամռանը` Բարսելոնայի հետ պայմանագիրը ստորագրելուց հետո, Նեյմարը հաղթել է Կոնֆեդերացիաների գավաթը Բրազիլիայի հավաքականի հետ, գրավելով Իսպանիայի դարպասը եզրափակիչ խաղում և ճանաչվելով մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ:
ԲՆՈՒԹԱԳԻՐ
Արագ, խորամանկ, խելացի և ճարպիկ` Նեյմարն առավելապես վտանգավոր է մեկը մեկի դեմ պայքարում, բայց կարող է փայլել հարձակման ցանկացած դիրքում, կարող է իր որակները ցույց տալ կենտրոնում կամ ճեղքեր գտնել մրցակցի խիտ պաշտպանության եզրերում իր խելահեղ անցումներով: Նեյմարը մահացու զենք է ցանկացած պաշտպանության դիմաց:

Բրազիլիայի 10 համարը կարող է նաև քրտնաջան աշխատել թիմի համար, ճնշում գործադրելով մրցակցի վրա կամ օգնելով պաշտպանությունում: Նրա հուժկու հեռահար հարվածների շնորհիվ նա առ այսօր իր կարիերայում մի քանի գեղեցիկ գոլեր է հեղինակել, մանավանդ տուգանայիններից, որի մասնագետ է դարձել Նեյմարը:

neymar-barcelona-salary-top-best-player

ՏԻՏՂՈՍՆԵՐ

ՖԱ Բարսելոնա
2013/14 Իսպանիայի սուպերգավաթ

Սանտոս
2012 Պաուլիստայի առաջնություն
2012 Հարավային ամերիկայի գավաթակիրների գավաթակիր
2011 Պաուլիստայի առաջնություն
2011 Լիբերտադորեսի գավաթ
2010 Պաուլիստայի առաջնություն
2010 Բրազիլիայի գավաթ

Բրազիլիայի հավաքական
2013 Կոնֆեդերացիաների գավաթ
2012 Լոնդոնի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր
2010 Հարավային Ամերիկայի մինչև 20 տարեկանների չեմպիոն
ԿԱՐԻԵՐԱ
2013-14 ՖԱ Բարսելոնա
2013 Սանտոս ՖԱ
2012 Սանտոս ՖԱ
2011 Սանտոս ՖԱ
2010 Սանտոս ՖԱ
2009 Սանտոս ՖԱ

                                       12.Ջոնաթան դոս Սանտոս

095cb7fcdd94e577e40e0372c6ae3165

Ծնվելով մեքսիկական Մոնտերեյ քաղաքում 1990 թվականի ապրիլի 26 — ին, Ջոնաթան դոս Սանտոսը Բարսելոնային է միացել 2001 թվականին իր եղբոր` Ջիովանիի հետ: Նա խաղացել է տարիքային տարբեր խմբերում և 2008/2009 մրցաշրջանում, ստանալով Իսպանիայի քաղաքացիություն, իրավունք է ստացել խաղալ առաջին ու 2 — րդ թիմերում:
2009 թվականին Լուիս Էնրիկեն նրան փոխադրեց Բարսելոնա Բ, իսկ Խոսեպ Գվարդիոլան Դոս Սանտոսին հայտավորեց առաջին թիմի մինչմրցաշրջանային հատվածին, որի ընտացքում Բարսան շրջագայեց Անգլիայում և ԱՄՆ — ում: Օգոստոսի 15 — ին նա հայտավորվեց Իսպանիայի սուպերգավաթի Ատլետիկ Բիլբաոյի դեմ խաղին, սակայն իր նորամուտը նշեց միայն ամիսներ անց` հոկտեմբերի 28 — ին, երբ Բարսան մրցում էր Կուլտուրալ Լեոնեսայի հետ: Նա փոխարինեց Կեյտային հանդիպման 79 — րդ րոպեին:

Մոտ 1 ամիս անց` նոյեմբերի 24 — ին, Դոս Սանտոսը նշեց իր նորամուտը Չեմպիոնների լիգայում, խաղալով Միլանի Ինտերի դեմ: 2011 թվականի հունվարի 2 — ին էլ նա նշեց իր նորամուտը Լա Լիգայում` Վիլյառեալի դեմ խաղում:

2011/2012 մրցաշրջանում նրա խաղերի թիվն առաջին թիմում կտրուկ աճեց: Նա խաղաց Կոպա Դել Ռեյում, Լա Լիգայում և Չեմպիոնների լիգայում: Նա հայտավորված էր Կոպա Դել Ռեյի եզրափակիչ խաղին Ատլետիկ Բիլբաոյի դեմ, իսկ դրանից առաջ թիմի հետ մեկնել էր Ճապոնիա, որտեղ կայացավ Աշխարհի ակումբային առաջնությունը: Դրանից առաջ էլ Դոս Սանտոսը երկարաձգել էր իր պայմանագիրը մինչ 2015 թվականը:

Դոս Սանտոսը Մեքսիկայի հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 2009 թվականի սեպտեմբերի 22 — ին, խաղալով Կոլումբիայի դեմ: Նա նաև ընդգրկվել է Մունդիալ 2010 — ի Մեքսիկայի ընդլայնված հայտացուցակում, բայց ի վերջո չի մասնակցել այդ խոշոր մրցաշարին:

ԲՆՈՒԹԱԳԻՐ

Ջանաթան դոս Սանտոսը ունիվերսալ և որակյալ կիսապաշտպան է, ով լավ է վերահսկում գնդակն ու տիրապետում է ուժեղ հարվածների: Նա կարող է հանդես գալ հենակետայինի կամ խաղարկողի դիրքում: Նա աչքի է ընկնում խորքից կատարած ճշգրիտ փոխանցումներով, հաճախ ինքն է եզրափակում գրոհը: Նա իր մեջ միավորում է նրբագեղությունն ու ճշգրտությունը:

jonaq

ՏԻՏՂՈՍՆԵՐ

ՖԱ Բարսելոնա
2013/14 Իսպանիայի սուպերգավաթ
2012/13 Լա Լիգա
2011/12 Կոպա Դել Ռեյ
2011/12 Աշխարհի ակումբային գավաթ
2011/12 ՈՒԵՖԱ — ի սուպերգավաթ
2011/12 Իսպանիայի սուպերգավաթ
2010/11 Չեմպիոնների լիգա
2010/11 Լա Լիգա
ԿԱՐԻԵՐԱ
 2012-13 Բարսելոնա
2011-12 Բարսելոնա Բ
2010-11 Բարսելոնա Բ
2009-10 Բարսելոնա Բ
2008-09 Խուվենիլ Ա
2007-08 Խուվենիլ Բ / Խուվենիլ Ա
2006-07 Խուվենիլ Բ
2005-06 Կադետա Ա
2004-05 Կադետա Բ
2003-04 Ինֆանտիլ Ա
2002-03 Ինֆանտիլ Բ
2001-02 Ալևին Ա

                                    13.Խոսե Մանուել Պինտո

Jose+Pinto+Barcelona+v+FC+Copenhagen+UEFA+3LuMCuJ6RZAl

Խոսե Մանուել Պինտոն միացավ Բարսելոնային 2008 թվականի հունվարի 18-ին Կելտայից` ակումբ, որտեղ նա խաղացել էր նախորդ 10 տարիների ընթացքում: Նա եկավ փոխառությամբ, սակայն 2007/08 խաղաշրջանի վերջին նա պայմանագիր կնքեց Բարսելոնա ֆուտբոլային ակումբի հետ:

Պինտոն ծնվել է 1975 թվականի նոյեմբերի 8-ին Պուերտո դե Սանտա Մարիայում (Քադիս): Նա իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Անդալուզիայում: 3 խաղաշրջան անցկացնելով Ռեալ Բետիսի B թիմում` նա տեղափոխվեց առաջին թիմ և 1997/98 խաղաշրջանի ժամանակ արեց իր դեբյուտը: Մեկ տարի անց նա համաձայնվեց տեղափոխվել Սելտա Վիգո, որտեղ անցկացրեց հաջորդ տասնամյակը` մինչ Կամպ Նոու մեկնելը:

Բետիսում Թոնի Պրատսին փոխարինելուց հետո Պինտոն որոշեց միանալ Սելտային և հենց այնտեղ գտավ կայունություն, ինչպես նաև ստացավ ավագի թևկապ: Նա շարունակեց 126 խաղ խաղալ լա Պրիմերայում, 56 խաղ` լա Սեգունդա A-յում, ինչպես նաև ակումբի հետ մշտապես մասնակցում էր Չեմպիոնների լիգայի և ՈւԵՖԱ-ի գավաթի խաղերին: 2003/04 խաղաշրջանի ընթացքում, օգնելով թիմին ձեռք բերել Չեմպիոնների լիգայի որակավորում, Պինտոն հաղթեց Սամորայի տիտղոսը` որպես 2005/06 խաղաշրջանի առաջնության լավագույն դարպասապահ:

Այդ տարի Պինտոն առաջնության 37 խաղերում զիջեց միայն 28 գոլ (յուրաքանչյուր խաղում միջինը 0.75) և օգնեց ուղեկցել թիմը 6-րդ տեղ` մինչև ՈւԵՖԱ-ի գավաթ: Խաղաշրջան, որ տեսել էր, թե ինչպես է Վիկտոր Վալդեսը հաղթում Սամորան:

Սելտայի երկրորդ դիվիզիոնում խաղալու ժամանակ Բարսելոնա ֆուտբոլային ակումբը հունվար ամսին փոխադրեց նրան Ալբերտ Խորկերայի փոխարեն, ով ծնկի վնասվածքի պատճառով երկար ժամանակ չէր կարողանում մասնակցել խաղերին: Նա եկավ փոխատվությամբ, բայց Բարսելոնա ֆուտբոլային ակումբը մշտական պայմանագիր կնքեց նրա հետ 2007/08 խաղաշրջանի ավարտին, որի ժամանակ նա արեց իր դեբյուտը` խաղալով Դեպորտիվոյում ընթացող առաջնության խաղերին: Այնուհետև նա մասնակցեց ևս 2 հանդիպումների:

2008/09 խաղաշրջանում Գվարդիոլան գավաթի ժամանակ Պինտոյին դարձրեց մեկնարկային կազմի դարպասապահ: Անդալուզեցին յուրաքանչյուր խաղի ժամանակ մրցունակ խաղ ցուցադրեց և իրեն առավել լավ դրսևորեց կիսաեզրափակչի ժամանակ` կանխելով Մալլորկա Մարտիի տուգանային հարվածը, որը կարող էր ազդել Բարսելոնա ֆուտբոլային ակումբի որակավորման վրա:Պինտոն նաև մասնակցեց առաջնության վերջին խաղերին, ինչը նպաստեց, որ Վալդեսը ստանա Սամորայի մրցանակ:

ԲՆՈՒԹԱԳԻՐ

Պինտոն ուժեղ դարպասապահ է, ունի 1. 85 մ հասակ և կշռում է 82 կգ: Նրա բարձրությունը և ճարպկությունը նրան ուժ են տալիս: Նրա բնազդները շատ զարգացած են և հարկ եղած դեպքում նա կարողանում է արագ կողմնորոշվել:

FC+Barcelona+v+Real+Madrid+CF+Copa+Del+Rey+iOKDXGHRfJxl

ՏԻՏՂՈՍՆԵՐ

ՖԱ Բարսելոնա

2013/14 Իսպանիայի սուպերգավաթ
2012/13 Լա Լիգա
2011/12 Կոպա Դել Ռեյ
2011/12 Աշխարհի ակումբային գավաթ
2011/12 Եվրոպայի սուպերգավաթ
2011/12 Իսպանիայի սուպերգավաթ
2010/11 Չեմպիոնների լիգա
2010/11 Լա Լիգա 

2010/11 Իսպանիայի սուպերգավաթ

2009/10 Լա Լիգա

2009/10 Աշխարհի ակումբային գավաթ

2009/10 Եվրոպայի սուպերգավաթ

2009/10 Իսպանիայի սուպերգավաթ

2008/09 Չեմպիոնների լիգա

2008/09 Լա Լիգա

2008/09 Կոպա դել Ռեյ

Սելտա դե Վիգո

2001/02 Կոպա դել Ռեյ, 2-րդ տեղ

Անհատական մրցանակներ

2005/06 Իսպանիայի առաջնության Սամորայի մրցանակ

ԿԱՐԻԵՐԱ 

2011-12 ՖԱ Բարսելոնա

2010-11 ՖԱ Բարսելոնա

2009-10 ՖԱ Բարսելոնա

2008-09 ՖԱ Բարսելոնա

2007-08 Սելտա դե Վիգո / ՖԱ Բարսելոնա

2006-07 Սելտա դե Վիգո

2005-06 Սելտա դե Վիգո

2004-05 Սելտա դե Վիգո

2003-04 Սելտա դե Վիգո

2002-03 Սելտա դե Վիգո

2001-02 Սելտա դե Վիգո

2000-01 Սելտա դե Վիգո

1999-00 Սելտա դե Վիգո

1998-99 Սելտա դե Վիգո

1997-98 Ռեալ Բեթիս

                                          14.Խավիեր Մասկերանո

1283598612_barcelonaunveilsnewplay

Խավիեր Մասկերանոն ներկայացավ որպես Բարսելոնայի խաղացող 2010 թվականի օգոստոսի 30-ին, այն բանից հետո, երբ հեղինակավոր կիսապաշտպանը Լիվերպուլից ամբողջապես տեղափոխվեց:

“Փոքրիկ ղեկավարը”, ինչպես որ սիրով անվանում են արգենտինացուն, այնպիսի խաղացող է, որ որտեղ էլ հանդես է եկել, վաստակել է բոլոր խաղացողների հարգանքը: Նա իր մասնագիտական ուղին կերտեց Ռիվեր Փլեյթում Մանուել Պելեգրինիի ղեկավարության ներքո, երբ խաղաց Արգենտինայի հանդիպմանն ընդդեմ Ուրուգվայի:

Ռիվերում 2 տպավորիչ խաղաշրջան անցկացնելուց հետո Մասկերանոն տեղափոխվեց Բրազիլիա` Կորինֆիանս, որտեղ նվաճեց լիգայի տիտղոսը: Սա զգոնություն առաջացրեց Եվրոպական ակումբների շրջանում, և նա տեղափոխվեց ևս մեկ անգամ, երբ Ուեսթ Հեմ Յունայթիդն ապահովեց իր ծառայությունները: Լոնդոնյան ակումբը գնեց նրան և իր Կորինֆիանսի թիմակից Կարլոս Թեվեսին` վճարելով 35 միլիոն դոլար:

2007 թվականի հունվարին նա մեկ անգամ ևս տեղափոխվեց, քանզի նա մեկնեց Անգլիայի հյուսիս արևմտյան հատված Լիվերպուլին միանալու համար: Սակայն նա չհասցրեց այդ տարվա գարնանը մասնակցել Բարցելոնայի հետ հանդիպմանը: Էնֆիլդում նա մահացու տրիո կազմեց Սթիվեն Ժերարդի և Խավի Ալոնսոյի հետ միասին: Լիվերպուլում անցկացրած 3.5 տարիների ընթացքում նա հասավ մինչ Չեմպիոնների Լիգա, սակայն նրան չհաջողվեց որևէ հաղթանակ տանել:

95619218

2010 թվականի օգոստոսին Մասկերանոն 4 տարվա պայմանագիր կնքեց Բարսելոնա ֆուտբոլային ակումբի հետ, որով պարտավորվում է հանդես գալ որպես կենտրոնական կիսապաշտպան, քանզի Տուրե Յայան տեղափոխվել էր Մանչեսթեր Սիթի:

Մասկերանոն միակ արգենտինացի ֆուտբոլիստն է, որը 2 ոսկե մեդալ է հաղթել օլիմպիական խաղերի ժամանակ: 2004 թվականին Աթենքի խաղերում իր տեղն ամրապնդելով` 2008 թվականին նա օգնեց իր երկրին Պեկինում, որտեղ նա հանդես եկավ Լիոնել Մեսսիի հետ: Այս երկուսը միասին հայտնվեցին նաև Արգենտինայի հավաքականում`Հարավային Աֆրիկայում տեղի ունեցող Աշխարհի գավաթի եզրափակչի ժամանակ 2010 թվականին:

ԲՆՈՒԹԱԳԻՐ

Խավիեր Մասկերանոն (հունիսի 8, 1984) իշխանություն ունի դաշտի կենտրոնում: Արգենտինայի ազգային հավաքականի ավագը բնատուր առաջնորդ է, և հաճելի է հետևել, թե ինչպես է նա կերտում իր պաշտպանությունը:

Նա սլանում է դաշտի կենտրոնով և դնում գնդակն այնպես, որ թիմակիցները կարողանան առաջ ընթանալ: Նա տեխնիկապես շնորհալի է և կարողանում է դիպուկ հարվածել հեռավորության վրա: Մասկերանոյի իրազեկվածությունը և դիրքը նրան հուժկու խաղացող են դարձնում:

masketran

ՏԻՏՂՈՍՆԵՐ

2013/14 Իսպանիայի սուպերգավաթ
2012/13 Լա Լիգա
2011/12 Կոպա Դել Ռեյ
2011/12 Աշխարհի ակումբային գավաթ
2011/12 Եվրոպայի սուպերգավաթ
2011/12 Իսպանիայի սուպերգավաթ
2010/11 Չեմպիոնների լիգա

2010/11 Լա Լիգա

 Ռիվեր Փլեյթ

2004 Տորնեո Կլաուսարա

Կորինֆիանս

2006 Բրազիլական լիգա

Արգենտինա

2008 Օլիմպիական ոսկե մեդալ

2004 Օլիմպիական ոսկե մեդալ

ԿԱՐԻԵՐԱ

 2011-12 ՖԱ Բարսելոնա

2010-11 ՖԱ Բարսելոնա

2009-10 Լիվերպուլ

2008-09 Լիվերպուլ

2007-08 Լիվերպուլ

2006-07 Ուեսթ Հեմ

2005-06 Կորնիֆիանս

2004-05 Ռիվեր Փլեյթ

2003-04 Ռիվեր Փլեյթ

                                        15.Մարկ Բարտրա Արեգալ

2013-01-03_ENTRENO_TARDE_21.v1357289494

Մարկ Բարտրան ծնվել է 1991 թվականի հունվարի 15 — ին Տարագոնայում` Սան Խաումե դելս Դոմենիսում: Մինչ Բարսելոնա գալը, նա 1 մրցաշրջան անցկացրել է Էսպանյոլի ակադեմիայում: Լա Մասիա Բարտրան եկել է 11 տարեկան հասակում:

Այդ օրվանից նա շատ է աճել, առանձնանալով իր նրբագեղ խաղով կենտրոնական պաշտպանի դիրքում: Ֆուտբոլային առաջին քայլերը կատարելով Ալևին Ա — ում, նա խաղացել է Ինֆանտիլ Բ — ում և Ա — ում, Կադետա Բ — ում և Ա — ում, Խուվենիլ Բ — ում և Ա — ում: 2009/2010 մրցաշրջանում միացել է Բարսա Բ — ին, որի կազմում մասնակցել էր մի քանի հանդիպման դեռ այն ժամանակ, երբ խաղում էր Խուվենիլ Ա — ում: Այդ նույն մրցաշրջանում նա Խոսեպ Գվարդիոլայի կողմից հրավեր է ստացել առաջին թիմ, որի կազմում իր նորամուտը նշել է Ատլետիկո Մադրիդի դեմ խաղում, խաղալով իր համար անսովոր աջ պաշտպանի դիրքում:

Նա շարունակում էր պարբերաբար հրավերքներ ստանալ Գվարդիոլայի կողմից, երբ դեռ խաղում էր 2 — րդ թիմում: Նա մասնակցել է Լա Լիգայի ևս մի քանի հանդիպումների, խաղացել է Կոպա Դել Ռեյում և Չեմպիոնների լիգայում, հայտավորված է եղել 2011 թվականի ՈՒեմբլիի եզրափակչին, ինչպես նաև 2011/2012 մրցաշրջանի Կոպա Դել Ռեյի եզրափակչին:

167198289

Դրանից 1 տարի առաջ` 2011 թվականի մայիսի 21 — ին, նա խփել է իր առաջին գոլը Բարսելոնայի կազմում: Նրա գլխի հարվածից տուժել է Մալագան: Բարսա Բ — ի կազմում Բարտրան անցկացրել է 51 հանդիպում և խփել է 2 գնդակ:

Բարտրան Իսպանիայի մինչև 18 և 19 տարեկանների հավաքականների կազմում մասնակցել է Եվրոպայի առաջնություններին, իսկ մինչև 20 տարեկանների հավաքականի հետ խաղացել է Աշխարհի առաջնությունում, լինելով հավաքականի ավագը: Նա նաև հրավիրվում է Կատալոնիայի հավաքական:

ԲՆՈՒԹԱԳԻՐ

Բարձր վարպետության և 183 սանտիմետր հասակի համադրությունը բերել է նրան, որ Բարտրային հաճախ համեմատում են Պիկեի հետ: Նա շատ ուժեղ է 2 — րդ հարկում, լավ է վերահսկում գնդակը, լավ է կարդում խաղը, ինչը նրան թույլ է տալիս ապահովագրել իր թիկունքն ու իշխել նույնիսկ այն ժամանակ, երբ գնդակով չէ: Արագ, անվտանգ ու նվիրված պաշտպան:
hi-res-166168146_display_image
ՏԻՏՂՈՍՆԵՐ

ՖԱ Բարսելոնա
2013/14 Իսպանիայի սուպերգավաթ
2012/13 Լա Լիգա
2010/11 Չեմպիոնների լիգա
2010/11 Լա Լիգա
2009/10 Լա Լիգա

ԿԱՐԻԵՐԱ
2011-12 Բարսելոնա
2010-11 Բարսելոնա Բ
2009-10 Խուվենիլ Ա / Բարսելոնա Բ
2008-09 Խուվենիլ Ա
2007-08 Խուվենիլ Բ
2006-07 Կադետա Ա
2005-06 Կադետա Բ
2004-05 Ինֆանտիլ Ա
2003-04 Ինֆանտիլ Բ
2002-03 Ալևին Ա
2001-02 Էսպանյոլի ակադեմիա

                                 16.Սերխիո Բուսկետս Բուրգոս

images (1)

Սաբադելում ծնված Սերխիո Բուսկետսը Բարսելոնայի երիտասարդական համակարգին միացավ 2005 թվականի ամռանը: Այդ խաղաշրջանում, խաղալով Յուվենիլ A-ում, նա հաղթեց 3 հիմնական տիտղոսները մի թիմում, որտեղ նաև ներառված էին այնպիսի խաղացողներ, ինչպես օրինակ, Բոյանը, Ջովանին, Ժեֆրենը և Մարկ Կրոսասը:

2006-07 խաղաշրջանում, Սերխի Բուսկետսը շարունակեց հանդես գալ Յուվենիլ A թիմի հիմնական կազմում` մարզիչ Ալեքս Գարսիայի ղեկավարության տակ: Թիմում գտնվելու 3-րդ տարում, չնայած որ դեռ կիսապաշտպան էր, Սերխիոն 26 խաղերի ընթացքում խփեց 7 գոլ:

Հաջորդ խաղաշրջանում Բուսկետսը տեղափոխվեց Բարսելոնա B, որտեղ մարզիչը Պեպ Գուարդիոլան էր: Սերխիոն դեռ 12 խաղ էլ չէր խաղացել, սակայն հասցրել էր մեծ տպավորություն գործել, և այդ խաղաշրջանում մասնակցեց 23-ից ավելի խաղերի: Նա 2 գոլ խփեց, ինչը նպաստեց առաջընթացին դեպի դիվիզիա 2B:

images

Նա խաղաց առաջին թիմում Կոպա Կատալունիայի խպաղերի ժամանակ 2007-08 և 2008-09 խաղաշրջաններում: Այնուհետև առաջին անգամ, 2008 թվականի սեպտեմբերի 13-ին, մասնակցեց լիգայի խաղին ընդդեմ Ռեյսինգի (1-1): Նա սկսեց խաղի սկզբից և մնաց ամբողջ 90 րոպեների ընթացքում: Խաղաշրջանի ընթացքի հետ մեկտեղ Բուսկետսը ստացավ ավելի և ավելի շատ հնարավորություններ և մեծ ներդրում ունեցավ հայտնի եռակի հաղթանակի մեջ: Նա սկսեց Գավաթի և Չեմպիոնների Լիգայի եզրափակիչներից` այսպիսով ավարտելով այն անհավանական 12 ամիսները, որոնց ընթացքում նա երրորդ դիվիզիայից դառնալով Եվրոպայի չեմպիոն:

2009-2010 խաղաշրջանում նա հաստատեց իր անունը որպես ամենատաղանդավոր կենտրոնական կիսապաշտպան: Չնայած Տուրու Յայայի կողմից ուժեղ մրցակցությանը, նա խաղաց լիգայի 33 հանդիպումներում, որոնցից 10-ը Չեմպիոնների լիգայի, 4-ը` Գավաթի խաղերին:

Բարսելոնայում ունեցած նրա խաղաոճը նրան միջազգային ճանաչում բերեց: Իսպանիայի հավաքականում նա իր առաջին խաղը խաղաց 2009 թվականի ապրիլին Ալի Սամի Յեն մարզադաշտում`ընդդեմ Թուրքիայի: 2009 թվականին նա նաև մեկնեց Հարավային Աֆրիկա` մասնակցելու Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը:

2010 թվականին Վինսենտե դել Բոսկեն իր ամբողջ հույսը դրել էր Բուսկետսի վրա` որպես Իսպանիայի հավաքականի կենտրոնական կիսապաշտպան, երբ Իսպանիան հաղթեց Աշխարհի գավաթը:

sergio-busquets

Սերխիո Բուսկետսը Կարլես Բուսկետսի տղան է, ով 1990-ական թվականներին խաղում էր Բարսելոնա Ֆուտբոլային ակումբում:

 ԲՆՈՒԹԱԳԻՐ

Սերխիո Բուսկետսն ամբողջական կիսապաշտպան է, ով հայտնի է դաշտում իր խելացիությամբ: Սաբադելում ծնված` նա իրքն իրեն լավ դիրքավորում է և կարողանում է խաղը լավ “կարդալ”: Բուսկետսի հետ թիմն իրեն ավելի անվտանգ է զգում, քանզի նա հաստատակամորեն է կատարում պաշտպանության իր պարտավորությունները:

Սերխիո Բուսկետսը բազմակողմանի խաղացող է: Նրա մարտավարական իրազեկությունը և հասակը (գրեթե 190 սմ), նշանակում է, որ չնայած նա գտնվում է կիսապաշտպանի դիրքում, սակայն կարող է հանդես գալ նաև կենտրոնում:

images (2)

ՏԻՏՂՈՍՆԵՐ

 ՖԱ Բարսելոնա

2013/14 Իսպանիայի սուպերգավաթ
2012/13 Լա Լիգա

2011/12 Կոպա Դել Ռեյ
2011/12 Աշխարհի ակումբային գավաթ
2011/12 Եվրոպայի սուպերգավաթ
2011/12 Իսպանիայի սուպերգավաթ
2010/11 Չեմպիոնների լիգա
2010/11 Լա Լիգա 

2010/11 Իսպանիայի սուպերգավաթ

2009/10 Լա Լիգա

2009/10 Աշխարհի ակումբային գավաթ

2009/10 Եվրոպայի սուպերգավաթ

2009/10 Իսպանիայի սուպերգավաթ

2008/09 Չեմպիոնների Լիգա

2008/09 Լա Լիգա

2008/09 Կոպա դել Ռեյ

Իսպանիայի ազգային հավաքական 2012 Եվրոպայի չեմպիոն 

2010 Աշխարհի չեմպիոն

ԿԱՐԻԵՐԱ 

2011-12 ՖԱ Բարսելոնա

2010-11 ՖԱ Բարսելոնա

2009-10 ՖԱ Բարսելոնա

2008-09 ՖԱ Բարսելոնա

                                    17.Ալեքսանդրե Սոնգ Բիլոնգ

SONG

Ալեքս Սոնգը որպես Բարսելոնայի խաղացող պաշտոնապես ներկայացվել է 2012 թվականի օգոստոսի 21 — ին: Տիտո Վիլանովայի օրոք նա դարձավ Բարսայի 2 — րդ ձեռքբերումը Խորդի Ալբայից հետո: Կամերունացու համար կատալոնական ակումբը 19 մլն եվրո է վճարել: Նրա հետ կնքվել է 5 տարվա պայմանագիր: Ըստ պայմանագրի, Սոնգի արժեքը 80 մլն եվրո է կազմում:

Ալեքսանդրե Դիմիտրի Սոնգ Բիլոնգը ծնվել է Դուալայում (Կամերուն)` 1987 թվականի սեպտեմբերի 9 — ին: 2004 թվականին, երբ 17 տարեկան էր, նա տեղափոխվել է Ֆրանսիա, որպեսզի խաղա իր առաջին պրոֆեսիոնալ թիմում` Բաստիայում: Իր առաջին մրցաշրջանում նա մասնակցեց 32 հանդիպման, գրավելով Արսենալի ուշադրությունը, որն ի վերջո նրան գնեց:

Արսենալում անցկացրած իր առաջին մրցաշրջանում նա Պրեմիեր լիգայում մասնակցել է 9 հանդիպման, իսկ պաշտոնական խաղում նորամուտը նշել է Հայբերի մարզադաշտում, փոխարինման դուրս գալով Արսենալ 2 — 0 Էվերտոն հանդիպման ժամանակ:

2006/2007 մրցաշրջանի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Արսենալը Սոնգին վարձավճարով տվեց Չարլտոն Ատլետիկին: Դրանից առաջ նա զինագործների կազմում խփել էր իր առաջին գոլը, Լիգայի գավաթի շրջանակներում գրավելով Լիվերպուլի դարպասը: Էնֆիլդում կայացած այդ խաղում Արսենալը հաղթել էր 6 — 3 հաշվով:

Հաջորդ մրցաշրջանում Սոնգը վերադարձավ Արսենալ, իսկ 2007/2008 մրցաշրջանի ընթացքում սկսեց ավելի ու ավելի հաճախ հայտնվել խաղադաշտում, դառնալով Արսեն Վենգերի ամենավստահված խաղացողներից մեկը: Խոսքն առավելապես վերաբերում է մրցաշրջանի վերջնամասին:

Alex Song

2008/2009 մրցաշրջանում Ալեքս Սոնգին հաջողվեց հիմնավորվել մեկնարկային կազմում` հենակետային կիսապաշտպանի դիրքում: Պաշտպանությունում ողջ խաղը հենվում էր նրա վրա:

Մինչ Բարսելոնա տեղափոխվելը, Ալեքս Սոնգը 7 մրցաշրջան է անցկացրել Պրեմիեր լիգայում, մասնակցելով 150 հանդիպման ու դառնալով 7 գոլի հեղինակ:

Կամերունի հավաքականում նա երկար տարիներ շարունակ առանցքային դեր է խաղացել և շարունակում խաղալ: 2008 թվականին Գանայում կայացած Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունում Կամերունը գրավեց 2 — րդ տեղը, իսկ Սոնգը թիմի առաջատարներից էր:

ԲՆՈՒԹԱԳԻՐ

ՈՒժեղ 2 — րդ հարկում, արագ, ամրակազմ…. Սոնգն արտակարգ կիսապաշտպան է: Նա նաև չափազանց լավ փոխանցումների է տիրապետում: ՈՒնենալով 185 սմ հասակ, նա օգտակար է խաղադաշտի տարբեր հատվածներում: Իր պրոֆեսիոնալ կարիերայի սկզբնամասում նա խաղացել է կենտրոնական պաշտպանի դիրքում:

Alexandre-Song-FC-Barcelone

ՏԻՏՂՈՍՆԵՐ

ՖԱ Բարսելոնա
2013/14 Իսպանիայի սուպերգավաթ
2012/13 Լա Լիգա

Կամերունի ազգային հավաքական
2008 2 — րդ տեղն Աֆրիկայի ազգերի գավաթում

ԿԱՐԻԵՐԱ

2012-13 Բարսելոնա
2011-12 Արսենալ
2010-11 Արսենալ
2009-10 Արսենալ
2008-09 Արսենալ
2007-08 Արսենալ
2007 Չարլտոն Ատլետիկ
2005-06 Արսենալ
2004-05 Բաստի

                                      18.Խորդի Ալբա Ռամոս

1341510054_extras_albumes_0

Խորդի Ալբան Բարսելոնայի հետ պայմանագիր է կնքել 2012 թվականի հուլիսի 5 — ին այն բանից հետո, երբ ակումբը համաձայնության է եկել Վալենսիայի հետ: Կատալոնացի պաշտպանն իր հարազատ ակումբ է վերադարձել  23 տարեկան հասակում, դառնալով Բարսելոնայի առաջին տրանսֆերը 2012/2013 մրցաշրջանից առաջ:

Խորդի Ալբա Ռամոսը ծնվել է 1989 թվականի մարտի 21 — ին Հոսպիտալետ դե Լյոբրեգատում: 10 տարեկանում Բարսային միանալուց հետո նա հանդես է եկել տարիքային տարբեր խմբերում, խաղալով Բոյան Կրկիչի, Ֆրան Մերիդայի և Դոս Սանտոսի հետ:

2007 թվականին նա հեռացավ Բարսելոնայից, միանալով Կորնելյային, որտեղ անցկացրեց 1 մրցաշրջան, մինչ Վալենսիա տեղափոխվելը, որը 6 000 եվրո վճարեց նրա համար: Սկզբում նա խաղում էր երիտասարդական թիմում, իսկ այնուհետև փոխադրվեց Վալենսիայի առաջին թիմ, որտեղ դարձավ առանցքային խաղացողներից մեկը: Այդ ընթացքում նա նաև հրավիրվեց Իսպանիայի մինչև 19 տարեկանների հավաքական:

Jordi-Alba-Barcelona-2012

2008/2009 մրցաշրջանը նա վարձավճարով անցկացրեց Խիմնաստիկում, անցկացնելով 30 հանդիպում Սեկունդայում: Նա հրավիրվեց Իսպանիայի մինչև 21 տարեկանների հավաքական, ինչպես նաև խաղաց Եգիպտոսում կայացած մինչև 20 տարեկանների Աշխարհի առաջնությունում: Դրանից հետո նա վերադարձավ Վալենսիայի առաջին թիմ:

Նա իր նորամուտը Վալենսիայի առաջին թիմում նշեց 2009 թվականի սեպտեմբերի 13 — ին, խաղալով Ռեալ Վալյադոլիդի հետ: Չնայած նրա դիրքը պաշտպանության ձախ եզրն էր, նա դրսևորում էր իր ունիվերսալությունը, խաղալով տարբեր դիրքերում: Բարսա գալուց առաջ նա Վալենսիայում 108 խաղ է անցկացրել, որոնցից 48 — ը 2011/2012 մրցաշրջանում:

Վալենսիայում ունեցած հաջող ելույթների շնորհիվ նա 2011 թվականի սեպտեմբերին հրավերք ստացավ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեի կողմից և իր նորամուտը կարմիր ֆուրիայի կազմում նշեց 2011 թվականի հոկտեմբերի 11 — ին Շոտլանդիայի դեմ խաղում: Նա մասնակցեց Եվրո 2012 — ին, դառնալով մրցաշարի լավագույն խաղացողներից մեկը: 2012 թվականի հուլիսի 5 — ին նա պաշտոնապես ներկայացվեց որպես Տիտո Վիլանովայի Բարսելոնայի առաջին ձեռքբերում:

ԲՆՈՒԹԱԳԻՐ

Ալբան արագ և հմուտ խաղացող է, ով օգտագործում է իր արագությունն ու առաջ ընթանալու կարողությունը: Նրա ունիվերսալությունը մարզիչներին թույլ է տալիս Խորդիին օգտագործել տարբեր դիրքերում, այդ թվում հարձակման գծում: Նա հիանալի է պատրաստված տեխնիկապես, ուժեղ է նրա ձախ ոտքը, որն օգտագործում է գնդակը պահելու ու պաշտպանությունից դուրս գալու համար: Նրա հասակը 170 սմ է, բայց նա շատ համարձակ ու տպավորիչ խաղացող է, ով օգտագործում է իր արագությունը խաղադաշտի 2 ծայրերում էլ:
download
ՏԻՏՂՈՍՆԵՐ

ՖԱ Բարսելոնա
2013/14 Իսպանիայի սուպերգավաթ
2012/13 Լա Լիգա

Իսպանիա
2012 Եվրոպայի չեմպիոն

ԿԱՐԻԵՐԱ

2012-13 Բարսելոնա
2011-12 Վալենսիա
2010-11 Վալենսիա
2009-10 Վալենսիա
2008-09 Խիմնաստիկ (վարձավճարով)
2007-08 Վալենսիա Բ
2007 Կորնելյա

                                         20.Քրիստիան Տելյո Էրերա

Cristian-Tello~6

Քրիստիան Տելյոն հերթական խաղացողն է, ով եկել է Լա Մասիայից: Եզրային հարձակվող Տելյոն խաղացել է նաև հարձակման կենտրոնում: Նա ակումբ է եկել 2002 թվականին, երբ դեռ ընդամենը 10 տարեկան էր: 5 տարի Լա Մասիայում մնալուց հետո, նա 3 մրցաշրջան է անցկացրել Էսպանյոլի և Դամմի երիտասարդական թիմերում:

Տելյոն Բարսա է վերադարձել 2010 թվականին: Նա խաղում էր Լուիս Էնրիկեի Բարսա Բ — ում, որը ռեկորդային արդյունքի հասավ: Նա այդ թիմի լավագույն խաղացողներից էր: 2011 թվականի նոյեմբերի 11 — ին նա պարգևատրվեց 2 — րդ թիմում կատարած աշխատանքի համար և նշեց իր նորամուտն առաջին թիմում, երբ Բարսան Կոպա Դել Ռեյի 1/16 — րդ եզրափակչի շրջանակներում մրցում էր Հոսպիտալետի հետ: Պատասխան խաղում կատալան հարձակվողը խփեց իր առաջին 2 գոլերը Բարսայի կազմում, իսկ Գվարդիոլայի թիմը Նոու Կամպում հաղթեց 9 — 0 հաշվով:

Այդ պահից ի վեր, Տելյոն սկսեց պարբերաբար հրավիրվել առաջին թիմի մարզումներին և հայտնվել Գվարդիոլայի կողմից խաղին հայտավորվող ֆուտբոլիստների թվում, այդ թվում Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ խաղերում:

1892038_w2

Չնայած, որ նա պաշտոնապես հանդիսանում էր Բարսա Բ — ի խաղացող, այդուհանդերձ Քրիստիան Տելյոն 2012/2013 մրցաշրջանից սկսած մարզվում էր միայն առաջին թիմի հետ, իսկ 2012 թվականի դեկտեմբերի 17 — ին նոր պայմանագիր կնքեց, որը նախատեսված է մինչ 2016 թվականը: Այդ պայմանագրով նա դարձավ առաջին թիմի լիիրավ անդամ: Տելյոն Իսպանիայի օլիմպիական հավաքականի կազմում մասնակցել է նաև Լոնդոնի Օլիմպիական խաղերին:

ԲՆՈՒԹԱԳԻՐ

Քրիստիան Տելյոն արագ ու դինամիկ խաղացող է, ով կարող է խաղալ հարձակման կենտրոնում կամ եզրերում: Սուր և բազմաթիվ որակներով օժտված խաղացողի համար մրցակցին շրջանցելը խնդիր չէ: Նա այն խաղացողն է, ով հավակնում է հետագայում շատ գոլեր խփել կամ կազմակերպել այդ գոլերը:
Cristian-Tello-Barcelona-Spartak-Moscow-Champ_2830889
ՏԻՏՂՈՍՆԵՐ

ՖԱ Բարսելոնա
2013/14 Իսպանիայի սուպերգավաթ
2012/13 Լա Լիգա
2011/12 Կոպա Դել Ռեյ

ԿԱՐԻԵՐԱ
2012-13 Բարսելոնա Բ / Բարսելոնա

2011-12 Բարսելոնա Բ
2010-11 Բարսելոնա Բ
2009-10 Էսպանյոլ Բ
2008-09 Էսպանյոլ Բ
2007-08 Դամմ
2006-07 Կադետա Ա
2005-06 Կադետա Բ
2004-05 Ինֆանտիլ Ա
2003-04 Ինֆանտիլ Բ
2002-03 Ալևին Ա

                                        21.Ադրիանո Կորեյա Կլարո

images (3)

Ադրիանոն միացավ Բարսելոնային 2010 թվականի հուլիսին` 25 տարեկան հասակում, Սեվիլիայում 6 խաղաշրջան անցկացնելուց հետո: Բրազիլացին Բարսելոնայի 2010 թվականի երկրորդ ձեռքբերումն է` Դավիդ Վիլյայից հետո, ով ակումբին էր միացել հունիսին:

Ադրիանո Կորեիա Կլարոն (26 հոկտեմբեր, 1984, Կուրիտիբա) 2010 թվականի հուլիսի 17-ին 4 տարվա պայմանագիր կնքեց` երկարաձգման հնարավորությամբ և 90 միլիոն եվրո գումարով: Ֆութզալում որպես պատանի խաղալուց հետո նա Սեվիլիայի հետ պայմանագիր կնքեց Բրազիլիայի Կորիթիբայից, որտեղ նա հայտնվել էր 18 տարեկան հասակում, և անդալուզյան ակումբի համար խաղաց 6 տարի` 2004-ից մինչ 2010 թվական:

images (4)

Բրազիլացին տպավորիչ քանակությամբ մեդալներ հաղթեց Սեվիլիայում` 6 խաղաշրջաններից 4-ում հաղթելով առնվազն մեկական տիտղոս: Վերջինը Իսպահիայի գավաթն էր Նոու Կամպում 2010 խաղաշրջանի հանդիպմանն ընդդեմ Ատլետիկո Մադրիդի:

Ընդհանուր առմամբ նա Սեվիլիայի կազմում խաղաց 157 խաղ և խփեց 11 գոլ: 2003 թվականին Ադրիանոն նաև մինչ 20 տարեկանների Աշխարհի գավաթին մասնակցած բրացիլական թիմի անդամ էր և 2004 թվականին հաղթեց Ամերիկայի գավաթը:

ԲՆՈՒԹԱԳԻՐ 

Ադրիանոյի ուժը նրանում է, որ նա կարող է հանդես գալ տարբեր դիրքերում: Նա լավ է խաղում թե աջ, թե ձախ կիսադաշտում: Նրա հարձակվողական բնազդը և քրտնաջան աշխատելու կարողությունը նշանակում է, որ նա կարող է բազմաթիվ դիրքեր զբաղեցնել կիսադաշտում:

images (5)

 ՏԻՏՂՈՍՆԵՐ

 ՖԱ Բարսելոնա

2013/14 Իսպանիայի սուպերգավաթ
2012/13 Լա Լիգա
2011/12 Կոպա Դել Ռեյ
2011/12 Աշխարհի ակումբային գավաթ
2011/12 Եվրոպայի սուպերգավաթ
2011/12 Իսպանիայի սուպերգավաթ
2010/11 Չեմպիոնների լիգա
2010/11 Լա Լիգա 

2010/11 Իսպանիայի սուպերգավաթ

 ՖԱ Սեվիլիա

2009/10 Իսպանիայի գավաթ

2007/08 Իսպանիայի սուպերգավաթ

2006/07 Իսպանիայի գավաթ

2006/07 ՈւԵՖԱ գավաթ

2006/07 Եվրոպայի սուպերգավաթ

2005/06 ՈւԵՖԱ գավաթ

ՖԱ Կորիտիբա

2003/04 Պարանեսեյի առաջնություն

2002/03 Պարանեսեյի առաջնություն

Բրազիլիա

2004 Կոպա Ամերիկա

2003 Աշխարհի գավաթ (մինչև 20 տարեկաններ)

ԿԱՐԻԵՐԱ 

2011-12 ՖԱ Բարսելոնա

2010-11 ՖԱ Բարսելոնա

2009-10 ՖԱ Սեվիլիա

2008-09 ՖԱ Սեվիլիա

2007-08 ՖԱ Սեվիլիա

2006-07 ՖԱ Սեվիլիա

2005-06 ՖԱ Սեվիլիա

2004-05 ՖԱ Սեվիլիա

2003-04 Կորիտիբա

2002-03 Կորիտիբա

                                         22.Դանիել Ալվես դա Սիլվա

images (6)

Դանի Ալվեսը ամենաուժեղ, աջակողմյան ամենաակտիվ խաղացողներից մեկն է աշխարհում: Նա Բարսելոնա ֆուտբոլային ակումբ է եկել 2008 թվականի ամռանը, 25 տարեկան հասակում, Սեվիլիայում 6 խաղաշրջան խաղալուց հետո:

Դանիել Ալվեսը ծնվել է 1983 թվականի մայիսի 6-ին Ժուազիերոյում (Բահիայի բրազիլական պետություն): Սկսել է խաղալ շրջանի ամենամեծ ակումբի պատանեկան թիմում`Էսպորտե Կլուբե Բահիայում: Նա աստիճանաբար առաջադիմեց և 18 տարեկան հասակում խաղաց իր առաջին գլխավոր խաղը: Այդ ժամանակ ակումբը ղեկավարում էր Էվարիստո դե Մասեդոն:

Այդ օրը Բահիան Պարանային հաղթեց 3:0 հաշվով, և Ալվեսը տպավորվեց հենց սկզբից: Նա խփեց տուգանային հարվածը, ինչպես նաև մեծ աջակցություն ցույց տվեց խաղի ընթացքում, ինչն առիթ հանդիսացավ, որ երկրպագուները սկսեն վանկարկել “Ահ, ահ, ահ, Դանիել տիտղոսակիր”:

download (1)

Ալվեսի մասնագիտական առաջին տիտղոսը 2001 թվականին տեղի ունեցած Բահիայի առաջնությունն էր, որին հաջորդեց Հյուսիսային գավաթը 2001 և 2002 թվականներին: Սա հանգեցրեց նրան, որ 2003 թվականի հունվարին Դանիելին Կշկանչեցին Բրազիլիայի պատանեկան թիմերում խաղալու: Սեվիլիան վաղուց աչք էր դրել նրա վրա և Դանիելին փոխանակությամբ բերեց Եվրոպա:

Դանիելի խաղից գոհ, Անդալուզյան կազմակերպությունը շուտով մշտական իրավունքներ ձեռք բերեց ֆուտբոլիստի նկատմամբ: 2003 թվականի վերջերին, Ալվեսը խաղում էր Աշխարհի գավաթի պատանիների հաղթող թիմում: Այդ խաղը տեղի էր ունենում Արաբական Միացյալ Էմիրություններում և Բրազիլիան եզրափակչում 1:0 հաշղով հաղթեց Իսպանիային: Ալվեսը ճանաչվեց հանդիպվան լավագույն պաշտպան:

Այդ նույն 2003/04 խաղաշրջանում նա խաղաց 29 խաղ Սեվիլիայում, քանզի ակումբը որակավորվել էր Եվրոպայի համար:

Ժամանակն անցնում էր, և Ալվեսն ամրապնդեց իր դիրքը Սեվիլիայում թիմում և՛ որպես պաշտպան, և՛ որպես հարձակմանը մասնակցող: Այդ թիմը 2005/06 խաղաշրջանում հաղթեց ՈւԵՖԱ-ի գավաթը: Բրազիլացին ճանաչվեց որպես այդ հանդիպման լավագույն խաղացող և մի քանի ամիս անց հաղթեց Սուպեր գավաթը`Մոնակոյում հաղթելով Բարսելոնա ֆուտբոլային ակումբին:

2006/07 խաղաշրջանի ընթացքում բրազիլացին կազմում էր Սեվիլիա թիմի ծանրակշիռ մասը, որը պահպանելով ՈւԵՖԱ-ի գավաթը, վերցրեց նաև Կոպա դել Ռեյը:

Daniel+Alves+Barcelona+v+Real+Sociedad+La+KDdgszckz86l

Բարսելոնային միանալուց 1 տարի առաջ Ալվեսը ձեռք բերեց Չեմպիոնների լիգայի իր առաջին փորձը և հաղթեց Իսպանիայի սուպեր գավաթը` ջախջախելով Մադրիդին: Երկրորդ ռաունդում Սեվիլիան դուրս եկավ թուրքական Ֆեներբահչե ակումբի դեմ: 2007/08 խաղաշրջանում Ալվեսը խաղաց լիգայի 33 խաղ: Նավասից հետո նա երկրորդ ամենապահանջված խաղացողն էր:

Ալվեսը Բարսելոնա եկավ 2008 թվականի ամռանը: Իր առաջին խաղաշրջանում նա ներառվեց անհավանական եռակի հաղթական խաղերում: Նա շատ քիչ խաղեր է բաց թողել, որոնցից մեկը Հռոմում տեղի ունեցած Չեմպիոնների լիգայի եզրափակիչն էր: Այժմ նա համարվում է աշխարհի լավագույն պաշտպաններից մեկը: Բայց, չնայած պաշտպան լինելուն, նա իր մասնակցությամբ 54 խաղերի ժամանակ 5 գոլ է խփել:

Ալվեսը նաև կարևոր անդամ է Բրազիլիայի միջազգային թիմում: 2007 թվականի ամռանը նա գտնվում էր Կոպա Ամերիկայի հաղթող կողմում և երկու տարի անց Հարավային Աֆրիկայում բարձրացրեց Կոնֆեդերացիաների գավաթը:

ԲՆՈՒԹԱԳԻՐ

Ալվեսը շատ ուժեղ խաղացող է, չնայած որ ունի 173 սմ հասակ և կշռում է 64 կգ: Նա շատ անխոնջ վազորդ է և երբևէ չի անտեսում իր պաշտպանական պարտականությունները: Նա առաջ է ընթանում և զարմանալի է, որ նա կարողանում է հարվածել և՛ աջ, և՛ ձախ ոտքով: Նա ազատ հարվածի մեծ վարպետ է և ճանաչված է նաև իր հատման ունակության շնորհիվ:

dani-alves-barcelona

ՏԻՏՂՈՍՆԵՐ

ՖԱ Բարսելոնա

2013/14 Իսպանիայի սուպերգավաթ
2012/13 Լա Լիգա
2011/12 Կոպա Դել Ռեյ
2011/12 Աշխարհի ակումբային գավաթ
2011/12 Եվրոպայի սուպերգավաթ
2011/12 Իսպանիայի սուպերգավաթ
2010/11 Չեմպիոնների լիգա
2010/11 Լա Լիգա

2010/11 Իսպանիայի սուպերգավաթ

2009/10 Լա Լիգա

2009/10 Աշխարհի ակումբային գավաթ

2009/10 Եվրոպայի սուպերգավաթ

2009/10 Իսպանիայի սուպերգավաթ

2008/09 Չեմպիոնների լիգա

2008/09 Լա Լիգա

2008/09 Կոպա դել Ռեյ

Սեվիլիա 

2007/08 Իսպանիայի սուպեր գավաթ

2006/07 Կոպա դել Ռեյ

2006/07 ՈՒԵՖԱ-յի գավաթ

2006/07 Եվրոպայի սուպեր գավաթ

2005/06 ՈՒԵՖԱ-յի գավաթ

Մարզական ակումբ Բահիա

2002 Միջպետական

Բրազիլիայի ազգային հավաքական

2009 Կոնֆեդերացիաների գավաթ

2007 Կոպա ամերիկա

2003 Պատանիների աշխարհի գավաթ

Անհատական տիտղոսներ

2005/06 ՈւԵՖԱ-յի Գավաթի Ամենաարժեքավոր Խաղացող

2006 ՈւԵՖԱ-յի Սուպեր Գավաթի Ամենաարժեքավոր Խաղացող

ԿԱՐԻԵՐԱ 

2011-12 ՖԱ Բարսելոնա

2010-11 ՖԱ Բարսելոնա

2009-10 ՖԱ Բարսելոնա

2008-09 ՖԱ Բարսելոնա

2007-08 Սեվիլիա ՖԱ

2006-07 Սեվիլիա ՖԱ

2005-06 Սեվիլիա ՖԱ

2004-05 Սեվիլիա ՖԱ

2003-04 Սեվիլիա ՖԱ

2002-03 Սեվիլիա ՖԱ

2001-02 Մարզական ակումբ Բահիա

                                        23.Իսաակ Կուենկա Լոպեզ

download (2)

Տեղափոխվելով Բարսելոնա, Իսաակ Կուենկան ստիպված էր շատ աշխատել, որպեսզի հասնի բարձունքների:  Բանն այն է, որ նա հասավ մինչ Կադետա Բ, ինչից հետո լքեց ակումբը 3 տարով: Վերադարձից հետո Կուենկան ընդգրկվեց Խուվենիլ Ա — ում և 2010/2011 մրցաշրջանում պետք է խաղար Բարսելոնա Բ — ում, սակայն վարձավճարով գնաց Սաբադել:

2011 թվականի ամռանը Կուենկան կրկին վերադարձավ Բարսելոնա, որպեսզի խաղա 2 — րդ թիմում, բայց Գվարդիոլան ուշադիր հետևում էր նրան և հրավիրեց միջմրցաշրջանային հատվածին: Պարբերաբար Պեպը նրան հրավիրում էր նաև առաջին թիմի մարզումներին և ի վերջո` 2011 թվականի հոկտեմբերի 19 — ին, Բարսելոնա 2 — 0 Վիկտորիա Պլզեն խաղում Կուենկան փոխարինեց Վիլյային` նշելով իր նորամուտն առաջին թիմում:

Հետագայում նա դարձավ մրցաշրջանի բացահայտումներից մեկը: Ցուցադրելով մարտավարական խիստ կարգապահություն, Կուենկան հանդես եկավ եզրում ու արդարացրեց սպասելիքները: Շուտով բոլորը սկսեցին հիանալ եզրից կատարած նրա ճշգրիտ փոխանցումներով և գոլային հոտառությամբ: Լա Լիգայում անցկացրած իր 2 — րդ խաղում Իսաակ խփեց իր առաջին գնդակը Բարսայի կազմում:

isaac_cuenca_9_0

Կուենկան շատ արագ հարմարվեց առաջին թիմին և աստիճանաբար ավելի նկատելի դեր սկսեց խաղալ ոչ միայն մարզումների, այլև խաղերի ժամանակ: Արդյունքում, 2011 թվականի հունվարի 31 — ին Իսաակը երկարաձգեց պայմանագիրն ու փոխադրվեց առաջին թիմ:

ԲՆՈՒԹԱԳԻՐ

Կուենկան սովորաբար գործում է եզրերում` աջ կամ ձախ: Պատանեկան տարիքում նա խաղում էր ենթահարձակվողի դիրքում և միայն 18 տարեկանից Իսաակը սկսեց հանդես գալ հարձակման եզրում: Դա բացատրվում է նրանով, որ նա սուր փոխանցումներ էր կատարում դեպի տուգանային հրապարակ` օգտագործելով 2 ոտքերը:

Իսաակ Կուենկան շատ գրագետ է տակտիկապես: Նա կարող է մրցակցին անհարմար իրավիճակի մեջ դնել` կատարելով վճռորոշ փոխանցումներ: Նա շատ կարգապահ է, ժլատ չէ փոխանցումներ կատարելու հարցում և լավ է տեսնում դաշտը: Նա լավ է օգտագործում ազատ տարածություններն ու տիրապետում է դիպուկ հարվածների:

160396hp2

ՏԻՏՂՈՍՆԵՐ

ՖԱ Բարսելոնա
2013/14 Իսպանիայի սուպերգավաթ
2011/12 Կոպա Դել Ռեյ
2011/12 Իսպանիայի սուպերգավաթ
2011/12 ՈՒԵՖԱ — ի սուպերգավաթ
2011/12 Աշխարհի ակումբային գավաթ

ԿԱՐԻԵՐԱ

2013-14 Բարսելոնա
2012-13 Բարսելոնա/Այաքս
2011-12 Բարսելոնա Բ/Բարսելոնա
2010-11 Սաբադել
2009-10 Խուվենիլ Ա
2008-09 Ռեուս (Խուվենիլ)
2007-08 Ռեուս (Խուվենիլ)
2006-07 Դամմ (Կադետա Ա)
2005-06 Կադետա Բ
2004-05 Ինֆանտիլ Ա
2003-04 Ինֆանտիլ Բ

                                   24.Սերխի Ռոբերտո Կարնիսեր

FC Barcelona B v Girona - Liga Adelante

2006 թվականին` 14 տարեկան հասակում, Սերխի Ռոբերտոն լքեց իր հարազատ Ռեուս քաղաքը, որպեսզի միանա Բարսելոնայի մարզադպրոցին` Լա Մասիային:

Մինչ այդ Ռոբերտոն մարզվում էր Տարագոնայի Նաստիկի ակադեմիայում: Գալով Լա Մասիան, նա խաղաց Բարսայի տարիքային տարբեր թիմերում, իսկ 2009/2010 մրցաշրջանում Լուիս Էնրիկեի Բարսա Բ — ի առանցքային խաղացողներից էր:

Դառնալով ոչ միայն Բարսելոնա Բ — ի, այլև Սեկունդայի առաջատար խաղացողներից մեկը, 2013 թվականի ամռանը նա վերջապես դարձավ առաջին թիմի լիիրավ անդամ:

ԲՆՈՒԹԱԳԻՐ

Լա Մասիայի լավագույն սաներից մեկը: Արագ, տեխնիկապես լավ պատրաստված, ամրակազմ և ատլետիկ տվյալներով խաղացող, ով շատ լավ է համագործակցում խաղընկերների հետ: Խելացի և անձնազոհ խաղացող, ով ֆիզիկապես շատ ուժեղ է: Նրա կայունությունն ու գործադրած ջանքերը, խառնվելով բնատուր տաղանդի հետ, ստիպում են նրա հետ ապագայի մեծ հույսեր կապել:

1355055746254

ՏԻՏՂՈՍՆԵՐ

ՖԱ Բարսելոնա
2013/14 Իսպանիայի սուպերգավաթ

ԿԱՐԻԵՐԱ

2013-14 Բարսելոնա
2012-13 Բարսելոնա Բ
2011-12 Բարսելոնա Բ
2010-11 Բարսելոնա Բ
2009-10 Խուվենիլ Ա/Բարսելոնա Բ
2008-09 Խուվենիլ Բ
2007-08 Կադետա Ա
2006-07 Կադետա Բ
2005-06 Նաստիկ

                                     25.Օյեր Օլազաբալ Պարեդես

download (3)

Լինելով հարազատ Իրուն քաղաքի Ռեալ Յունիոն համեստ ակումբի սան, Օյեր Օլազաբալը Բարսելոնա է եկել 2007 թվականին:

Նա եկել է Բարսելոնա, հանդիսանալով ամենախոստումնալից բասկ դարպասապահներից մեկը: Հենց 2007 թվականից նա դարձել է Բարսա Բ — ի հիմնական դարպասապահը: Նա խաղացել է Պեպը Գվարդիոլայի ու Լուիս Էնրիկեի գլխավորությամբ:

Մի քանի հաջող մրցաշրջաններ անցկացնելուց հետո նա դարձել է նաև Էուսեբիո Սակրիստանի Բարսա Բ — ի հիմնական դարպասապահը, իսկ 2013 թվականին փոխադրվել է առաջին թիմ:

ԲՆՈՒԹԱԳԻՐ

Մրցունակություն` հենց սա է այն բառը, որն ամենալավն է բնորոշում նրան: Նրա բարձր հասակը նրան հուսալի է դարձնում 2 — րդ հարկում, բայց նա հաջող է հանդես գալիս նաև այլ խաղային ասպեկտներում: Նա իր հասակի համար ոչ բնորոշ արագություն ու ռեակցիա ունի, ինչի պատճառով դժվար խոցելի է: Նա ամեն օր աշխատում է առաջադիմելու համար:
images (7)
ՏԻՏՂՈՍՆԵՐ
2013/14 Իսպանիայի սուպերգավաթ

ԿԱՐԻԵՐԱ

2013-14 Բարսելոնա
2012-13 Բարսելոնա Բ
2011-12 Բարսելոնա Բ
2010-11 Բարսելոնա Բ
2009-10 Բարսելոնա Բ
2008-09 Բարսելոնա Բ
2007-08 Բարսելոնա Բ
Մինչև 2007 թվականը Ռեալ Յունիոն

Թողնել մեկնաբանություն